Հարավկովկասյան իրողություններն ու Իրանի փորձագիտական շրջանակների մոտեցումները

44-օրյա պատերազմին հետևած զարգացումները մտահոգությունների մեծ նյութ են տվել Իրանի փորձագիտական շրջանակներին։ Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական Հանրապետությունն իր մոտեցումներով որևէ կերպ չի խոչընդոտել արցախյան խնդրի՝ ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությանը և դեռ ավելին՝ իր լռությամբ, ըստ էության, աջակցել Բաքվի՝ պատերազմ սկսելու որոշմանը, այնուամենայնիվ, ներկայումս պաշտոնական Թեհրանը շարունակ արձանագրում է, որ պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը մի շարք սպառնալիքներ է պարունակում իրանական կողմի համար։ Ավելին, վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, Թեհրանում եկել են այն եզրահանգման, որ իրանական կողմն այլևս պարտավորված է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին և մեծացնել իր ներկայությունն այս տարածաշրջանում։

Կապված նյութեր