Երևանի և Բաքվի գաղտնի պայմանավորվածությունները

Զարգացումները հայ-ադրբեջանական հարաբերություններում նոր փուլ են թևակոխել։ Պաշտոնական հայտարարություններում այս փաստը դեռևս տեսանելի չէ։ Սակայն գետնի վրա տեղի ունեցող զարգացումները վկայում են իրավիճակ փոխող ակտիվ գործընթացների մասին։ Այսպես, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում (1)։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմը նոր դիրքեր է տեղադրել նաև ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հողերում (2)։

Ադրբեջանի ագրեսիվ այս գործողություններին հայկական կողմը համարժեք պատասխան չի տվել։ Ավելին, ըստ Երևանից հնչող հայտարարությունների, հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Բնականաբար, Ադրբեջանն օգտվում է Հայաստանի այս մոտեցումից և ամեն հաջորդ շրջափուլին նոր՝ ավելի հանդուգն քայլեր կատարում հայկական երկու պետությունների հետ հարաբերություններում։

Կապված նյութեր