Ո՞րն է անվտանգություն ապահովելու Հայաստանի ռեսուրսը

«Խաղաղության խաչմերուկի» քարտեզում ամեն ինչ ճիշտ է նկարագրված՝ բացի մեջտեղի գծերից։ Սա ոչ թե խաչմերուկ է, այլ Հայաստանի վրա խաչ քաշելու քարտեզ։ Այս իշխանությունները սիրում են քարոզչություն անել, ինչ-որ բաներ փաթեթավորել, ասել՝ գաղափար ունենք, և դա փորձել «վաճառել» տարբեր հարթակներում։ Ինչ-որ մեկի գլխում հիմա ծնվել է «խաղաղության խաչմերուկի» գաղափարը, իրենք սկսել են դա տարբեր տեղերում ցույց տալ, ասում են՝ նման միտք ունենք, այսպես է լինելու։ Բայց հենց այդ գաղափարի առաջին փորձաքննությունն է սկսվում, միանգամից հարցեր են առաջանում։ Եվ փորձագիտական շրջանակներում առկա գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանն ունի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ռեսուրս։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Մինչև 44-օրյա պատերազմում մեր պարտությունը Հայաստանն, այո՛, տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկն էր։ Մենք եղել ենք անվտանգություն արտադրող և ոչ թե՝ սպառող երկիր։ Բայց հիմա մենք անվտանգություն սպառող երկիր ենք, մեզ բոլորն ուզում են գալ և օգնել, բայց բոլորը միասին չեն կարողանում օգնել, որ այս կործանարար ընթացքից դուրս գանք։ Հետևաբար՝ մենք ինչպե՞ս ենք սպասարկելու ոչ միայն մեր, այլև ընդհանրապես տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Դրա ռեսուրսը չկա։ Այն, ինչն առաջարկում են՝ որպես խաչմերուկ, շատ կետերով հակասության մեջ է մտնում տարածաշրջանում ավելի ուժեղ դիրքեր ունեցող երկրների շահերի հետ։ Նույն Թուրքիան և Ադրբեջանը, բնականաբար, Հայաստանն իրենց համար դիտարկում են որպես միջանցք՝ միմյանց հետ չվերահսկվող կապ իրականացնելու համար։ Սակայն որևէ կերպ Հայաստանը չեն դիտարկում՝ որպես նմանատիպ միջանցք Իրանի համար»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

____________________________

*Հարգելի ընթերցողներ, աջակցեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հետազոտական աշխատանքներին։ Մեր Կենտրոնը գործում է բացառապես ընթերցողների աջակցության շնորհիվ։ Մեզ կարելի է աջակցել՝ միանալով Patreon-ի մեր ալիքին կամ կայքի աջակցության բաժնում (Idram)։ Շնորհակալ ենք ձեր ներկայության և օգնության համար։

Կապված նյութեր