2020թ. 44-օրյա պատերազմից և հատկապես Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողություն սկսելուց հետո Հարավային Կովկասը կրկին վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր տարածաշրջանի։ Վերջին ամիսներին այդ մրցակցության մեջ բավական ուրույն տեղ է զբաղեցնում Եվրոպական Միությունը, որը, ի հակառակ բոլոր սպասումների, կարողացել է ոչ միայն լուրջ դերակատարում ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև վիճարկել Ռուսաստանի միջնորդության նշանակությունն ու արդյունավետությունը հակամարտության հաղթահարման գործում։
Ավելին, թե՛ քաղաքական շրջանականերում և թե՛ փորձագիտական միջավայրում այսօր արդեն լրջորեն քննարկվում է, թե խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակը կստորագրեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ մոսկովյան, թե՞ բրյուսելյան։ Ակնհայտ է, որ Եվրոպական Միությունը երկարաժամկետ ծրագրեր է մշակել մեր տարածաշրջանի համար և մտադիր է հետևողական լինել իր նպատակադրումներում։
Արդեն բաժանորդագրվա՞ծ եք` խնդրում ենք մուտք գործել։