Подпишитесь на наш канал в Telegram

Ադրբեջանի սև հայելին

Հունվարի սկզբին լույս է տեսել ադրբեջանցի լրագրող և գրող, ներկայումս քաղէմիգրանտ Զեյնալ Իբրահիմովի`« 35 նամակ որդուս» գիրքը: Այնտեղ գրողը հետևում է Հեյդար Ալիևի` դեպի իշխանություն տանող ուղուն և հետազոտում ադրբեջանական հասարակության` հայերի հանդեպ ունեցած ատելության պատճառները: Այնտեղ վերակենդանանում և վերաիմաստավորվում են Բաքվի, Սումգայիթի և Խոջալուի զոհերը: Իբրահիմովը վերլուծում է պատմական առասպելներն ու նրանց աղբյուրները: Այդ իմաստով այն եզակի ու անսպասելի գիրք է: Զրույցը սկսենք այդ իրադարձությունների վերլուծությամբ:

-Զեյնալ, եկեք սկսենք հունվարի 20-ից. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ օրը, ինչպե՞ս եք դուք ընկալում այդ «սև հունվարը» և հիշատակե՞լ եք այդ մասին Ձեր գրքում:

- Այո, հիշատակել եմ, իհարկե: Առաջին հերթին, հունվարի 20-ը չի կարելի առանձնացնել հունվարի 13-ից. դրանք անխզելիորեն կապված են, քանի որ հայերի ջարդերն սկսեցին հունվարի 13-ին: Մեկը մյուսից է բխել. չլինեին ջարդերը, չէր լինի հունվարի 20-ը, բայց ես գտնում եմ, որ այդ երկու ամսաթվերն էլ նախապես պլանավորված էին և, առհասարակ, այդ ամենը կանխորոշված էր: Եվս մի դիտարկում. զորքերը հունվարի 20-ին են մտցրել, երբ ջարդերն արդեն ավարտվում էին. Չգիտես ինչու, նրանց ոչ ամսի 13-ին են մտցրել, ոչ 14-ին, ոչ էլ 15-ին: Ու նաև` այն ժամանակվա «Ադրբեջանի ազգային բանակը» մարդկանց հանել է փողոցներ` շատ լավ իմանալով, թե ինչով դա կավարտվի: Եթե զորքերը մտնեին դատարկ քաղաք, ոչ մեկը չէր լինի, որ նրանց կրակեին: Ահա թե ինչու, ես գտնում եմ, որ հունվարի 20-ը նախապես պլանավորված էր:

-Իսկ ինչո՞ւ են զորքեր մտցրել, երբ այդ բողոքները թուլանում էին:

-Պաշտոնական պատճառաբանությամբ ջարդերը կանխելն էր: Դա զվարճալի է, քանի որ ջարդերը սկսվել են հունվարի 13-ին: Եվ ես չեմ հավատում, որ անգամ «մեռնող» ԽՍՀՄ-ում ղեկավարությունն այնքան դանդաղաշարժ էր, որ զորքերը մեկ շաբաթ անց է մտցրել, նման բան ենթադրելն, իհարկե, ծիծաղելի է: Առաջին փուլ` այդ ջարդերն նպատակ էին հետապնդում, որ հայ ազգաբնակչությունը վերջնական ու անդարձ թողնի ու հեռանա, իսկ ահա զորքեր մտցնելը ազգաբնակչության ռուսական հատվածին հանելու նպատակ ուներ, քանի որ բանակը ասոցացվում էր միայն ռուսների հետ: զորքեր մտցնելու բառացիորեն հաջորդ օրն սկսվեց ռուսների արտահոսքը: Այդպես միանգամից երկու նապաստակ որսացին. Հեռացան և´ հայերը, և´ ռուսները: Քաղաքը փաստացի ազատվել է նրանց համար, ովքեր ձգտում էին դեպի այն, իսկ դրանք շրջաններից էին: Ինչո՞ւ էր դա ձեռնտու: Դա ապագա ընտրազանգվածն էր: Բնականաբար, հաջորդ փուլով դուրս եկավ Բաքվի հրեական համայնքը, իսկ վերջում դուրս եկան ռուսալեզու ադրբեջանցիները: Արդյունքում հիմա Բաքում վերածվել է խոշոր գյուղի` բնակեցված համապատասխան բնակիչներով:

-Ըստ Ձեզ` դա հենց այդ իրադարձությունների արդյո՞ւնքն էր:

-Այո, միանշանակ: Բոլոր այդ իրադարձությունները կամաց-կամաց հանգեցրին նրան, որ ճնշումներով հանեցին քաղաքի ավելի քան մեկ միլիոն բնակչությանը, և երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, չգիտես ինչու, մոռանում է, որ փաստացի արտաքսել է Բաքվի ավելի քան մեկ միլիոն բնիկների: Դա ցեղասպանություն չէ՞: Ես գտնում եմ, որ դա ցեղասպանություն է:

-Զեյնալ, մի փոքր ներկայացրեք, թե ինչի մասին է գիրքը:

-Գրքում խոսվում է այն մասին, թե ինչպես է Հեյդար Ալիևը փուլ առ փուլ վերադարձրել երկիրը. Չմոռանանք, որ նա 1969 թվականից եղել է Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարը, և թե ինչպես է նա հասել իր ուզածին: Ըստ էության, նա հիանալի շախմատային խաղ է խաղացել` արդյունքում 1993թ. իշխանության գալով:

-Նա  ոչ միայն իր համար է իշխանություն ապահովել, այլև փոխանցել է ժառանգաբար:

-Գիտեք, Ադրբեջանը երկիր չէ, այլ տարածք է` վերածված մեկ ընտանիքի կոմերցիոն օբյեկտի: Այդ տարօրինակ միավորը երկիր անվանել հիմա չի կարելի: Այդ մարդը սեփականացրեց մի ամբողջ պետություն, այն վերածեց իր ընտանիքի համար կթու կովի` բացառապես թքած ունենալով Սահմանադրության վրա, և դա շարունակեց նաև իր ընտանիքը: Նա դա վերածել է շատ տարօրինակ միապետության. Սկզբում նա, հետո, Սահամանդրության բոլոր նորմերը խախտելով` նրա որդին, հիմա էլ որդու կինը դարձել է փոխնախագահ. դա այլ կերպ ինչպե՞ս է կոչվում: Ես գտնում են, որ դա նշանակում է սեփական անձնական շահերի համար գաղութացնել ամբողջ երկիրը:

-Ինձ, ամեն դեպքում, հետաքրքիր է. այն լրագրողները, ովքեր գրում են այն մասին, թե ինչպես է Ալիևների կլանը ստրկացրել այդ տարածքը և ինչպես է այն ղեկավարում, և նրանք, ովքեր զբաղվում են խորը հետաքննություններով, նրանցից ոչ մեկը չի՞ խոսում հայ-ադրբեջանական հիմնախնդրի մասին:

-Այո, ճիշտ է, նրանք չեն խոսում, խուսափում են այդ թեմաներից: Նախ`վախը շատ վտանգավոր բան է, երկրորդ` մի բան է հանդես գալ Ալիևների ռեժիմի դեմ, մեկ այլ բան` դեմ գնալ ամբողջ հասարակությանը, դրանք լրիվ տարբեր բաներ են: Բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ալիևի հակառակորդներին, բնականաբար, անմիջապես լռեցնում են` հենց որ խոսքը հասնում է հայ-ադբեջանական հակամարտությանը: Գիտեք, այստեղ իշխանությունը, ընդդիմությունն ու ողջ հասարակությունը տարօրինակ միասնականություն են ցուցաբերում: Նրանց ստիպում են, որ թշնամաբար վերաբերվեն հայերին: Փաստացի այդ մարդը զոմբիացրել է ամբողջ երկիրը: Այո, վախենում են խոսել այդ թեմայով, դա ճիշտ է:

-Իսկ ինչպե՞ս է դա սկսվել, ինչո՞ւ է այդպես շարունակվում և հաշտեցման ինչ-որ եզրեր երևո՞ւմ են արդյոք:

-Ժամանակագրորեն դա սկսվել է 1988թ., չնայած արմատները գալիս են խորհրդային ժամանակներից: Ինչ վերաբերում է հաշտեցմանը, ապա հիմա, ես գտնում եմ, ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ այդ հակամարտությունը խարույկի կվերածի, որը մոտակա ժամանակներում կբռկվի: Եթե այս կամ այն կողմը տեղից շարժվի, ապա դա խաղաղ լուծում չի լինի, և ասեմ, թե ինչու. բանը միայն իշխանություններին չի վերաբերում, բանն այն է, որ Ադրբեջանում մի շարք «քաղցկեղային օջախներ» կան: Առաջինը` հասարակության գլուխն են մտցրել, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է:Բայց դա Ադրբեջանի տարածքը չէ, այդ տարածքը 1921թ. արհեստականորեն բռնակցվել է Ադրբեջանին: Երկրորդ` շատ ցավալի ու մի տեսակ մոլի ձգտում կա կեղծել պատմությունն և ադրբեջանցիներին ներկայացնել որպես հասզարամյակների պատմություն ունեցող ազգի: Դա զառանցանք է, նման բան չկա, ես գտնում եմ, որ սեփական պատմության հետ նման կերպ վարվելն ագամ ստորացուցիչ է. քեզ վերագրել բոլորովին առասպելական բաներ, քեզ չպատկանող հերոսներ, հորինել բոլորովին աբսուրդ, հիմարության աստիճանի հասնող պատմական փաստեր: Մի բան էլ` հայերի ցեղասպանության ընդունման հարցի շուրջ Ադրբեջանում շատ տարիօրինակ վերաբերմունք կա` ավելի շատ թշնամական, քան Թուրքիայում է: Առաջինը` երբ 1915թ. Օսմանյան կայսրությունում այդ ամենը տեղի է ունեցել, Ադրբեջանը ոչ միայն քարտեզի վրա չի եղել, այլ նաև գոյություն չի ունեցել: Բացի այդ, Հայաստանը դրա հետ կապված ոչ մի պահանջ չի ներկայացրել ադրբեջանցիներին, քանի որ Ադրբեջանն այդ ժամանակ ուղղակի գոյություն չուներ: Եվ դա ինչ-որ մոլական վերաբերմունք է այդ թեմային: Ի՞նչ կապ ունի այն Ադրբեջանի հետ: Ոչ մի: Պատճառն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները հիմա կռվո՞ւմ են: Գիտեք, ինձ իրոք ապշեցնում է, որ Թուրքիայում դրան ավելի լոյալ են վերաբերվում, քան Ադրբեջանում:

-Որտեղի՞ց է գալիս այդ չընդունելը, ինչո՞ւ է հիմա դա դարձել ազգային գաղափարախոսություն:

-Դա, առաջին հերթին, ձեռնտու է իշխանություններին, քանի որ նման գաղափարախոսությամբ իշխելը շատ հեշտ է: Ատելությունը դարձել է փաստացի պետական քաղաքականություն: Չնայած Ադրբեջանը ամեն տեղ բղավում է իր հանդուրժողականության և մուլտիմշակութացման մասին, բայց իրականում երկրում հիմա ֆաշիստական ռեժիմ է իշխում, քանի որ գրեթե մանկապարտեզից երեխաների մեջ ատելություն են սերմանում: Ի դեպ, օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ հարևան երկրում նման բան չկա, և ես դա հաստատ գիտեմ:

-Բոլոր ակտիվիստները, ովքեր հանդես են գալիս համակարգի, իշխանության, այդ կլանի դեմ, չեն վախենում դա անել: Այդ դեպքում, ինչո՞ւ նրանք չեն վախենում բացահայտել այդ բոլոր ոսկեբեր սխեմաները, օֆշորները և այլն, բայց վախենում են խոսել Ղարաբաղի մասին. Ինչու՞: Եթե մենք գործ ունենք վախի հետ, ապա այն պետք է գլոբա՞լ լինի:

-Այն հենց այդպես էլ կա, գլոբալ է: Մի բան է` Ալիևի ռեժիմին դեմ գնալ և կուրծք ծեծել` քեզ հայրենասեր հայտարարելով, իսկ մեկ այլ բան` ամեն ինչ ասել այնպես, ինչպես կա: Դրանք տարբեր բաներ են, քանի որ մի բան է դառնալ Ալիևի թշնամին, մեկ այլ բան` ամբողջ ժողովրդի: Իմիջիայլոց, ես դա արել եմ: Ես հիանալի գիտեմ, որ ինձ կնզովեն, կկոչեն հայրենիքի դավաճան, սրիկա և այլն: Գիտեք, ես անընդհատ բախվում եմ դրան, բավական է միայն հակառակ ինչ-որ բան ասել, քեզ անմիջապես կանվանեն հայրենիքի դավաճան: Դավաճան նա է, ով երբևէ որևէ մեկին համատարմության երդում է տվել և խախտել է այն: Չգիտես ինչու, հասարակությունը դա չի հասկանում. ես ոչ մեկին հավատարմության երդում չեմ տվել, ես իրավունք ունեմ ասելու և մտածելու այն ամենը, ինչ ասում և մտածում եմ:

-Զեյնալ, ինչ վերաբերում է Ձեր գրքին, որը ես համարում եմ սենսացիոն, Դուք ասում եք, որ սեփական ժողովրդի, իշխանության, կեղծարարության համար ամոթն է ձեզ ստիպել գրել այդ գիրքը, և Դուք կարծում եք, որ Ձեր այդ անկեղծությունն ու այդ գիրքը ինչ-որ բանի կօգնե՞ն:

-Ոչ, չեմ կարծում: Հնարավոր է` քիչ թվով մարդիկ իրենց խոհանոցում ասեն` «այո, նա ճիշտ է», բայց ոչ ավելին: Ես շատ լավ գիտեն, որ իմ արածը կպարսավեն: Այն ոչ մեկին ոչինչ չի հասկացնի, քանի որ այդ մարդիկ իրենց գլուխները լցրել են աբսուրդ, մոլական գաղափարներով, և դա փոխելն անհնար է: Կարող է` մարդու բնույթին բնորոշ է` հավատալ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես մատուցվում է: Իհարկե, ցանկալի բան է հին ազգ լինելը, հին մշակույթ ունենալը, բայց նման բան չկա: Տեսեք, թե ինչի է վերածվել երկիրը: Ի՞նչ հին մշակույթի մասին կարող է խոսք լինել, երբ խեղաթյուրվում է հնարավոր ամեն ինչ: Բացի այդ, բնակչությունն այն աստիճան է ցածրացված, որ ուղղակի լռում է: Գիրքս այնտեղ ոչինչ չի արթացնի, բացի իմ հանդեպ ատելությունից:

Հարցազրույցը` Կատերինա ՊՐՈԿՈՖԵՎԱՅԻ

«Эхо Кавказа»

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան