Ներողություն խնդրող տղայի մասին

Ուրենգոյցի տղան ինձ մտորումների մեջ գցեց…

Չէ՞ որ մեզ մոտ էլ հիմա ճիշտ այդպես փորձում են երեխաներին ապացուցել, որ թուրքն էլ առաջվանը չէ, և որ ադրբեջանցիների հետ կարելի է ընկերանալ, և թուրքերն էլ ամենևին մեղավոր չեն, և որ Արցախը խանգարում է տնտեսության աճին: Եվ ընդհանրապես, ինչների՞ս է պետք բանակը և սպառազինությունը, չէ՞ որ մենք պետք է խաղաղության ձգտենք:

Եվ որ հայկական մտածելակերպը ճիշտ չէ, արժեքներն այն չեն, ընտանիքներում համատարած բռնություն է, հայրենասիրական դաստիարակությանը հավասարազոր է ռազմականացմանը, իսկ մեր հավատը բռնություն է անձի նկատմամբ:

Դա այն ամենն է, ինչն արդեն 25 տարի է` հաջողությամբ անում են գործնականում ամենուր, և մեզ միայն ինչ-որ հրաշքով է հաջողվել խուսափել այդ համաճարակից: Բայց այն արդեն նաև այստեղ է: Մենք լսել ենք մեր դպրոցականների բոլոր ելույթները: Մենք գիտենք բոլոր այն կազմակերպությունները, որոնք մեր երեխաներին դարձնում են թուրքամետ կամ ադրբեջանամետ` դրանով ցածրացնելով և փորձելով ոչնչացնել ազգային ինքնագիտակցության և հայկական մտածողության հետ կապված ամեն ինչ, որպեսզի, Աստված չանի, իրենց երկրում որևէ դրական բան չտեսնեն:

ԶԼՄ-ները դրան ակտիվորեն նպաստում են. մի թխամաշկ պարբերաբար պիտակավորում է մեր մարզիկների հաղթանակները կամ էլ հերթական բլոգերին կամ հայտնի մարդուն, ով մեր մասին ինչ-որ լավ բան է ասում:

Պետք չէ ինքներս մեզ ստորացնել…

Եվ նման մթնոլորտում մենք պատրաստվում ենք կանխել բնակչության արտահոսքն ու հայրենադարձությո՞ւն կազմակերպել:

Այո, նրանց համար կենսական կարևորություն ունի այստեղ լինելը, հանդես գալը: Բայց թող նրանք հանդես գան մեր կանոներով և միայն այն ծրագրերում, որոնք մենք ենք թույլ տալիս իրագործել:

Եթե այդ ամենը խիստ վերահսկողության տակ չառնվի, ապա վաղը մենք կունենանք տղա, ով թուրքական խորհրդարանի ամբիոնից ներողություն կխնդրի, որ մենք 1.5 միլիոն ենք եղել, և թուրքերի ձեռքերը հավանաբար հոգնել են մեզ սպանելուց:

Արմինե ՍԱՀԱԿՅԱՆ

Կապված նյութեր