Եվրոպա. արդյո՞ք այդքան քաղցր են կիսելային ափերը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից և Եվրոպայի հետ մոտ ապագայում սպասվող  վիզային ռեժիմի ազատականացումից հետո կցանկանայի խոսել այն մասին, թե ինչ կտա այդ ազատականացումը շարքային քաղաքացուն: Եվ, բացի այդ, բոլորին՝ հատկապես այն համաքաղաքացիներին, ովքեր գիշեր ու զօր երազում են հարուստ ու անհոգ եվրոպական դրախտում ապրելու մասին, հիշեցնել եվրոպական ներգաղթային իրականության մասին։ Քանզի այդ հարցում ձեր խորին ծառան հանդիսանում է ավելի շատ պրակտիկ, քան տեսաբան:

Գործնականում փախստականի կարգավիճակ ստանալու համար Եվրոպային «հանձնվող» հայերի 100 տոկոսը եվրոպական երկրների իշխանությունների կողմից կոշտ մերժում են ստանում:

Պետք է հասկանալ, որ Հայաստանի քաղաքացիները, ինչպես եվրոպացի չինովնիկների աչքում, այնպես էլ իրականում, բացառապես տնտեսական ներգաղթյալներ են, ովքեր եվրոպական ափերում ավելի լավ կյանք կամ էլ, ուղղակի, բացեիբաց օտար պետության վզին նստելու հնարավորություն են փնտրում: Վիզ, որին ներկայումս առանց այն էլ միլիոնավոր տառապյալներ են նստած` ինչպես իրական, այնպես էլ՝ թվացյալ:

Երկիր չհամարվող երկրից արտագաղթել փորձողները պետք է ավելի քիչ լսեն արդեն արտասահմանում ապրող տեղացի եեչիստների, նրանց հարազատների ու ընկերների հակասական պատմություններն ու իրենց համար որոշ բաներ պարզեն: Որքան էլ փորձեք վարկաբեկել ձեր երկիրն ու նկարագրել այնտեղի կյանքի սարսափները՝ հուսալով ստանալ «գրեթե եվրոպացի» բաղձալի կարգավիճակը, Եվրոպայում այդ հարցի առնչությամբ գործում են հասարակ ու հասկանալի՝ տարիների ընթացքում մշակված չափանիշներ: Հայաստանում ո´չ քաղաքացիական պատերազմ կա, ո´չ էլ քաղաքական ճնշումների ռեժիմ, որքան էլ որ փորձեն եվրոպացի չինովնիկներին հակառակում համոզել: Հայաստանում Բանգլադեշի պես սարսափելի աղքատություն, Աֆղանստանի պես քաղաքական ահաբեկչություն չկա: Դուք անիմաստ կփորձեք արվամոլությամբ տառապողի տեղ դնել ձեզ՝ եթե անգամ, ամեն դեպքում, այդպիսին եք: Անիմաստ, քանի որ արվամոլ լինելը Հայաստանում ձեր կյանքին չի սպառնում, ինչպես հայտնի երկրներում է: Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայում «երազի»՝ Հայաստանում ապրող ադրբեջանցի ձևանալու մասին։ Այդ թեման այնտեղ վաղուց արդեն փակված է:

Ընդհանրապես, Հայաստանի քաղաքացիների համար դրական պատասխանի հավանականությունը նախկինում էլ շատ ցածր էր, իսկ այսօր այն, ըստ էության, զրոյական մակարդակի վրա է գտնվում։

Բայց եթե անգամ ձեր բախտը բերի «հաջողակ տոմս քաշել» և հայտնվեք դրական պատասխան ստացողների թվում, մի մոռացեք այն, որ հնարավոր է ձեր կյանքի մնացյալ մասն անցկացնեք հանցագործ միջավայրում՝ փախստականների ճամբարում, որտեղ գերակշիռ մեծամասնություն են կազմում հիշյալ խոստումնալից երկրներից գաղթած փախստականները, այն, որ ձեզ սպասվում են ցածր սոցիալական վճարներ, աշխատանքի արգելք, երեխաների խլում խնամակալական մարմինների կողմից և այլ ժողովրդավարական բարիքներ։

Լավ է, եթե հայրենիքում ձեզ պատկանող ինչ-որ բան մնացել է և վերադառնալու տեղ ունեք: Իսկ եթե լավ կյանքի փնտրտուքով տարված՝ ամեն ինչ վաճառե՞լ եք Հայաստանում։

Մի բան լավ հասկացեք. մասնագիտական բարձր որակավորում ունեցող և լեզուների տիրապետող մարդը Եվրոպայում կարող է պայամանգրով աշխատել և օրինական էլ ապրել այնտեղ, առանց ստորացումների, ստի և հայրենիքը զրպարտելու՝ փող աշխատել և հետո կա´մ վերադառնալ տուն, կա´մ էլ երկարաձգել պայմանագիրը և այնտեղ ապրելու փաստաթղթերը: Չնայած, ըստ իս, նման մասնագետների համար Հայստանում էլ աշխատանք գտնելը խնդիր չէ։ Իսկ ահա վարորդներ, դռնապաններ, մատուցողներ, աման լվացողներ և այլն, Եվրոպայում էլ ահագին կան, և հույս ունենալ, թե նման կարգավիճակով առավելություն կտրվի հենց ձեզ, առնվազն հիմարություն է:

Ես կյանքիս մի մասն ապրել եմ Իսպանիայում, և այդ երկրում ներգաղթային իրականությունն այսպիսին է. թագավորության կազմում գտնվող յուրաքանչյուր ինքնավար միավորումն ունի մասնագիտությունների սեփական ցուցակը, որին տիրապետողները կարող են անմիջապես դիմել աշխատանքի տեղավորվելու համար։ Օրինակ՝ Կատալոնիայում, դա բարձրտեխնոլոգիական մասնագիտություններն են կապված ծովային գործի հետ։ Մնացյալ բոլոր դեպքերում ձեր պոտենցիալ գործատուն պետք է դիմի սոցիալական ապահովագրության մարմիններ և հիմնավորի, թե ինչու նմանատիպ թափուր աշխատատեղերում, անտեսելով տեղացի աշխատանք փնտրողներին, պետությունը պետք է ընտրի և արտասահմանից հրավիրի հենց ձեզ։ Նաև ուսման և գիտական աշխատանք գրելու հետ կապված հրավիրելու տարբերակ կա։ Բայց այդ ամենը պահանջում են, նախ և առաջ, ուսում և որակավորում։

Ես սովորել, ապրել և աշխատել եմ իսպանական երկու շրջաններում։ Մադրիդի հաշվով, հաշվի առնելով այդ քաղաքի մեծությունը, դժվարանում եմ ներկայացնել «հայկական» վիճակագրությունը։ Իսկ ահա Տառագոնան եվրոպական մասշտաբով մեծ քաղաք չի, ըստ այդմ՝ մեր հայրենակիցների կյանքի մասին լրիվությամբ կարող եմ դիտարկումներ անել։ Այսպես ուրեմն. այդ քաղաքում օրինական ապրող մի քանի տասնյակ հայերից մշտական աշխատանքային պայմանագիր ունեն ընդամենը մի քանի հոգի։ Վախենամ, որ նրանց թվարկելու համար մի ձեռքիս մատերը կբավականացնի։ Մեր հայրենակիցների մի մասն էլ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր ունեն, այսինքն՝ աշխատում են (հետևաբար աշխատավարձ են ստանում) երբ գործատուն ունի դրա անհրաժեշտությունը, մնացած ժամանակը սպասում են։ Հայերի ևս մի փոքր մասն աշխատում է ամռանը՝ տուրիստական ժամանակաշրջանում։ Գերակշիռ մեծամասնությունը նստած է ամսական 415-450 եվրո նպաստի վրա` չունենալով աշխատանք գտնելու ոչ մի հույս ու հեռանկար: Կան և որոշ անօրինական ապրողներ, ովքեր այդտեղ են բացառապես միայն ավելի վաղ այնտեղ հաստատված հարազատների, ովքեր ունևոր կատալոնացիների բնակարաններում մաքրություն են անում: Այդ կանանց ամուսինները վաղուց և անհույս կերպով լրիվությամբ այդ մարդկանց խնամառության տակ են գտնվում: Նախկինում անօրինական ներգաղթյալները ներման կամ նստակեցության օրինականացման հույս ունեին: Հիմա որպեսզի բաղձալի կեցավայր ստանան, անհրաժեշտ է մի շարք փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնել նաև պոտենցիալ գործատուի հետ կնքված նախնական պայմանագիր: Բայց, ասացեք, ո՞ր ընկերության տերը ով գլուխ կդնի ձեզ` անօրինական նեգաղթյալների հետ, եթե շուրջ բոլոր աշխատանք փնտրողներ են, ովքեր և´ կեցավայր ունեն, և´ անհրաժեշտ փաստաթղթերը:

Համագործակցելով Իսպանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի հետ` բազմիցս եմ անդրադարձել ներգաղթի թեմային:Դրա համար էլ ամենևին չեմ խտացնում գույները, և իրավիճաը ներկայացնում եմ այնպես, ինչպես որ կա: Առանձնապես, ներգաղթի և ներգաղթային օերնսդրության հետ կապված իրավիճակը այլ եվրոպական երկրներում դժվար թե էականորեն տարբերվի իսպանականից:

Միանշանակ, ՀՀ-ի` ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն ու դրան հետևող վիզայի ռեժիմի ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար լավ է` հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել հանգստանալու, Եվրոպան տեսնելու, ինչպես նաև գործուղումների մեկնողների համար, քանի որ կազատվեն հերթերում կանգնելուց և վիզյաի հաամր անհրաժեշտ փաստաթղթերը ահավքելու տաժանակիր գործից:

Իսկ նրանք, ովքեր, կրկնում եմ, երազում են կիսելային ափերում ապրելու մասին, այսպես կասեմ. Գլուխը մարդուն տրված է նրա համար, որպեսզի մտածի: Եվ ապրուստի բարելավման վաղանցիկ հույսով ձեր կյանքը փչացնելուց առաջ հազար անգամ մտածեք և ծանրութեթև արեք բոլոր դրական ու բացասական կողմերը:

Չարժե մոռանալ և այն մասին, որ վիզային ռեժիմի ազատականացման հետևանքով քաղաքացիների հետ ընդունման մասին համաձայնագրի շրջանակում կուժեղանա հսկողությունը Եվրոպայում գտնվող մեր քաղաքացիների վրա: Օրինակ` Վրաստանի քաղաքացիները, որ որոշ ժամանակ առաջ երեխայի պես ուրախացել էին ձեռք բերված «ազատության» համար, սեփական մաշկի վրա արդեն զգացել են այդ միջոցները:

Ես իրավունք չունեմ որևէ մեկին հետ պահելու կասկածելի, անմիտ, երբեմն էլ ուղղակի դեպի ինքնասպանություն տանող քայլից: Ինչպես ասում են, գործը ձերն է: Ուղղակի հետագայում ձեր բոլոր անհաջողությունների համար պետք չի մեղադրել պատմական հայրենիքին:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր