Իսկ սրա մասին ի՞նչ կասեք, ադրբեջանցի «պատմաբաններ»։
Վայ-վայ-վայ, ինչ վատ ստացվեց։
Պատմությունը հիշաչար տիկին է և ամեն ինչ հիշում է։
1937թ. մայիսի 21-ին Բեռլինի Գումբոլդտ բարձրագույն դպրոցի հեղինակավոր ակումբում հավաքվել էին գերմանական գիտության, մամուլի և հասարակական-քաղաքական շրջանակի ավելի քան 200 ներկայացուցիչներ, որպեսզի լսեն Ռասուլզադեի ելույթը՝ «Ադրբեջանական հարցը» թեմայով։
Եվ այսպես, 1937թ.։
1943թ. մայիսի 28-ին գերմանական պերճաշուք «Kaiserhof» հյուրանոցում Ադրբեջանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առիթով ընդունելություն էր կազմակերպվել, որին, 150 ադրբեջանցի գործիչների հետ միասին, մասնակցում էին նաև Գերմանիայի պաշտոնական շրջանակի և գիտական հանրույթի ներկայացուցիչներ։
Եվ այսպես, պատերազմի ամենաթեժ պահին…
Իսկ հիմա՝ հարց.
Ադրբեջանն իրեն հռչակել է հենց Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության (ԱԺՀ) իրավահաջորդը, որի հիմնադիրներից մեկը հանդիսանում է այժմ փառաբանվող Մամեդ Էմին Ռասուլզադեն։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը հպարտությամբ պնդում է, որ տրամադրելով Կարմիր բանակի տանկային և ավիապարկի վառելիքի 85 տոկոսը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում կորցնելով հանրապետության բնակչության զգալի մասին՝ մեծ ներդրում է ունեցել ֆաշիզիմի դեմ պայքարում։ Ինչն, ամեն դեպքում, մաքուր ճշմարտություն է, և վիճարկելն անհնար է։
Այսպես, գուցե, ամեն դեպքում, կողմնորոշվե՞ք։
Եթե Ադրբեջանը ԱԺՀ-ի իրավահաջորդն է, ապա մի պատկեր է ստացվում, եթե Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության՝ պատկերը լիովին փոխվում է։
Ի դեպ, Ադրբեջանը հրաժարվել է իր խորհրդային անցյալից` բոլոր առումներով… բացի սահմաններից։
Մի տեսակ անլուրջ է ստացվում։
Սա չեմ ուզում։ Սա նույնպես չեմ ուզում։
Իսկ ահա դա ուզում եմ, դա իմն է…
Զեյնալ ԻԲՐԱՀԻՄՈՎ