Подпишитесь на наш канал в Telegram

Ագուլիս

Այս հոլովակը դիտելուց հետո պարզ դարձավ. Ագուլիսը ոչնչացված է: Մինչ այդ ինչ-որ ակնարկներ կային, բայց ոչ ոք ուղիղ չի ասել` ո´չ ադրբեջանցիները, ո´չ հայերը. առաջինները լռել են, երկրորդները` ակնհայտ է, որ տվյալներ չեն ունեցել:

Ագուլիսը ոչնչացրել են ադրբեջանցիները, դա արել են լուռ, անաղմուկ: Հենց Ագուլիսը ոչնչացնելու համար, ավելի ճիշտ, որպեսզի դա աննկատ մնա, նրանք նվերներ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ, որը բուլղարացի կոմսոմոլուհի Բոկովայի օրոք վերածվել էր, ուղղակի, հասարակաց տան` հարուստ մահմեդականների համար: Երբ Ագուլիսը ոչնչացրին, Ադրբեջանի նախագահի էգին շքանշան շնորհեցին և հայտարարեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան»:

Ագուլիսն այլևս չկա, բայց նրա մասին պատմելու անհրաժեշտություն կա: Ի դժբախտություն ինձ` ապրելով Ադրբեջանում, ես անգամ չգիտեի, որ այնտեղ` Նախիջևանի շրջանում, մինչև 2010թ. պահպանվել է վաղմիջնադարյան քաղաքը: Ի դեպ, Ադրբեջանում պաշտոնապես բառ անգամ չէին ասում նրա մասին, քանի որ այն հայկական քաղաք էր:

Ագուլիսի մասին առաջին անգամ լսեցի, երբ մեկնել էի Պլատոնովի գերեզմանը փնտրելու. դա վաղուց էր, երբ համալսարանում էի սովորում: Համակուրսեցուս հետ գնացինք Վահանովյան հայկական գերեզմանատուն. այնտեղ փոքրիկ հնոտիաշուկա կար, և հայկական դրոշակներ, հոտավետ մոմեր և նռից պատրաստված ականջօղեր վաճառողների կողքին մի ծերունի գրքեր էր վաճառում: Նա թարգմանիչ Ժամկոչյանն էր, ով արամերենից իր իսկ թարգմանած Իբր Սիրինի երազահանն էր վաճառում: Ես հենց այդ ժամանակ արամերեն էի ուսումնասիրում, ուստի և փայլեցի ինձ քաջածանոթ հին լեզվի իմացությամբ, գնեցի երազանը և զրուցեցի Ժամկոչյանի հետ: Եվ նրանից ես առաջին անգամ լսեցի այդ բառը` «Ագուլիս»:

Ագուլիս քաղաքը հիմնադրվել է անտիկ ժամանակներում: Տիգրան արքան Սիրիայից Հայաստան էր կանչել հրեաների և ներկայիս Նախիջևանի շրջանում տեղ հատկացրել քաղաքի կառուցման համար: Այդպես կառուցվեց Ագուլիսը: Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո այդ քաղաքը դարձավ կենտրոն, որտեղ, Էջմիածնի հետ միաժամանակ, հայտնվեցին եկեղեցիներ և վանքեր, բայց եթե Էջմիածնի համալիրը բազմիցս վերականգնվել և տեսքի է բերվել, ապա Ագուլիսի 11 եկեղեցիներից երեքն ընդհուպ մինչև 19-րդ դարը նույն տեսքն ունեին, պահպանվել են այնպես, ինչպես նոր կառուցված ժամանակ` 4-րդ դարում կային. Ագուլիսը մեկուսացվել և գրեթե անփոփոխ պահպանվել էր:

Երբևէ Ագուլիսն ուներ ավելի քան 10 հազար բնակիչ, և Հայաստանի այդ մասի ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Բայց աֆղանների արշավանքից հետո` 18-րդ դարում, այն դատարվեց, և հետագայում բնակչության թվաքանակը չգերազանցեց 3-4 հազարը, նրա բնակիչներն իրենցից ներկայացնում էին մարդկանց մի խումբ, որոնք տարբերվում էին իրենց դիալեկտով, որը կոչվում էր «լեզուն զոկի», և որում պահպանվել էին բազմաթիվ պարսկերեն և արեմերեն բառեր: Հայաստանի մյուս շրջանների հայերը լավ չէին հասկանում այդ լեզուն և այն համարում էին «հրեերեն»:

1919թ. քաղաքը զավթեցին թուրքերը, նրա ողջ մնացած բնակիչները փախան դեպի Զանգեզուր` լեռնային շրջան, որտեղ հայ ժողովրդի հերոս Նժդեհը կարողացավ ինքնապաշտպանություն կազմակերպել, և որը չկարողացան ճեղքել թուրքերը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, բոլշևիկների և Աթաթուրքի միջև կնքված պայմանագրի համաձայն, Ագուլիսն ու ողջ Նախիջևանի շրջանն անցավ Ադրբեջանին: Ագուլիսցիներին չթույլատրեցին վերադառնալ, իսկ նրանց տներում սկսեցին ապրել քոչվոր թյուրքերը: Բայց այնտեղ մնացին Ագուլիսի հին եկեղեցիները` լքված, փակ, ինչպես նաև` հայկական գերեզմանաքարերի ավանդական փորագրություններ պարունակող խաչքարերով երեք գերեզմանատներ:

Ներկայումս այդ ամենը չկա: Բայց, դատելով հոլովակից, Ագուլիսի տանձի ավանդական սորտը` «գողթանի տանձը», մնացել է: Երևում է` մնացել է նաև ագուլիսյան հայտնի սպիտակ կեռասը, որի մասին գրել են հայ միջնադարյան հեղինակները և որն ադրբեջանցիներն անվանում են «օրդուբադյան»:

Ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության պատմությունը Հայաստանի սահմաններից դուրս չափազանց ուսանելի է, զուր չէ, որ այն լռեցնում են: Առաջինը` այն գունեղ կերպով պատկերում է մահմեդականների վայրագ երախը, երկրորդ` ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած ազգի ժառանգության հետ, եթե հավատա «հանդուրժողականության» մասին հեքիաթներին և կորցնի դիմակայելու ունակությունը:

Ամիրամ ԳՐԻԳՈՐՈՎ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան