Սաֆարովների բանակը կամ մի պատմություն այլասերված ադրբեջանցի զինվորականի մասին

Ադրբեջանական բանակի սպա Ախադովի՝ համացանցում տարածված անպարկեշտ լուսանկարները և տեսանյութերը հերթական անգամ ցուցադրում են ադրբեջանցի զինվորականների անբարո վարքագիծը, նրանց այլասերվածության աստիճանը:

Ադրբեջանի զինված ուժերի սպա, կոչումով փոխգնդապետ Ռաֆայել Ախադով Կարիբօղլուն ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում՝ շնորհիվ իր, մեղմ ասած, անպարկեշտ լուսանկարների և տեսանյութերի, որոնք հրապարակվեցին նախորդ շաբաթ: Աղբյուրը vkontakte.ru սոցցանցի օգտատերերից մեկն է՝ Անաստասիա Վոլկովա անունով: Աղջիկը դժգոհել է, թե ադրբեջանցի սպան խաբել է իրեն՝ չկատարելով իր խոստումը:

Բնականաբար չենք հրապարակի ադրբեջանական «մեծ սեքսի փոքրիկ գիգանտի» գարշելի լուսանկարները՝ Էթիկայի կանոնները չխախտելու և ընթերցողին ավելորդ տհաճություն չպատճառելու համար: Նշենք միայն, որ ադրբեջանական բանակի ներքին վարք ու բարքին քաջածանոթ փորձագետները ամենևին էլ զարմացած չեն ադրբեջանցի սպայի մասին նոր բացահայտումից:

Մասնավորապես, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի զինվորականները աչքի են ընկնում նմանատիպ վարքագծով:

Հովհաննիսյանի խոսքերով՝ սա սովորական երևույթ է ադրբեջանական բանակում, և ադրբեջանցի զինծառայողների իրական կերպարի հերթական դրսևորումն է:

«Գիտեք, նմանատիպ երևույթները` լինի համասեռամոլություն, մանկապղծություն, թե այլ բնույթի այլասերում, սովորական են դարձել ադրբեջանական բանակում: Ժամանակին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, պատասխանելով նման անբարո երևույթների մասին հարցին, ասել էր, թե ի տարբերություն հայ զինվորականների՝ ադրբեջանցի զինվորներն այնքան բարձր կալորիականությամբ սնունդ եմ ուտում, որ կարող են սեռական հարաբերությունների մեջ մտնել իրար հետ և այդպես ծախսել էներգիայի ավելցուկը: Սա ցույց է տալիս, որ նման մառազմատիկ ընկալումները նույնքան սովորական են ադրբեջանական զինվորականի համար, որքան Սումգայիթում, Բուդապեշտում կամ Թալիշում կատարված հակամարդկային վայրագությունները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր հերթին ասում է, որ արատավոր երևույթներ, իհարկե, բոլոր երկրներում էլ կարող են լինել, բայց Ադրբեջանի պարագայում տարօրինակն այն է, որ նման մարդիկ կարողանում են դառնալ բարձրաստիճան սպաներ և բարձր դիրքեր զբաղեցնել երկրի զինված ուժերում:

«Ավելի քան վստահ եմ, որ եթե մարդն անբարոյական է և այդ տարիքում կարողանում է իրեն թույլ տալ նմանատիպ լուսանկարներ անել, չեմ ասում՝ հրապարակել, այլ ընդամենը լուսանկարվել, նշանակում է, որ այդ մարդը պետք է որ անբարոյական լինի նաև իր վարքի այլ դրսևորումներում, և, դրանով հանդերձ, կարողացել է բարձրաստիճան կոչումներ ստանալ Ադրբեջանի զինված ուժերում: Իհարկե, սա ադրբեջանական բանակի բացասական կողմերի միակ ապացույցը չէ: Մենք պարբերաբար մամուլում և սոցիալական ցանցերում հանդիպում ենք, մեղմ ասած, անընդունելի երևույթների, այդ թվում կարելի է նշել սպաների կողմից զինվորների ստորացման, սպանությունների, ճնշումների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:

Հետաքրքիրը, սակայն, Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքն է Ախադովի վարքին: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ անպարկեշտ լուսանկարների «հերոսին» փորձում են կապել հայկական հատուկ ծառայությունների հետ, թե իբր հայկական հետախուզությունը միայն նման անբարոյականներին կարող էր հավաքագրել:

«Կարծում եմ, որ սա էլ երկրորդ միֆն է, որը ձևավորվում է Ադրբեջանում, և այդ միֆի հիմնական նպատակը երևի թե վախի մթնոլորտը հաղթահարելն է, թե տեսեք` ինչ կոնտինգենտի հետ են աշխատում հայկական հատուկ ծառայությունները, և դրանից որևէ վտանգ մեզ չի սպառնում: Զուգահեռաբար փորձում են քարոզել այն թեզը, թե իբր հայկական զինուժը ահաբեկչություն է նախապատրաստում: Ես սա ավելի քան հիմարություն եմ համարում, որովհետև ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ էլ պաշտոնական Ստեփանակերտը որևէ մեկին վախեցնելու խնդիր չունի: Մեր գլխավոր խնդիրը մեր անվտանգությունը ապահովելն է: Բայց ադրբեջանցիները չեն խորշում և այդպես են ներկայացնում իրականությունը՝ դրանով իսկ փորձելով գտնել իրենց վախերը հաղթահարելու ուղիներ: Սա խոսում է ոչ միայն ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականության, այլ ընդհանրապես Ադրբեջանի քաղաքական իշխանությունների բարոյական նկարագրի մասին:

Մեծ հաշվով, այս ամենը ինձ դուր է գալիս: Ասեմ ավելին. համոզված եմ, որ այո՛, Ադրբեջանում պետք է որ գործեն հայկական հատուկ ծառայությունների ցանցեր, բայց դատելով Ադրբեջանի այս պարզունակ մոտեցումներից՝ նման ցանցերը բացահայտելու ունակություն նրանք չունեն և ամեն ինչ կառուցում են միայն ու միայն PR-ի վրա»,- ավելացրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

1in.am

 
25.04.2018 Վարչապետի իր թեկնածուի հարցով ՀՀԿ-ն որոշում կկայացնի քաղաքական ուժերի երկխոսությունից հետո Քաղաքագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու կողմնակիցները պատրաստ չեն Կարեն Կարապետյանի առաջարկած արտահերթ ընտրություններին ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Մարտական ծառայության մեկնող ավտոշարասյունը կանգ է առել ճանապարհը փակած մի խումբ անձանց պատճառով. «Երկիր Մեդիա» ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հորդորել է գործընթացներն անհապաղ տեղափոխել իրավական դաշտ «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում». Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, հանդիպելու է նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ Կարեն Կարապետյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցն է. ժողովրդի ընտրյալ լինելու այլ հայտանիշ չկա Երևանում ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում» ՍԴՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները Կարեն Կարապետյանի հայտարարությունը (տեսանյութ) Եթե լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու ամեն ինչում ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը Անկայուն վիճակը չի կարող օգուտ տալ երկրին. Կարապետյանը ՀՀ քաղաքացիներին առավելագույնս սթափ լինելու կոչ է արել Կարեն Կարապետյանի համար ընդունելի չէ ժողովրդի թեկնածու ընտրելու Փաշինյանի առաջարկած ձևը Ավստրիայում ՀՀ դեսպանը քաղաքավարության այց է կատարել Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարին ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով 24.04.2018 Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Ալիևը մեկնում է Թուրքիա Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը 23.04.2018 ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան