Արցախի խորհրդարանն ընդունեց 2018թ.-ի պետական բյուջեն. 6-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք

Արցախի Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ին գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է ԱՀ կառավարությունը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև գործնական ու վստահելի համագործակցության իրողությունը՝ որպես սահմանադրական մշակույթի շարունակական ձևավորման վկայություն:

Նստաշրջանի օրակարգը համալրելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է դեկտեմբերի 14-ին ընդմիջված՝ Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96 մլրդ 428 մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110 մլն դրամ:

Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում պետական նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներում հնչած՝ միջպետական վարկին, պետական ապարատի օպտիմալացմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, կապիտալ շինարարության ծրագրերին վերաբերող մտահոգություններին:

Խորհրդարանը նախ քվեարկել և ընդունել է բյուջեի կազմում ներկայացված «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» և «Հարկերի մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթները, այնուհետև՝ 28 կող, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի շուրջ համատեղ աշխատանքի համար, նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ներառվել պետական բյուջեում, տարվա ընթացքում կարժանանան ԱՀ կառավարության ուշադրությանը:

Կարճատև ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակել է օրենսդրական աշխատանքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի քննարկումը նախորդ նիստին իր նախաձեռնությամբ հետաձգվել էր՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու նպատակով:

Հաջորդիվ նախարար Դանիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, առաջարկել է այն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

Վերոնշյալ բոլոր օրինագծերն արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Անդրադառնալով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու օրակարգային հարցին՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում: Մեջբերելով ԱԺ կանոնակարգի 124-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետը և 5-րդ մասը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այդ պաշտոնի համար խմբակցությունների կողմից կարող է առաջադրվել նոր թեկնածու:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նույն խմբակցության պատգամավոր Արարատ Օհանջանյանին: Կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով (30 կողմ և 0 դեմ) ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Արարատ Օհանջանյանին սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու մասին:

Լիագումար նիստի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից խորհրդարանն անդրադարձել է դատավորների նշանակմանը: ԱՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի և ԱԺ կանոնակարգ օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ազգային ժողովին են ներկայացվել Նորայր Առաքելյանի և Լուսինե Աղաբեկյանի թեկնածությունները՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների պաշտոնների համար:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքով ընդունված ԱԺ որոշման համաձայն՝ Նորայր Առաքելյանը (27 կողմ, 3 դեմ) և Լուսինե Աղաբեկյանը (30 կողմ, 0 դեմ) նշանակվել են դատավորներ և երդման արարողությունից հետո՝ ստանձնել պաշտոնը:

Շարունակելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ այն նպատակ ունի մինչև տեղական ինքնակառավարման բնագավառում Սահմանադրությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, կարգավորել ՏԻՄ բնականոն գործունեությունը:

Ներկայացնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծի փաթեթը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վիճակախաղերի տոմսերի հաշվետվությունների և հրապարակումների էլեկտրոնային համակարգի ներդրման նախադրյալներ, ինչպես նաև նվազեցնել հաստատագրված վճարների չափը՝ ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Նոր Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հիմնավորմամբ նախարար Մարտիրոսյանի կողմից ԱԺ-ին է ներկայացվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովն ընդունել է նաև նշված բոլոր օրենքները:

Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նիստի աշխատանքները, առանձնացրել է 6-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի կարևոր իրադարձություններն ու ձեռքբերումները և նշել, որ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք: Աշոտ Ղուլյանը պատգամավորներին և խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել գալիք ամանորյա տոների կապակցությամբ:

23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները 12.06.2018 Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին Առաջնագծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ (տեսանյութ) Արցախի նախագահը խորհրդականին ազատել է պաշտոնից Բակո Սահակյանն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Տոնոյանը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիրը Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017-ի բյուջեի կատարման մասին օրենքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը խոստացել է 4 տարում լուծել քրդական հարցը Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ 11.06.2018 Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանիդիլին նույնպես «արժանացնել» Աֆրինի ճակատագրին Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում զիջել է առաջնորդի դերը Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Բելառուս Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես. Էրդողանը դիմել է Ավստրիայի վարչապետին Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 9.06.2018 Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի Ցորենի արտին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ ոստիկանապետին Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին Պուտինը պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ Շփման գծում վերադասավորումները լինում են առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան