Թոֆիկն ու Ահմեդը գնացին բաղնիք և օգտվելով ընձեռված հնարավորությունից` նաև լողացան:
(մ.թ.ա. իններորդ հազարամյակի ադրբեջանական աֆորիզմ)
Դատելով իր գլուխգործոցներից, Էյնուլլա Ֆաթուլլաևը շարունակում է այդ վաղնջական, խորիմաստ և օգտակար ադրբեջանական սովորույթը: Ավելին, նա բաղնիք է գնում ավելի հաճախակի, քան Թոֆիկն ու Ահմեդը:
Սակայն, ի տարբերություն վերը նշված երկու ադրբեջանցի էսթետների, Էյնուլլան համեստորեն չի օգտվում ընձեռված հնարավորությունից և չի լողանում: Դե, կարիք չկա թանկագին ժամանակը ծախսել մանրուքներիի վրա, մանավանդ, որ լողանալը (նույնիսկ օրական մի քանի անգամ) մարդկանց շրջանում չի փոխի իր մասին կարծիքը: Հայրենասեր Էյնուլլան բաղնիքում, ի թիվս ադրբեջանական այլ լավագույն սովորույթների, զբաղվում է մարդասիրական գործունեությամբ: Այսպես, նա անզիջում պայքար է մղում հայկական լոբբիի, առաջատար ԶԼՄ-ների, օտարերկրյա պաշտոնյաների և այլ միջազգային չար ուժերի լարած դավադրությունների դեմ, որոնց նպատակն է վարկաբեկել համաշխարհային քաղաքակրթության միակ ու անկրկնելի օրրանը` Ադրբեջանը:
Էյնուլլայի մարդասիրական գործունեությունը հավուր պատշաճի գնահատելով հանդերձ, պետք է նշեմ, որ բաղնիքում չլողանալն ունի իր բացասական կողմը` նրա բոլոր գլուխգործոցները քրտինքի հոտ են արձակում: Հուսով եմ, որ ընթերցողներն ըմբռնումով կմոտենան այդ մանրուքին. հիրավի, հեշտ չէ միանգամից զբաղվել մի քանի գործառույթով:
Եվ այսպես, վերջերս Էյնուլլան հերթական անգամ մարդկությունը և համաշխարհային քաղաքակրթությունը փրկել է անխուսափելի թվացող աղետից: Չե՞ք հավատում: Իզուր:
Սույն թվականի նոյեմբերի 7-ին ադրբեջանական haqqin.az կայքէջում լույս է տեսել Журналист взорвал бомбу в Париже: Рошблуан, посол Армении и посланник «НКР» վերտառությամբ հոդվածը: Էյնուլլայի հերթական գլուծխգործոցի առաջին իսկ բառերից ի հայտ է գալիս նրա անզուգական տաղանդը: Մասնավորապես. Статья известного блогера Генри Фуркадиса в издании Mediapart раскрыла вульгарную систему подкупа французских политиков. Ուշադրություն դարձրեք` վերնագրում Հենրի Ֆուրկադիսան ներկայացված է, որպես լրագրող, իսկ բուն հոդվածում` բլոգեր: Պարզելու համար կարելի է հայտնի անեկդոտի ոգով հարցադրում կատարել` հիմա այդ տարաբախտը լրագրո՞ղ է, թե՞ բլոգեր: Ինչ վերաբերում է նրա հայտնիությանն, ապա կարելի է չկասկածել, որ նա շատ և շատ հայտնի է` ադրբեջանական տրամաբանությամբ: Քանզի, համացանցում որևէ հիշատակում չկա Հ.Ֆուրկադիսայի վերաբերյալ: Գու՞ցե համացանցը ևս ամբողջությամբ գտնվում է հայկական լոբբիի ազդեցության տակ:
Հաջոդ միտքը հիմնովին ցնցում է առողջ բանականությունը. Итак, небезызвестный экс-депутат французского парламента, один из лидеров проармянского лобби во Франции Франсуа Рошблуан в одном из известных парижских ресторанов проводит тайную встречу с послом Армении во Франции Вигеном Читечяном и официальным представителем так называемой сепаратистской «НКР» Ованнесом Геворкяном. Այո, միայն 10.000-ամյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգի ներկայացուցչի մարմնի տարբեր մասերում կարող է ծնվել այն միտքը, որ հայտնի ռեստորանում կարելի է գաղտնի հանդիպում տեղի ունենալ: Այդ դարակազմիկ պարբերությունն ընթերցելուց հետո միանգամից փշրվեցին ադրբեջանցիների պատմության վերաբերյալ իմ ունեցած կարծրատիպերը: Հիմա վստահաբար կարող եմ փաստել, որ նրանց կազմավորմանը կարակոյունլուներից ու ակկոյունլուներից բացի, մասնակցություն է ունեցել նաև ահմաղկոյունլուների (հիմար ոչխարների) ցեղախումբը:
Որևէ պատմաբան, մարդաբան կամ հնագետ չի կարող հերքել տեսակետս, քանզի Էյնուլլան երրորդ, մինչ այժմ անհայտ ցեղախմբի վառ ներկայացուցիչն է: Չե՞ք հավատում: Կարդացեք հաջորդ պարբերությունը. По сообщению французского СМИ, Рошблуан предлагает своим армянским визави обнародовать «сенсационное досье» о связях Азербайджана с террористической организацией ИГИЛ. Вдобавок французский депутат предлагает растиражировать так называемое досье в ведущих европейских СМИ. Взамен известный французский политик получает солидное финансовое вознаграждение.
Պարզվում է, որ ոչ միայն կարելի է գաղտնի հանդիպում ունենալ հայտնի ռեստորանում, այլև բացեիբաց առևտուր անել: Ի գիտություն Էյնուլլայի, նշեմ, որ Ադրբեջանի և ԻԼԻՊ-ի միջև սերտ համագործակցության վերաբերյալ նյութերը չեն կարող սենսացիոն լինել, քանի որ այն ավելի քան ակհնայտ է: Այդ հարաբերություններն այնքան սերտ են, որ վերջին օրերին ձերբակալվել են ԻԼԻՊ-ի անդամ 200 ադրբեջանուհիներ (նրանց կարգավիճակը, կարծում եմ, պարզից էլ պարզ է): Գոնե հայերը նման նյութերի համար փող չէին առաջարկի որևէ օտարերկրացու, քանի որ ցանկացած բանական էակի մոտ Ադրբեջան բառն ասոցացվում է ԻԼԻՊ-ի կամ այլ աղտեղությունների հետ:
Այնուհետև, Էյնուլլան իր մտքի թռիչքն ուղղում է դեպի պատմության խորքերը և անխնա քննադատում Ֆրասուա Ռոշբլուանին: Ճակատագրի հեգնանքով նա Ֆ.Ռոշբլուանին ներկայացնում է, որպես անսկզբունքային քաղաքական գործիչ: Գոնե Էյնուլլան բարոյական, ավելին, նույնիսկ ֆիզիկական իրավունք չունի որևէ մեկին մեղադրել անսկզբունքայնության ու ճամբարից ճամբար անցնելու մեջ: Ինչպես ասում են` ուղտը հեծած կուզեկուզ է ման գալիս:
Իր գլուխգործոցի վերջում Էյնուլլան նշում է. Вот таким пагубным образом некоторые европейские политики создают трещину во взаимоотношениях Азербайджана с Европой и Францией. Չեղավ, Էյնուլլա, Դու արդեն սկսում ես տառապել անձի երկվությամբ: Փորձում ես բանտի հսկիչի ու Քո հարաբերությունները տեղափոխել Եվրոպայի ու Ադրբեջանի հարաբերությունների հարթակ: Ճշմարիտն ասած, չեմ կարող պատկերացնել, թե ինչ հարաբերություններ կարող են ունենալ Եվրոպան ու Ադրբեջանը, որպեսզի այնտեղ ճաքեր առաջանան: Նույն տրամաբանությամբ կարելի է խոսել Շեքսպիրի ու Չինգիզ խանի հարաբերությունների ու դրանցում նկատվող ճաքերի մասին:
Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Էյնուլլա, հանգիստ թող այդ խեղճ ու կրակ Հենրի Ֆուրկադիսային, նա ռումբ չի պայթեցրել, պարզապես վատ ֆինանսավորման, հետևաբար վատ սննդի պատճառով նրա աղիներում գազարտադրությունը նորմայից կրկնակի բարձր է եղել: Համենայն դեպս, ըստ իմ ունեցած տեղեկությունների, այդ ռումբից ոչ ոք և ոչինչ չի տուժել` բացի տաշտակից ընկերոջիցդ: Նրան թունավորման ախտանշաններով տեղափոխել են Փարիզի ամենաէժան հիվանդանոցներից մեկը:
Կարդացել եմ, վերջերս Ֆրանսիայում Նանտի դատարանը հայկական լոբբիի ճնշմամբ աննպաստ որոշում է ընդունել և մերժել տիրոջդ ներկայացրած դատական հայցն ընդդեմ France Televisions պետական հեռուստաընկերության և երկու լրագրողների: Այնպես որ, իրական ռումբը պայթել է Բաքվում, այլ ոչ Փարիզում, իսկ Քո պատկերացրած Եվրոպա-Ադրբեջան հարաբերություններում իսկական ճաքերն առաջացրել է Նանտի դատարանն, այլ ոչ Ֆրանսուա Ռոշբլուանը: Հասկանում եմ, որ այդ լուրն իսկական հոգեխանգարմունք է առաջ բերել տիրոջդ մոտ և Քեզ շտապ հրավիրել են բաղնիք: Պատկերացնում եմ, թե ինչքան ես տքնել բաղնիքում, որպեսզի ծածկես այդ խայտառակությունը: Բայց, երբեմն հիմնավորապես լողանալը Քեզ չի վնասի: Այն ոչ միայն կվերացնի մարմնիցդ արձակվող գարշահոտությունն, այլ կլավացնի տեսողությունդ ու լսողությունդ: Դե, իսկ հոգուդ գարշահոտության մասին լռում եմ…