Կան բաներ, որոնք չեն կարող ու չպիտի էվոլյուցիայի ենթարկվեն` անկախ աշխարհաքաղաքականության փոփոխություններից և միությունների վերակնքումից: Այն, ինչ տեղի է ունեցել «Զվեզդա» հեռուստաալիքի հետ, ցավալի է անդրադառնում մեր բանակի վարկանիշի վրա: Ցավալի է նաև ինձ համար. իմ մանկությունն ու պատանեկությունն անցել է սպաների և կուրսանտների շրջապատում: Ես անձամբ, որպես լրագրող և փիառշիկ, փորձուսուցում եմ անցել «СибВО»-ում (վարչական շրջան), տպագրվել «Воине России»-ում («Ռուսաստանի զինվոր»): «Красная звезда» («Կարմիր աստղ») թերթը ավիացիայի քաղծառայող, ռազմաօդային ուժերի գնդապետի տանը մշտապես սեղանին էր դրված: Հիմա նրա բովանդակությունն էլ է ինձ շատ հետաքրքրում:
Անատոլական ափին իզմիրյան մանդարիններն ու տուրիզմն ինձ այնքան չի հուզում, որքան, օրինակ, այն փաստը, որ Մ.Բ. Գրեկովի անվան ստուդիան, լեգենդար գրեկովականները (!!!) մասնակցել են Անկարայում Աթաթուրքի մավզոլեյի և Ստամբուլում Գլխավոր ռազմական թանգարանի գեղանկարչական ձևավորմանը: Եվ դա այն փորձն է, որը ձեռք է բերվել Ֆրանց Ռուբոյի, Հովհաննես Այվազովսկու, Իվան Վերեշագինի շնորհիվ: Ի՞նչ կերպ են նոր ռազմական նկարիչների գիտակցության մեջ ծայրակցվում են նոր պետպատվերներն ու այն, ինչի վրա աշխատել են հայտնի բատալիստները (մարտանկարիչ):
Գրեկովականներից էր նաև խորհրդային բատալիստ Պյոտր Կրիվոնոգովը, ով 1948թ. նկարել է «Победа» («Հաղթանակ») կտավը:
Ի՞նչ է ստացվում: Ֆրանց Ռուբոն ստեղծել է երեք մարտանկար- պանորամա` «Оборона Севастополя» («Սևաստոպոլի պաշտպանությունը»), «Бородинская битва» («Բորոդինյան ճակատամարտ»), «Штурм аула Ахульго» («Ախուլգո աուլի գրոհը»), իսկ նոր գրեկովակաները թշնամի Աթաթուրքի դամբարանն են նկարազարդում: Ինչու թուրքերն անձամբ չեն նկարազարդել Անիտ-Քաբիրի այդ վերջին ապաստանը` լրացված յախտայի տիպի ճոխ առարկաներով, անճաշակ հուշանվերներով կամ, ծայրահեղ դեպքում, այնտեղ չհրավիրեցին կիրգիզներին, որոնց մեր Սեմյոն Աֆանասևիչնէ նկարել սովորեցրել:
Մեր ռազմական նկարիչներն էլ են հավասարության ձգտում: Միայն մեր թուրք եղբայրների բախտը չի, որ բերել է, բուլղարներինն էլ է բերել, որոնց նրանք ոչնչացրել են: Նոր գրեկովականները վերականգնել են նաև «Плевенская эпопея» («Պլեվենյան սխրագործություն») պանորաման Բուլղարիայում: Նոր գրեկովականների կայքում այն կոչվում է Պելեվենյան:
«Պլեվնա. Կարս», «Կարս. Պլեվնա». ժողովրդի մեջ ամրապնդել են… Ռուս զինվորը հաղթող է… 12 հազար սպանված` միայն երրորդ պլեվենյան մարտում: Եթե նրանց կողք-կողքի շարեին, ապա 8 վերս երկարությամբ ճանապարհ կգոյանար, որքան որ չի կազմում հաղթական երթի պողոտան:
Չգիտեմ` ուրիշ ինչ կարող է կատարվել մեզ հետ: Հնարավոր է, որ Հիտլերի նկարները տան Իգոր Գրաբարի ստուդիայի ռեստավրատորներին, որպեսզի վերականգնեն: Այվազովսկին, ինչպես հայտնի է, թուրքական պարգևները ծովն է նետել: Կարծես թե դրանք գտել են ռուս ռազմական ակվալազները: Այլ կերպ չես բացատրի այն, որ թշնամու կրակոցից սպանվում է օդաչու Օլեգ Պեշկովը, իսկ ռուս նկարիչը ջանք է թափում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի գլխավոր ռազմական թանգարանում:
Վալերիա ՕԼՅՈՒՆԻՆԱ