Ասք այն մասին, թե ինչպես ակադեմիկոս-օղլուն թաղեց շեհիդին

Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ադրբեջանական գիտության վաստակավոր գործիչ, Ադրբեջանի պետական մրցանակի դափնեկիր, մեդալների և շքանշանների ասպետ` մոմերով, ժապավենակապով և առանց դրա, ակադեմիկոս Յաղուբ Մահմուդովը հարցազրույց է տվել Բաքվում տպագրվող «Էխո» պարբերականին:

Ադրբեջանական քարոզչամեքենայի բնորոշ ձևով տված հարցազրույցը և «ադրբեջացիների ցեղասպանություն», «Իրևանի նվիրաբերումը» և նման այլ անվերջանալի ծեծված մտքերը կասպիական խարդախներն ու գողերը մեկը մյուսին փոխանցելով` բարձրաձայն գոռում են. «Գողացա՜ն»:

Ուշադրություն չէի դարձնի այս նյութին, եթե ակադեմիկոս-օղլուն մի հետաքրքիր պատմության չպատմեր այդ հարցազրույցի ընթացքում: Այն կարճ է, դրա համար էլ ամբողջությամբ մեջբերում եմ.

«Անցած տարի Շամախիում կայացած համաժողովի աշխատանքների ընթացքում աննախադեպ բան տեղի ունեցավ: Տարբեր երկրների պատմաբաններ, այդ թվում և`հավատով քրիստոնյա, մասնակցեցին հայերի կողմից սպանված մեր բանակի զինվորի` շեհիդի հուղարկավորությանը, և մահախոսականով հանդես եկան: Ըստ էության, Նազիմ Զեքարաևի հուղարկավորությունը վերածվեց ժողովուրդների միասնականության խորհրդանշի:

Ինձ հետ միասին շեհիդի վրա հող լցրեցին նաև ականավոր վրացի պատմաբան Գուրամ Մարխուլյան: Նա հրաշալի ելույթ ունեցավ, որում նշեց, որ, ներկայացնելով վրաց ժողովրդին, պատրաստակամ է ուս ուսի տված պայքարելու Ադրբեջանի մարտիկների հետ: Հանդես եկան նաև մոսկվաբնակ պատմաբան Իգոր Տուրիցինը, գերմանացի Յոհան Ռաուն և համաժողովի այլ մասնակիցներ: Ուզում եմ առանձնահատուկ նշել գերմանացի պրոֆեսոր Ռաուի խոսքը, որը հագեցած էր Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանությունների պատմությունից բերված օրինակներով. գիտնականն այն կապեց առաջնագծում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունների հետ: Գերմանացին խորը ցավակցություն հայտնեց շեհիդի հարազատներին, շնորհավորեց Ադրբեջանի բանակին` ռազմաճակատում տարած փայլուն հաղթանակի համար: Ելույթներով հանդես եկան մեծ թվով հյուրեր Թուրքիայից, պատմաբաններ Ալբանիայից, Միջինասիական երկրներից: Դաղստանցի Գաջի Մուրատ Դոնոգոն, ինչպես նաև Չեչնիայից, Ինգուշեթիայից ժամանած պատմաբանները շեհիդի հուղարկավորությանն իրենց մասնակցությամբ ցույց տվեցին մեր ժողովրդի միասնական լինելը»:

Ինձ հետաքրքրեց, թե դա ինչ փառավոր ասկյարային մսեղիք է, ում բախտ է վիճակվել թաղվել ալիևյան ռեժիմի արտասահմանցի վարձու գրչակների ողջ աստղաբույլի մասնակցությամբ: Եվ ես Գուգլում հարցում արեցի` «շեհիդ Նազիմ Զեքարաև»:

Դուք չեք հավատա, բայց որոնման արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքներս: Հերոս շեհիդ Զեքարաևի մասին համացանցում ընդամենը երկու հիշատակում կար: Եվ երկուսի հեղինակներն էլ, ինչպես հավանաբար արդեն կռահեցիք, համարվում է… նույն ակադեմիկոս-օղլու Մահմուդովը: Իսկ դա նշանակում է, որ հերոս շեհիդների հետ կապված պատմությունը` «անդրկովկասյան թուրքերի միասնականության խորհրդանիշը» սկզբից մինչև վերջ ընդամենը «վաստակավոր» ակադեմիկոս-օղլուի հարուստ երևակայության հերթական արգասիքն է: Պատկերացնո՞ւմ եք ինչ ամոթ է: Այդ ինստիտուտի տնօրենը` ադրբեջանական գիտության վաստակավոր գործիչ, Ադրբեջանի պետական մրցանակի մրցանակակիր ակադեմիկոս-օղլու Մահմուդն անպատկառ կերպով ստում է: Այն էլ դա անում է անգամ այն ժամանակ, երբ ստելու անհրաժեշտություն անգամ չկա: Ոնց որ անցած տարվա ապրիլին մեր զինծառայողները նրանց ալթյան նախահայրերի մոտ ուղարկեցին մեծ թվով ասկյարների: Բայց, կարծես, այդ ցեղի մոտ ինչ-որ գենետիկական անոմալիա է արդեն անընդհատ առանց պատճառի ու ակամայից ստելը:

Իսկ ես, միևնույն ժամանակ, շարունակում էի իմ փնտրտուքը Գուգլում: Դե իսկ «պատմաբան» Գուրամ Մարխուլյայի մասին լսած չի լինի միայն ամենաալարկոտ հայատյացը: Իր կլոր տեսքով «Երրորդ մոլորակի գաղտնիքը» մուլտֆիլմից Վեսելչիկ Ու-ին հիշեցնող այդ արարածի գիտական ամենահայտնի գործը դարձավ ստոր, գիշերային մարդասպան Սաֆարովին իր ղեկավարած «գիտական կազմակերպության» պատվավոր անդամի կոչում տալը: Ահա այդպիսի հեղինակավոր պատմաբան:

Գուգլում «գերմանացի պատմաբան» Յոհան Ռաուի որոնումը նույնպես ադրբեջանական քարոզչամեքենայի համար անբարենպաստ արդյունք տվեց: «Պրոֆեսորի» «գիտական» ողջ գործունեությունը կապվում է բացառապես հակահայկական թղթիկների հետ, որոնք հեռարձակվում են միայն ադրբեջանաթուրքական կայքերով:

Եվ ահա «մոսկվաբնակ պատմաբան» Իգոր Տուրըցինի որոնման արդյունքները: Ինչպես տեսնում եք, այս դեպքում էլ բոլոր թելերը տանում են ակադեմիկոս-օղլի Մահմուդովի մոտ:

Ճիշտ է, նման մարդ` Իգոր Տուրիցըն (ոչ թե Տուրըցին), կա. Ակադեմիայի սոցիալական հարաբերությունների ոլորտի գիտական աշխատանքի և նորարարությունների գծով պրոռեկտոր, ով հասցրել է աչքի ընկնել կոռուպցիոն սկանդալում` կապված դոկտորական դիսերտացիայի պաշտպանության հետ: Եթե դա նա է, ապա արտաքինը նույնպես, համաձայնվեք, առանձնապես հմայիչ չէ:

Դե ինչ, այսքանով ավարտեմ իմ փոքրիկ հետաքննությունը: Իսկ Voskanapat.info-ի ադրբեջանցի ընթերցողներին, եթե, իհարկե, նրանք նման ցանկություն ունեն, առաջարկում եմ ինքնուրույն պարզել, թե, ամեն դեպքում, որպես «ադրբեջանական ժողովրդի միասնականության խորհրդանիշ» Շամախիում ում է թաղել ջրից միշտ ցամաք դուրս եկող ակադեմիկոս-օղլուն` իր ընկեր-«պատմաբանների հետ միասին»…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր