«Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ»

Մինչ մենք լիարժեք չպարզենք, թե ինչով են զբաղված Ալիևն ու Փաշինյանը, մենք չենք կարող հասկանալ նաև, թե ինչ է տեղի ունենում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի Շուշիի հատվածում։

Սիրելի հայրենակիցներ, գիտեմ՝ չափազանց մեծ է մեզ բոլորիս վրա գործադրվող ճնշումը։ Մեզ անընդհատ փորձում են խաբել, մոլորեցնել,ուշադրություն շեղել։ Բայց մենք պարտավոր ենք իմանալ ճշմարտությունն ու ճիշտ քայլերով հաղթահարել հայկական երկու պետություններին սպառնացող վտանգներն ու մարտահրավերները։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» կողմից կազմակերպած «Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ» թեմայով քննարկմանն այսօր ես շարունակել եմ աշխատել այդ ուղղությամբ։ Որոշ բաներ արդեն բացահայտված են, որոշ բաներ՝ դեռ ոչ։ Բայց ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք անպայման կգտնենք լուծումներն ու դուրս գանք այս խայտառակ վիճակից։

Կապված նյութեր