Որպեսզի անհետանան հետքերը կամ «անհայտ շեհիդների» գերեզմանների մասին

Բաքվից ստացված հերթական բավականին հետաքրքիր նորությունը, ցավոք, առանձնապես ինֆորմացիոն հետաքրքրություն չի առաջացրել՝ չնայած ավելիին էր արժանի։

Անհայտ կորածների, գերիների և ռազմագերիների հարցերով զբաղվող Ադրբեջանի պետական հանձնաժողովը հինգշաբթի օրը հաղորդել է, որ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել, հայտնաբերվել են 179 «անհայտ շեհիդ»-ի գերեզմաններ։

Այդ նորությունն ինքնին, մեծ հաշվով, բնավ էլ նորություն չէ. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի և Voskanapat.info կայքի հիմնադիր, երջանկահիշատակ Լևոն Մելիք-Շահնազարյանը Հեյդար Ալիևի անվան անանուն գերեզմանների մասին գրել էր դեռևս 2011թ. սկզբներին (http://voskanapat.info/?p=15)` իր հոդվածում ներառելով շուրջ 1600 ադրբեջանական ասկյարների գերեզմանների մանրամասն քարտեզը: Եվ դա` չհաշված շուրջ 5.5 հազար ադրբեջանցի ասկյարները՝ թաղված Քարվաճառի սառույցների և քարաթափումների տակ՝ 1994թ. շրջանի վրա հարձակման փորձի ժամանակ։ Լևոն Մելիք-Շահնազարյանի մատնանշած գերեզմանների մեծ մասն այսօր տեղակայված են Ադրբեջանի վերահսկողութայն տակ գտնվող տարածքներում։

Ադրբեջանում Լևոն Մելիք-Շահնազարյանի այս հոդվածն այն ժամանակ իսկական իրարանցում էր առաջացրել: Օրինակ azeritoday.com կայքը (http://azeritoday.com/archives/23607), բրոնզե դասալիքի հասցեին արված կեղծ հայրենասիրական պաթոսը (ադրբեջանցի զինվորը երբեք չի թողել իր մարտական ընկերոջը: Եվ դա գալիս է Չինգիզ խանի և Լենկ-Թեմուրի ժամանակներից) վերափոխելով հայ հասարակական գործչին ուղղված հրապարակային հայհոյանքի, համենայնդեպս, հոդվածի հետքերով դիմել է սեփական իշխանություններին.

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին պեղումներ իրականացնել նշված տարածքներում` ապացուցելու համար, որ այնտեղ ոչ մի գերեզման չկա ու չի էլ կարող լինել: Եթե մենք չենք կարող ապացուցել, որ այդ թղթերը ընդամենը կեղծիք են, ապա գերեզմանների բացակայությունը լիովին մեր ուժերի սահմաններում է»:

Դրանից հետո Լևոն Մելիք-Շահնազարյանի հաղորդած՝ Հեյդար Ալիևի անվան գերեզմանների մասին տեղեկությունը, Ադրբեջանում հարկադրաբար «թաղվել է» լիակատար լռության վարագույրի տակ։ Դե ինչ, ինչպես տեսնում եք, հրապարակումից «ընդամենը» վեց տարի անց, Ադրբեջանը, ընկնելով սեփական ստի թակարդը, ստիպված է հաստատել հայ քաղաքագետի ճշմարտացի լինելը` «հայտնաբերելով» սեփական ասկյարների դիերը: Ճիշտ է, դեռ նշվածի մեկ տասներորդ մասն են գտել:

Ես իմ կողմից նշում եմ, որ Ադրբեջանն, ընդհանրապես, իր ասկյարների դիակների հետ երբեք հաշվի չի նստել: Հայ զինվորների կողմից ոչնչացված ասկյարներին շատ հանգիստ կերպով էքսկավատորների և բուլդոզերների շերեփով նետել են առաջապահ դիրքերի մոտ հապճեպորեն փորված հսկայական փորվածքների մեջ։ Անանուն ասյարներով լցված նման փորվածքներ՝ Արցախի հանրապետության՝ Ադրբեջանի հետ ունեցած պետական սահմանի մյուս կողմում, շատ-շատ են:

Պտուղը ծառից հեռու չի ընկնում և դասալիք որդի Իլհամ Ալիևը, ինչպես և կանխատեսվում էր, գնաց դասալիք հոր հետքերով: Եվ անգամ ինչ-որ տեղ գերազանցեց նրան` նոր մակարդակի հասցնելով սեփական ազգաբնակչության մոլորությունը՝ թաքցնելով նրանից ասկյարների շրջանում ունեցած կորուստները։ Երկարաքիթ որդին, հորինելով սեփական նոու-հաուն` պաշտոնապես արգելելով հայտարարել ասկյարների կորուստների մասին, որոշել էր, որ այլևս պետք չէ Ադրբեջանի խորքերից քշել -տանել բուլդոզերները և էքսկավատորները, փոսեր փորել ու այնտեղ նետել սատկած ասկյարներին: Հերթական ասկյարի մահվան մասին բավական է միայն ընտանիքին տեղեկացնելը և հուղարկավորությունը գաղտնի անցկացնել` այդ կերպ ստեղծելով կորուստների բացակայության պատրանք։ Բայց անհաջող դիվերսիաների արդյունքում ունեցած կորուստները և, վերջապես, ձախողված Ապրիլյան ագրեսիան, այնքան շատ եղան, այդքան թաղումները գաղտնի պահելն անհնար էր։

Արդյունքում ստիպված էին կրկին վերադառնալ բուլդոզերներին և փոս փորելուն, իսկ տեղի հասարակ ժողովրդի ականջի համար հետևյալ «հանճարեղ» կոմբինացիան էր մտածված. Արցախում ասկյարը զոհվում է, իսկ նրա հարազատներին հաղորդում են այն մասին, որ իրենց որդին` ընկնելով ծայրահեղական կրոնական հոսանքների ազդեցության տակ, հեռացվել է բանակից և ուղարկվել Սիրիա, որտեղ էլ այդ երկրի կառավարական ուժերի դեմ մարտերի ընթացքում ընկել է «քաջի մահով»: Արդյունքում և գայլերն են կշտանում և գառները` կենդանի մնում, այլ կերպ ասած՝ պետք չի լինում փող ծախսել «շեհիդության» համար: Ավելին, այլապես միշտ կարելի է պարսավել հուսահատ ծնողներին նրա համար, որ իրենց զոհված որդին եղել է կրոնական ծայրահեղական և ահաբեկիչ:

Բայց վերադառնանք 179 «շեհիդների» մասին նորությանը։ Ամենահետաքրքրականն այն է, որ համաձայն Անհայտ կորածների, պատանդների և ռազմագերիների հարցերով Ադրբեջանի պետխորհրդի հաղորդման՝ «անանուն շեհիդների» հուղարկավորության վայրը զննվել է «այդ զինծառայողների թաղմանը մասնակցած մարդկանց մասնակությամբ, նրանց ցուցմունքները փաստաթղթերով հիմնավորվել ու նկարահանվել են»։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է դա նշանակում։ Ստացվում է, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանում շատ լավ գիտեին այդ գերեզմանների մասին, բայց, վերջին հաշվով, ոչինչ չեն արել, որ իրենց զինվորների հուղարկավորությունն այնպես կազմակերպեն, ինչպես ընդունված է մարդկային հասարակություններում։ Նման բանն, ուղղակի, չի կարող տեղավորվել նորմալ մարդու ուղեղում։ Բայց դա Ադրբեջանն է և նրանք, ովքեր նման եղանակով թաղել են ասկյարներին, հիմա, պարզվում է, չեն իմացել՝ ում են թաղում…

Կարդալով նման՝ ոչ մի կերպ գիտակցության մեջ չտեղավորվող նորություն, միայն մի միտք է գալիս ուղեղիդ. Ալիևը, երևում է, պարզապես, ձեռ է առնում իր իսկ հասարակ ժողովրդին՝ դրանից ինչ-որ այլանդակ հաճույք ստանալով։ Կարծես, այդպես հարմար էր. սատկած շան պես՝ առանց անուն-ազգանվան, վերցրել ու թաղել են։ Անգամ ավելի վատ. շան տերը գոնե հիշում է իր շան մականունը։ Իսկ որոշ ժամաանակ անց հանկարծ վերցրել ու «բացահայտել են»՝ այն էլ այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր թաղել, բայց, իբր, չեն իմացել, թե ում են թաղել։

Ի՞նչ։ Ճարպկորեն է արված։ Գումարած դրան՝ մազութային բյուջեի համար տնտեսել են որոշ չափով էլեկտրաէներգիա, որը պետք է ծախսվեր պաշտպանության նախարարության սառնարաններում դիերը պահելու վրա։ Ինչպես ասում են, սուլթանն այդ ձևով հոգում է իր հպատակների բարեկեցության մասին…

Եվ վերջին նյուանսը։ Համաձայն հաղորդման՝ ներկայումս շարունակվում են անհայտ կորածների հաարզատներից կենսաբանական նմուշների (ԴՆԹ) հավաքագրման աշխատանքները, որը մեկնարկել է դեռևս 2014թ.՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ։
«Հավաքված նմուշները գտնվում են հատուկ պահեստարաններում։ Նմուշներն արտաշիրիման ժամանակ կօգտագործվեն մարմինների մնացորդների նույնականացման նպատակով»:

Հնարավոր է՝ որևէ մեկին հաջողվի նույնականացնել։ Բայց չպիտի մոռանանք Արցախի հանրապետության դեմ ագրեսիայի ժամանակ Ադբեջանի կիրառած պրակտիկայի՝ Թուրքիայից, Ուկրաինայից, Աֆղանստանից և այլ երկրներից բերված բազմաթիվ վարձկանների մասին։ Նրանց մնացորդներն այդ ձևով, այսինքն՝ հարազատների ԴՆԹ-ի օգնությամբ, հավանաբար, չես նույնականացնի։

Ըստ էության, վերևում ասվածը իրավացի է նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում ոչնչացված և նոր անանուն գերեզմաններ ու փոսեր լցրած ասկյարների վերաբերյալ՝ այս անգամ Իլհամ Ալիևի անվան։ Այդ փոսերի մեջ են նետվել ինչպես սեփական ասկյարների՝ հիմնականում Ադրբեջանի հանրապետության բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մարմինները, այնպես էլ բազմաթիվ թուրքական «գորշ գայլերի», ԻԳԻԼ-ի զինյալների և այլ ահաբեկիչ տականքների։ Երբ, որոշ ժամանակ անց, այդ թաղվածներն էլ «պատահաբար հայտնաբերվեն», նույնականացման գործընթացն այդ դեպքում էլ անարդյունք կլինի։ Ալիևյան կլանը հուսալիորեն թաքցրել է հետքերը…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր