Ինչպես է «ռազմական փորձագետը» դարձել կնիկ

Աշխատանքի բերումով երկար տարիներ գործ ունենալով ադրբեջանական քարոզչության հետ` վաղուց արդեն ոչ մի բանից չեմ զարմանում: Որքան որ ադրբեջանական քարոզչությունը, նույնքան էլ հենց հանցավոր պետական միավորն է կառուցված համընդհանուր ստի վրա: Այդ ինդուստրիայի աշխատողների կոնտինգենտը ենթադրում է այդ հրապուրիչ իրավիճակին համարժեք բարոյական նկարագիր` առանց ինչ-որ սկզբունքների: Բարեբախտաբար, եթե նախկինում անդրկովկասյան քարոզչության նորարարները թեկուզ մեկ-մեկ մեզ ծիծաղեցնում էին իրենց հյութեղ գոհարներով, ապա հիմա, կապված ադրբեջանական արհեստական պետականության համակարգային ճգնաժամի հետ, դա սկսել է ավելի հազվադեպ հանդիպել: Կարճ ասած` ներկայումս տխուր ժամանակներ են բաքվեցի գրչակների համար: Համենայնդեպս, երբեմն ադրբեջանական քարոզչության գրչակներին հաջողվում է բարձրացնել մեր տրամադրությունը:

Ուզում եմ նման մի գլուխգործոց ներկայացնել: Նախօրոք ներողություն եմ խնդրում ընդարձակ մեջբերման համար:

«Ես, այսպես կոչված, ռազմական փորձագետների» գերակշիռ մեծամասնությանը կասկածանքով եմ վերաբերվում. ոչ մի տեղ չեն կռվել, ավելի հաճախ անգամ բանակում չեն ծառայել: Նման մի տեսաբան է դարձել ԱՄՆ Արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ, նախկին դիվանագետ Ուեյն Մերրին: «Ղարաբաղն անառիկ ամրոց է, որն ավելի է ուժեղացվել հայկական զինվորական ստորաբաժանումներով: Անգամ ամերիկյան բանակն այդ ամրոցը գրոհելու ժամանակ կբախվի դժվարությունների: Մարտական պատրաստվածության տեսանկյունից հայկական ստորաբաժանումները մի քանի անգամ գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ադրբեջանը` միայն զինված ուժեր»,-հայտնել է բանակի հետ ոչ մի կապ չունեցող Մերրին:

Ամերիկացի դոկտոր Ռոբերտ Ֆարլեյը հրապարակայնորեն նկատել է, որ հայկական բանակը լավ համբավ ունի և մասնագետների մեծ մասը, որոնց հետ ինքը շփվել է, զգուշությամբ են վերաբերվում Ադրբեջանի հնարավորություններին»: Ֆարլեյը` Կենտուկկի համալսարանի դոցենտը, գրում է, հիմնականում, ռազմածովային գործի մասին: Բայց ո՞ւր իր սիրելի գծանավերը, ո՞ւր` Հայաստանը: Նա ընդհանրապես ի՞նչ գիտի հայկական ԶՈՒ-ի մասին: Բայց ամեն դեպքում իր կարծիքն արտահայտել է:

Անգամ Լոնդոնի ռազմավարական հետազոտություների միջազգային ինստիտուտի անվանի բրիտանացի փորձագետները ոչ մի անգամ կասկած չեն հայտնել ` կապված Ադրբեջանի ԶՈՒ անվտանգության հետ:

Պավել Ֆելգենհաուերը` բառի ամենաուղիղ իմաստով բուսաբան, պնդեց, որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում սպառազինության վրա: Բայց որակական թռիչք չի ստացվել:

Իսկ հիմա անդրադառնանք Մոսկվայի ռազմական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինին: Նա նույնպես երբեք բանակում չի ծառայել, ինքնաձիգ բռնած չկա, իսկ արտաքին տեսքից դատելով, հավանաբար երիտասարդ տարիքում էլ ցանկացած «կրոս» ավարտել է հիվանդանոցի մահճակալին: Բայց, կարևորը, հիշյալ «ռազմական փորձագետը» լայն հասկացություններով էր մտածում. «Հայերը, պաշտպանվելով լավ կաոռւցված դիրքերում, կարողանում են լուծել պատերազմի գլխավոր խնդիրը` կոտրում են Ադրբեջանի հարձակողական պոտենցիալը: Ռազմականին զուգահեռ` ադրբեջանական ղեկավարությունը պարտվում է նաև քաղաքական դաշտում` ինչպես միջազգային հարթակում, այնպես էլ` երկրի ներսում. իրենք պատերազմը սանձազերծեցին, իրենք էլ պարտվեցին»:

Ենթադրում եմ, որ ընթերցողն այս գյուտը կարդալուց հետո մի լավ կծիծաղի, հետո էլ արդարացիորեն կհարցնի` իսկ ո՞վ է հիշյալ տողերի հեղինակը, ում համար ճանաչված ռազմական փորձագետները համատարած դիլետանտներ են: Ո՞վ է այս լուսնից իջածը:
Կարծում եմ` շատերն արդեն կռահել են, որ մեր տրամադրությունը հերթական անգամ բարձրացրել է բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծն ռազմական փորձագետ Ալյոշենկա Սինիցինը, ում բացառիկ ռազմա-փորձագիտական գնահատականները vesti.az անվանումով պետքարանից այն կողմ չեն գնում:

Բոլոր այդ` «չի ծառայել», «ինքնաձիգ բռնած չկա», «վազքն ավարտվել է հիվանդանոցի մահճակալին» ավելի զվարճալի կլինեն, եթե հիշենք, որ դրանք հնչում են բաքվեցի նախկին ծովափի նկարչի շութերից: Ալյոշենկան առաջին անգամ ինքնաձիգ է «բռնել» Արցախից դեպի Բաքու կեղտոտ ասկյարների մարաթոնյան վազքի ժամանակ, երբ «հերոս» լուսանկարիչը ժամանակին «բախտ է ունեցել» հայտնվելու Ղարաբաղն «ազատագրողների» շարքերում: Ձախողված ագերսիայից հետո ողջ մնացած ասկյարները մերթ ընդ մերթ խոսք էին գցում, որ այդ մարաթոնի ընթացքում Սինիցինի վազքի արագությունը նրանց մոտ իսկական նախանձ էր առաջացնում: Հնարավոր է` դրա համար էլ ռազմական լրագրողը պորֆեսիոնալիզմի չափանիշը ռեֆլեքսորեն համարում է հենց «կրոսը»:

Տեղին է հիշել, որ իր իսկ «կրոսը» 1993թ. Սինիցինն ավարտել է ոչ թե հիվանդանոցի մահճակալին,այլ հեռավոր ամերիկյան Հյուսթոնում, որտեղ ալիևյան կլանի փողերով Օլենկոյի աղջկա հետ բացել էր քարոզչական գրասենյակ` նրան տալով հնչեղ անվանում`«Առաջընթացի աջակցության ամերիկա-ադրբեջանական հիմնադրամ»: Երկու թրքասեր Սինիցինների աջակցությունն այդ «հիմնադրամի» առաջընթացին կայանում է նրանում, որ ալիևյան ռեժիմի պատվերով Ալյոշենկան ջանասիրաբար տեքստեր է գրում և դրա դիմաց փշուրներ ստանում տիրոջ սեղանից: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին, կապված նավթի պաշարների կտրուկ նվազման և Ադրբեջանում համակարգային ճգնաժամի հետ, այդ փշուրներն էլ գնալով քչանում են: Բայց նախկին լուսանկարիչը ուրիշ տարբերակ չունի, քանի որ ստելուց բացի, ուրիշ ոչինչ անել չի կարող: Նախկինում կարողանում էր նաև փախուստի դիմել մարտի դաշտից, բայց այդ`տիպիկ ադրբեջանական կարողության հետ, կապված Սինիցինի ներկա ֆիզիկական կարողությունների հետ, այսօր մեծ խնդիրներ կան: Նման կերպարանափոխության պատճառները ինձ բացատրել է մեր հարգելի Սաղաթել Մամիկոնի Բաքվեշինյանը, ով, եթե ինչ-որ մեկը մոռացել է, հիշեցնեմ, համարվում է բարձրակարգ բժիշկ: Նրա խոսքով` իր վարքով և շարժուձևով Սինինցինը աստիճանաբար ավելի ու ավելի է նմանվում կնկա, քանի որ, մարդը որքան ճարպոտ է, այնքան բարձր է էստրադիոլի (կանացի հորմոն) մակարդակը, որը ձևավորվում է ճարպագեղձերում:
Հնարավոր է` հենց այդ` զուտ բժշկական առանձահատկությամբ է պայմանավորված, որ կնկա վերածվող ռազմական փորձագետը Հայաստանին վերագրում է այն, ինչը, եթե ուշադիր լինենք, կնկատեք`բնորոշ է այսօրվա Ադրբեջանին:

«Եթե հոգեբանության տեսանկյունից դիտարկենք հասարակական-քաղաքական իրավիճակը, ապա գործնականում ողջ էթնոսը հայտնվել է ինդուկտիվ պսիխոզի մեջ, որն ընդունակ է միանգամից գրավել մարդկանց մեծ զանգված, ովքեր ունեն ընդհանուր շահեր,-գրում է Ալյոշկինը: Որպես նման զանգվածային պսիխոզի օրինակ` մասնագետները բերում են այնպիսի պատմական ֆենոմեններ, ինչպիսիք են` «Վհուկների որսը»` Միջին դարերում, և անգամ գերմանական ֆաշիզմը` 1900-45թթ.»:

Իսկ մի՞թե Ադրբեջանում մարդկանց մի հսկայական զանգված չի տառապում հակահայկական պսիխոզով և դասական էթնիկ ռասիզմով, որը հիվանդագին կերպով նման է գերմանական ֆաշիզմին, որքան էլ որ հանդուրժողականության մասին աղաղակեն:
Իսկ ինչ վերաբերում է Սինիցինի մասնագիտական պետքականությանը` որպես ռազմական փորձագետ, ապա արժե նշել, որ առայսօր նրա բազմաթիվ կանխատեսումներից ոչ մեկը չի իրականացել, որի վկայությունը Voskanapat. info-ում «փորձագետի» ստեղծագործության փոքր թեստավորումն է:

Այդ «բենեֆիսից» հետո Սինիցինին առաջարկել ենք գոնե մեկ ակնթարթով դառնալ տղամարդ և խայտառակությունից ինքնասպան լինել, որպեսզի փրկի խղճուկ փշուրները այն բանի, որը, ենթադրաբար, պիտի որ նրա պատիվը լինի: Ցավոք, Սինիցինն այնքան տղամարդկություն չունի, որքան նրա` թուրքերի հանդեպ սիրառատ աղջնակը: Նրա մոտ տղամարդուն բնորոշ միակ բանը, որ մնացել է, կեղտոտ մորուքն է: Փոխարենը հիմա գիտենք, որ այդ ամենի մեղավորը ագահությունն ու անիծված էքստրադիոլն են:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր