Ռուսաստանի ավագ ընկերները, ովքեր «լոլիկներով չեն պրծել», չեն դադարում զարմացնել:
Էրդողանամետ Yeni Akit թերթը հպարտությամբ հայտնում է այն մասին, որ թուրքական բանակի կողմից քրդական Աֆրինի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը միացել է, մեջբերում եմ. «Հայտնի չեչեն հրամանատար Մուսլին Շիշանին, ով երեք տարի գտնվել է Սիրիայում և մասնակցել Ասադի ռեժիմի դեմ ուղղված բազմաթիվ գործողությունների», ինչպես նաև «երկար տարիներ պայքարել է Չեչնիայի՝ ռուսական օկուպացիայի դեմ»։
Եվ հոգ չէ, որ Մուսլին Շիշանին, ով շատերին հայտնի է որպես Մուսլին Մարգոշվիլի, ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ճանաչված է որպես ահաբեկիչ և վաղուց որոնվում է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից։
Ակամայից հիշեցի խորհրդային ժամանակներից հայտնի մանկական պարզունակ երգի տողերը. «Ընկերը դժբախտության պահին չի լքում, ավելորդ ոչինչ չի հարցնում։ Ահա թե ով է իսկական հավատարիմ ընկերը…»։
ՊԱՆԴՈՒԽՏ