Подпишитесь на наш канал в Telegram

Նևզորովի ժամանակագրությունն ու սենսացիոն հուշագրությունները. ո՞վ է Ղարաբաղում պաշարել Գերանբոյի գումարտակը

1993թ. մարտին Ղարաբաղ երկարատև գործուղումից հետո իմ ամենօրյա երթուղով գնում էի աշխատանքի՝ Ա1 երևանյան ստուդիա։ Անցնում էի Հայաստանում ԼՂՀ Գերագույն խորհրդի ներկայացուցչության շենքի կողքով ու նկատեցի ղարաբաղցի օպերատոր Բենիկ Ղարախանյանին։

Երեկ տեսար Նևզորովի «Գերանբոյի գումարտակ» ռեպորտաժը,-հետաքրքրվեց նա։

-Ոչ, լույս չկար, Իսկ ի՞նչ էր որ։

-Դուք նկարահանել եք չէ՞ Սարսանգի ջրամբարի ամբարտակի մոտ մղված մարտերը։ Նա էլ է նկարել։ Դուք դեմ դիմաց եք աշխատել։ Անպայման նայիր, այսօր նորից ցույց կտան։ «600 վայրկյան» ծրագրի տեսագրությունն է։ Տեսաժապավենը մի քանի օր առաջ ռուս դեսպանի կինն է իր հետ Մոսկվայից բերել։

Երեկոյան թակեցի հարևանի դուռը։ Նրանք փոքր հեռուստացույցը ավտոմեքենայի մարտկոցով միացրել էին։ Էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պայմաններում Հայաստանի Պետական հեռուստառադիոընկերությունը հեռարձակվում էր օրական ընդամենը երկու ժամ, որից 30 րոպեն տրամադրվում էր նորություններին։ Ռեպորտաժը կրկնեցին։ Եվ իսկապես Նևզորովի ժապավենին նույն տեսարանն էր, ինչ իմ ու օպերատոր Արթուր Ապրեսովի։ Իսկ երբ կադրում հայտնվեց սպիտակ «Նիվան», որը մեր մարտիկների համար կողմնորոշիչ էր ծառայում, հասկացա, որ դա կարող էր լինել նկարահանող խմբի մեքենան։ Նևզորովը շեշտում էր, որ Արցախն Ադրբեջանի պատմական մասն է, բայց միաժամանակ շատ վիրավորական ձևով էր մեկնաբանում ադրբեջանցի զինվորների փախուստը։ Օգտագործում էր այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հոտ», «հոտային զգացմունք»…

Հաջորդ օրն առավոտյան ստուդիայում որոշեցին սյուժե պատրաստել և այն առաջարկել երկրի գլխավոր լրատվական ծրագրին։ Հաջող ռեպորտաժ ստացվեց։ Երեկոյան երրորդ անգամ ցույց տվեցին Նևզորովի ֆիլմը, որին հաջորդեց մեր տարբերակը։ Այնպես որ, հայաստանյան բենեֆիսի համար Նևզորովը մասամբ նաև ինձ է պարտական…

Սենսացիոն հուշագրություններ

Օրերս հիշեցի այդ ռեպորտաժի 25-ամյա հոբելյանի մասին։ Անգամ զանգեցի Նևզորովին և առաջարկեցի Մոսկվայից տեսակապի միջոցով մամուլի ասուլիս անցկացնել` 90-ականների սկզբի տարածաշրջանային հակամարտությունների թեմայով։ Բայց Ալեքսանդր Գլեբովիչը հրաժարվեց` իր որոշումը հիմնավորելով հարգելի պատճառով։

Նույն օրը համացանցում գտա այդ մարտի մասին նրա բացահայտումները և շատ զարմացա նոր մանրամասներից, որոնք Նևվզորովն այդ ժամանակ, չգիտես ինչու, թաքցրել էր իր նյութում։ Պարզվում է, որ մարտական գործողությունների ամենաթեժ պահին նա դեմ առ դեմ հանդիպել է Պսկովի «վարձու հայ» դեստանտայիններին և փրկել Գերանբոյի գումարտակի հրամանատարի կյանքը` միջնորդելով նրա համար։

Կասկածի տակ չեմ դնի Նևզորովի հիշողությունները։ Նրա` իսկապես տպավորիչ փաստավավերագրական ժամանակագրության քառորդ դարյա հոբելյանի առիթով ուղղակի կներկայացնեմ այդ օրվա մեր նկարահանած կադրերն՝ առանց մեկնաբանության։ Այդ կադրերում պարզորոշ երևում է, թե իրականում ով է փախուստի մատնել Գերանբոյի գումարտակին։

Անձնական հիշողություններից

…Հիմա արդեն աշխատեց ղարաբաղյան զրահատեխնիկան։ Հակառակորդը սսկվեց։Մի փոքր կռանալով և հեռուն զննելով՝ առաջապահ ջոկատի մարտիկները ճանապարհով փախան մինչև Սարսանգի ամբարտակ։ 15 րոպե հետո մեր ստորաբաժանումները հաջողությամբ անցան մյուս ափ։ Ջրամբարը մնաց հետևում և մի քիչ ավելի ձախ։ Ճանապարհին հակառակորդի թարմ ներկայության հետքեր էին երևում. ընկած էին փամփուշտներով և նռնակներով լի արկղեր, բամբակե հաստ տաբատներ։ Մի խոսքով` այն ամենը, ինչը խանգարել էր արագ փախչել։

Հաղթահարելով կեղտի մեջ կորած մի քանի կմ ճանապարհ՝ գումարտակը շղթա կազմեց։ Մոտակայքում նշմարվեցին հակառակորդի դիրքերը։ Հնչեցին առաջին անվստահ հատ-հատ կրակոցները։ Հակառակորդն աննպատակ կրակում էր` զգալով մոտալուտ վտանգը։ Մի քանի տասնյակ մետր այն կողմ գլխավերևում արդեն նկատելի էին զրահահար հրկիզող գնդակներն ու լուսածրերի ելզվակները։

-Պառկի´ր,-հրամայեց առաջապահ ջոկատի հրամանատարը և դարձավ կապավորին.

-Տանկիստներին փոխանցիր, որ սկսեն գրոհը։

Մենք թաքնվեցինք բլրի հետևում` ճանապարհի ձախ հատվածում։ Մյուս կողմում անտառապատ սարն էր։ Առջևում պայթյուն լսվեց, և ծուխ բարձրացավ։ Հասկանալի էր, որ կրակում են սահմանակից դիրքերից։ Հեռվում նշմարվում էր սպիտակ «Նիվան», որն էլ կողմնորոշիչ դարձավ հարձակվողների համար։ Ամենայն հավանականությամբ, դա Ալեքսանդր Նևզորովի նկարահանող խմբի ավտոմեքենան էր, որը մարտը նկարում էր մյուս կողմից։

Ամբարտակի սաստիկ գրոհից հետո առաջխաղացումը կասեցվեց։ Եվ ահա հերթական դադարը։ Զինվորները պառկեցին ճանապարհի երկայնքով։ Տանկն առաջացավ ու թիրախավորեց հեռվում երևացող բլուրը, դեպի ուր ուղևորվել էր հետախույզների խումբը։

Անգործությունն անհանգստություն առաջացրեց։ Մեզ վրա համազարկով կրակում էին երկու թնդանոթներ։ Լսելով հեռվից եկող երկու պայթյունի ձայն՝ սկսում ես նյարդայնանալ։ Ականջ ես դնում, որսում աճող սուլոցը և սեղմվում գետնին։ Դեմքդ ծամածռվում է։ Զգում ես, որ ոչնչության ես վերածվում։ Սկսում ես ինքդ քեզ անիծել այստեղ գալու համար։ Խոստանում ես, որ այլևս երբեք պատերազմ չես գնա. «Ինչի՞ս է պետք այս ամենը։ Վերջ, այլևս երբեք այստեղ ոտք չեմ դնի»։

Որքան սուլոցը մոտենում, այնքան ավելի ես անհանգստանում, որ արկը կընկնի հենց այնտեղ, որտեղ դու ես պառկած։ Իսկապես զգում ես, թե ինչպես է վախը սրում փոքր և մեծ կարիքները։ Բնազդաբար սեղմում ես ատամներդ և մատներով մխրճվում հողի մեջ։ Ես շուրջս նայեցի. բոլորը լուռ պառկած էին։ Հիմա նախկին հողագործների համար վաղուց չհերկված արցախյան հողը, ինչի համար էլ պատերազմ էր ընթանում, ապաստան էր դարձել մահաբեր բեկորներից փրկվողների համար։ Որքան ամուր ես սեղմվում, այնքան մեծ է հույսը, որ այն կփրկի կյանքդ։

Գլխումս փիլիսոփայական մտքեր էին պտտվում. «Բայց խրամատը նման է գերեզմանի, մահացածներին հանձնում են նույն հողին…»։ Բայց հենց արկն անցնում էր գլխավերևովս, բոլոր տհաճ զգացողություններն ու շփոթությունն ակնթարթորեն հօդս էին ցնդում։ Ինքդ քեզնից ամաչում ես. ինչպե՞ս կարող էի այդպես վախենալ։ Բայց այդ խիզախ վիճակը տևում է մինչև հերթական աճող սուլոցը` քեզ կրկին վերածելով ոչնչության…

Հերթական համազարկից հետո պայթյունը հնչեց ոչ այդքան մոտիկ, բայց զգացի, թե ինչպես ինչ-որ բան ծակեց աջ ոտքիս սրունքը։ Տաբատիս վրա փոքր անցք նկատեցի։

— Բեկորների հարցում բախտդ բերում է, — ասաց Արթուրը։

Ես քչփորեցի անցքը և, ի զարմանս ինձ, հանեցի փոքր, լուցկու գլխիկի չափ մետաղի մի կտոր: Բեկորը տաք էր, և ես իսկույն նետեցի այն։ Մնալով տաբատիս մեջ` թեթևակի այրել էր մաշկս։ Պարադոքսալ է, բայց փաստ։

Դմիտրի ՊԻՍԱՐԵՆԿՈ

Sputnik Армения –ի ղեկավար

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան