Подпишитесь на наш канал в Telegram

Կատալոնիայի դասերն Արցախի անկախության համար

Հայկական մեդիադաշտում հաճախ ենք բախվում այն կարծիքին, որ, իբր, մեր` հայերիս բախտը, աշխարհագրական դիրքրի առումով չի բերել: Որ եթե Արցախը շրջապատված լիներ այլ` ավելի քաղաքակիրթ, ընկերասեր ու զարգացած հարևաններով, օրինակ` եվրոպական երկրներով, ապա դեպի անկախություն տանող ճանապարհն այդքան արյունահեղ չէր լինի, հնարավոր է նաև արյուն ընդհանրապես չպահանջվեր, իսկ միջազգային ճանաչումն իրեն սպասեցնել չէր տա:

Այն, որ նման կարծիքը բավականին միամիտ է և իրականությունից շատ հեռու, ակնառու կերպով ցույց են տալիս Կատալոնիայում ետղի ունեցող իրադարձությունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին, չնայած պաշտոնական Մադրիդի կողմից բազմազան արգելքներին և ոստիկանության կողմից ուժի գործադրմանը, Կատալոնիայում անցկացվեց հանրաքվե, որին մասնակցեց տարածաշրջանի ընտրողների համարյա կեսը: Քվեարկողների ընդհանուր թվի մոտ 90 տոկոսը «այո» ասաց Կատալոնիայի անկախությանը: Ինքնավար միության ղեկավար Կառլես Պուչդեմոնը քվեարկության ավարտից անմիջապես հետո հայտարարեց, որ տարածաշրջանը վաստակել է անկախ հանրապետություն լինելու իրավունքը:

Համաձայն Կատալոնիայի Առողջապահության նախարարության տվյալների` անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 800 մարդ: Հաղորդվում է նաև տուժած տասնյակ ոստիկանների մասին: Իսպանիայի վարչապետ Ռախոյը շնորհակալություն է հայտնել նրան` հայտարարելով, որ իրավապահները գործել են «կոշտ և հանգիստ»: Կոնկրետ հանրաքվեն Ռախոյը նախընտրեց չնկատել: «Այսօր Կատալոնիայում ինքնորոշման ոչ մի հանրաքվե չի եղել»,-քվեարկության ավարտին հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց նա:

Հաջորդ օրը 6 րոպեանոց քաղաքական ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը, ով, իմ հիշելով, երբեք չի նկատել երկրում առկա կաշառակերությունն ու բյուջեի կրճատումը, ժողովրդագրական արժեքների և կատալոնական հանրության ներդաշնակ գոյակցության խախտման համար մեղադրեց Ժեներալիտատին (Կատալոնիայի կառավարությունը):

Այդ կարևոր իրադարձություններից մի քանի օր անց` հոկտեմբերի 10-ին, Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը և տարածաշրջանի անկախությանը կողմնակից քաղաքագետները ստորագրեցին տարածաշրջանի անկախության հռչակագիրը:

«Մենք բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում Կատալոնիան ճանաչել որպես անկախ և ինքնիշխան հանրապետություն: Մենք կատալոնական կառավարությանը կոչ եք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` հանրապետության կողմից հաստատված անցումային շրջանի օրենքում պարունակվող անկախության հռչակագրի իրագործումն ու արդյունավետությունն ապահովելու համար:

Դրան հետևեց Պուչդեմոնի կոչն ուղղված կատալոնական խորհրդականներին, որպեսզի կոնֆլիկտից խուսափելու համար պաշտոնական Մադրիդին տրվի Բարսելոնայի հետ երկխոսության ևս մեկ հնարավորություն, բայց միայն տարածաշրջանի ընտրած ուղու շրջանակներում. «Հանրաքվեի արդյունքները հանդիսանում են ժողովրդի մանդատը հանուն նրա, որ Կատալոնիան դառնա անկախ հանրապետություն: Խորհրդարանին առաջարկում եմ կասեցնել հռչակագրի ընդունումը հետագա հնարավոր երկխոսության համար»:

Եթե անկեղծ ասեմ, ապա Կատալոնիայի անկախությունն ինձ մոտ առաջացրել և մինչև հիմա էլ արդարացված կասկածամտություն է առաջացնում, ինչի մասին մի քանի անգամ գրել եմ: Ենթադրում է, որ այն կարող էր հայտարարվել և անգամ արձանագրվել թղթի վրա, բայց պարզվում է նույնքան անիրագործելի է, որքան 1934թ.:

Քանի որ, ի տարբերություն հայերի, քրդերի և այլ ժողովուրդների, կատալոնացիները չունեն ամենակարևոր ատրիբուտը` առանց որի անկախությունն անհնար է ոչ միայն ներկայիս պայմաներում, այլև ընդհանրապես: Ավելի ճիշտ` հնարավոր է միայն կենտրոնի հետ համաձայնության գալու դեպքում: Այդ բաղադրիչը սեփական զինված ուժերն են, կամ էլ սկզբնականում փուլում` հանուն դրված նպատակի մարտնչելու պատրաստ մարտունակ ապստամբական կազմավորումները: Կատալոնացիները, որպես «իսկական եվրոպացիներ» տարիներ շարունակ պատրաստվել են միայն «թղթային» անկախության (հիշո՞ւմ եք Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը)և հույսները լիովին դրել ժողովրդական սկզբունքների գերակայության և եվրոպացի հարևանների աջակցության վրա: Բայց դա էլ, ինչպես երևում է, այնքան էլ հաջող չեն արել: Բացի այդ, եթե Արցախի, Քրդստանի և այլնի պարագայում անկախության օգտին հանդես է գալիս բացառապես ողջ բնակչությունը, ապա հարուստ Կատալոնիայում այդպես չէր: Չնայած հանրաքվեի բավականին լավատեսական թվային տվյալներին, ես, ամեն դեպքում, հակված եմ հավատալու նախնական հարցումներին, որոնք այս վերջին տարիներին ցույց են տվել, որ ինքնավար միավորի մեծ մասը ոչինչ փոխել չի ցանկանում: Ստացվում է , որ քվեարկողների մի զգալի մաս «այո» է ասել անկախությանը պաստել են ոստիանության կողմից ուժ և կենտրոնական իշխանությունների կողմից ճնշումներ գործադրելու պատճառով: Բայց ես կասկած չունեմ, որ իրենց ձայներն ավելացրածներն ու ընտրազանգվածի անկախության կողմնակիցների մի մասը կենտրոնական իշխանությունների կողմից առաջին իսկ լուրջ ճնշումների դեպքում ինքնակամ կհրաժարվեն պայքարից: Կատալոնացիները սովոր են հարմարավետության և հարստության, իսկ անկախության համար պայքարը կորուստներ է ենթադրում: Իսկ զբոսաշրջային բումի և կյանքի սզբնավորման հարցում համաեվրոպական արժեքներում տեղի ուենցած համընդհանուր փոփոխության պայմաներրում մեծացած կատալոնացիների ներկայիս սերունդը պատրա՞ստ է արդյոք դրան:

Այդ առնչությամբ հիշեցի, թե Արցախյան շարժման ներկայիս ալիքի սկզբնական փուլում մեծաթիվ մարդիկ ինչպես էին կտրականապես մերժում ջարդարար Ադրբեջանի դեմ զինված հարձակումները: Նրանք կոչ էին անում լիենլ օրինապահ, հարգել խորհրդային օրենքները և զսպվածություն ցուցաբերել: Քննադատում էին զենքի առգրավումն ու ֆիդայական ջոկատների ստեղծումը: Կարճ ասած` կողմ էին պայքարի կատալոնական տարբերակին. խաղաղ ցույցեր, հացադուլներ, կենտրոնական իշխանություներին և միջազգային հանրությանն ուղղված կոչեր և այլն: Շատերն անգամ հպարատանում էին, որ ուժ չէր գործադրվում. «Մեր բազմահազարանոց միտինգներին անգամ ծառի ճյուղ չի վնասվել…», «Համայն աշխարհը կհասկանա և կգնահատի մեր քաղաքական բարձր մշակույթն ու գիտակցությունը» և այլն: Քիչ հետո պարզվում է, որ խաղաղասիրությունն ու օրինապահությունը ժամանակակից աշխարհում բնորոշ է միայն քաղաքականապես տհասներին: Միայն զենքով ամրապնդված ուժն ու, ամենակարևորը` անկախության համար պայքարելու ցանկությունն է, որ կարող են փոխել իրավիճակը: Դա գիտակցելու համար շատերը ստիպված եղան անցնել սումգայիթի և բաքվի ջարդերի միջով:

Ես, անկեղծ ասած, համակրում եմ կատալոնացիներին, ինչպես և անկախության ձգտող ցանկացած ժողովրդի: Բայց, իմ սուբյեկտիվ կարծիքով, Մադրիդի իշխանությունները ստիպված չեն լինի անգամ դիմել զենքի ուժին, առավելևս` ռազմական գործողությունների: Որպեսզի իմ հիշատակած կատալոնյան ընտրազանգվածի մեծ մասը թքած ունենա «ոչ հարմարավետ» անկախության վրա և վերադառնա նախկին «հարուստ» կյանքին` իսպանական թագի ներքո, լիովին կբավականացնի Մադրիդից ադիմինստրատիվ և տնտեսական ճնշումը:

Հետաքրքրական է, որ Մադրիդում կատալոնական անկախության դեմ որպես միակ «լուրջ» փաստարկ բերում են Իսպանիայի Սահմանադրությունը, որով ամրագրված չէ, որ ինքնավարության` թագավորության կազմից դուրս գալը «ժողովրդավարական» է: Ժամանակին այդ տհաճ իրավիճակը չի խանգարել անկախության հասնել Լատինական Ամերիկայի բազմաթիվ իսպանական գաղութների, իսկ ավելի ուշ` նաև Մարոկկոյին և Էկվադորյան Գվինեային:

Հետևելով Մադրիդին` հանրաքվեն «անօրինական» է համարել նաև ԵԽ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը` այն հիմնավորելով իսպանական սահմանադրության հետ ունեցած «հակասությամբ»:

Հասկանալի է, որ այդ սահմանադրության տեքստի հետ կատալոնացիները ոչ մի կապ չունեն: Եվ հիմա ժողովրդավար Եվրոպան իր կանոնադրություններով փաստորեն նրանց համոզում է հաշտվել իրենց կիսագաղութային գոյության հետ: Չնայած բոլորը, մեծ հաշվով, վաղուց են հասկացել, որ պատերազմից հետո սահմանները չխախտելու սկզբունքը մի անգամ չէ, որ ոտնահարվել է և այսօր ամբողջովին կորցրել է իր հրատապությունն ու պահանջում է արմատական վերանայում:

Ես իզուր չեմ ասում, որ կասկածամտությամբ եմ մոտենում կատալոնական անկախությանը`այն համամետալով թղթե շերեփի հետ: Մեծ հաշվով, Խրիմյան Հայրիկի ժամանակներից մինչև հիմա աշխարհում ոչինչ չի փոխվել: Իրական անկախությո՞ւն եք ուզում, պատարստ եղեք դիմակայության և հակազդեցության բոլոր ճակատներում, պայքարեք հանուն ձեր անկախության, այն պահեք ատամներով, պատրաստ եղեք նրան, որ պատերազմը կորուստներ է պահանջում: կորուստենրին: Միայն այդպես:

Բայց չենք կարող չնշել, որ ժամանակակից նորաստեղծ` Ռուսաստանի կամ Արևմուտքի ցանկությամբ ծնված Աբխազիայի, Հարավային Օսիայի, Կոսովոյի, Քրդստանի ֆոնին միայն Արցախն է իրավաբանորեն ճիշտ և մաքուր հայտարարել իր անկախության մասին` կաատրելով դրա ահամր անհրաժեշտ բոլոր օրենսդրական գործըթնացները և իրեն պարտադրված պատերազմում սեփական ուժերով հաղթելով դաժան թշնամուն: Կրկնում եմ` այդ փաստը ոչ ոք չի կարող ժխտել: Եվ մեր ժողովուրդը մեղավոր չէ, որ փորները մեծացրած ժամանակաից հայկական «էլիտան» մեկ քառորդ դար է, չի կարողացել այդ ճշմարտությունը լցնել անխիղճ ու անսկզբունք միջազգային գլուխները:

Եվ, թերևս, վերջինը. Կարելի է ևս մեկ դար հուսալ, որ ուրքը մի օր կքաղաքակրթվի և մեզ կվերադարձնի Մուշը, Վանը, Գանձակը և Գետաշենը: Բայց կարելի է նաև, թքելով երկերեսանի միջազգային հանրության դեմքին, տեղը դնել թափառական շնագայլին, ինչպես մենք ենք արել` հայկական շունչ տալով Բերձորին, Քարվաճառին, Սանասարին, Կովսականին, որոնք տասնյակ տարիներ շարունակ կարոտ էին հայկական քաղցր խոսքին:

ՊԱՆԴՈՒԽՏ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան