Անկախություն, ոչ թե դրա իմիտացիա

Մեզնից շատերը տարօրինակ կերպ են արձագանքում Ադրբեջանի վերացման գաղափարին: Այն պարագայում, երբ Ալիևը բոլոր հայերին թշնամի է հայտարարել, ում հետ պայքարում ընդունելի են բոլոր միջոցները, այդ հրեշի անկումը դարձել է մեր լինելիության իմպերատիվը: Մեզ վերացնելու նրա մտադրության լրջությունը ապացուցում են սահմանում մեր զինվորների սպանություններին նրա ունեցած մասնակցությունը, բայց ոչ մի բան չի սթափեցնում խորհրդային ինտերնացիոնալիզմի թմբիրի պրիզմայով նայող մարդկանց, ովքեր մոռացել են հայերի ապրելու իրավունքի մասին:

Մեր ժողովուրդը գրեթե 1000 տարի ապրում է էքստրեմալ պայմաններում, բայց այդ փաստի ընդունումը խորհդային մտածելակերպի տեր մարդկանց համար քաղաքականապես ոչ կոռեկտ և անընդունելի է: Մենք սովոր ենք ապրել` հետևելով Քաղբյուրոյի կարծիքին, մեզ ահավոր անհանգստացնում է այն, թե ինչ կասի Մարիա Ալեքսեևնան, որպեսզի համարձակվենք առաջնորդվել մեր մտածողությամբ, ոչ թե ուրիշների մականուններով, չնայած մազութային ճահճին հայտարարաված կոչի մեջ ծայրահեղականության նշույլ անգամ չկա: Բաքուն գոռում-գոչում է մեր «ֆաշիզմի» մասին` մեզնից հերթական պատասխան հարվածը ստանալով: Դա նույնքան հին է, որքան աշխարհը:

ՀԱՖ-ի անկումը լավագույն իրավական նախադեպ է, որը թույլ է տալիս հիմնավորել Ադրբեջանի վերացման պահանջը: Այն ենթադրում ոչ թե Ալթայից սկզբնավորված և այնտեղ ապրող սերունդների ցեղասպանությունը, այլ երկրամասի բնիկ ժողովուրդների` Բաքվի կողմից ոտնահարված անկախության իրավունքի վերականգնումը: Մեր թշնամին թուրքական ֆաշիզմն է, ոչ թե շարքային թուրքերը, որոնք խաղաղություն են ստանում` մերժելով պանթուրքիզմն ու Հայկական հարցի վերջնական լուծման համար ընթացող պատերազմում երկրամասի բնիկ ժողովուրդներին որպես թնդանոթի միս օգտագործելու սովորությունը:

Սուլթանության բնիկ ժողովուրդների հետ մեզ շատ բան է կապում: Մենք ընդհանուր պատմություն ունենք, որը չեն մթագնել ոչ պատերազմները, ոչ էլ բռնությունը: Նրանց հետ մեր պատմական (անգամ գենետիկական) մտերմության ավանդույթների վերականգնումը եղել է Լևոն Հրանտովիչի գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը: Նրա պսակը դարձավ Երևանում «Բնիկ ժողովուրդների հիմնախնդիրները» թեմայով գիտական կոնֆերանսի կազմակերպումն ու հեռուստակենտրոնի բացումը, որը թալիշերեն հաղորդումներ էր հեռարձակում Շուշիից: Ավաղ…

Նրա մահից հետո մոռացան այդ աշխատանքի մասին: 7 տարի առաջ, թալիշների մասին իմ հոդվածի հրապարակումից հետո, Ֆահրադդին Աբբոսզոդից նամակ ստացա, որում նա ոչ անհիմն գանգատվում էր իր ժողովրդի ծանր վիճակի հանդեպ Երևանի ցուցաբերած անտարբերությունից: Նամակում Ֆահրադդինն ասում էր, որ եղբայրների հետ զրուցելիս չի կարող կեղծել: Գնահատելով ընկերոջս անկեղծությունը` ուզում էի նրան հիշեցնել սեփական ժողովրդի հանդեպ ԼՏՊ-ի անտարբերության մասին, բայց Լևոն Հրանտովիչի հետ զրույցից հետո հասկացա, որ մենք թալիշների հանդեպ պատշաճ անկեղծ չենք: Նրանց, ովքեր բողոքում են թալիշների «պասիվությունից», հիշեցնեմ, որ մենք ոչինչ չենք արել, որպեսզի ակտիվանա այդ ժողովուրդը: Քննադատությունը միշտ օգտակար է սկսել ինքնաքննադատությունից:

Երևանում կայացած վերը հիշատակված կոնֆերանսով ավարտվեց միջազգային ատյաններում Ադրբեջանի իրավազուրկ բնիկ ժողովուրդների խնդիրները առաջ տանելու հանձնառությունը, որով փորձ էր արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նրանց տխուր վիճակի վրա: Այդ նախաձեռնությունը, ոը լիովին համապատասխանում էր Հայաստանի շահերին, չզարգացավ: Ինչո՞ւ ամեն ինչ այդպես անսպասելի ավարտվեց: Այդ հարցի պատասխանը հուշում է Երևանում Իսրայելի դեսպանատուն բացելու տարօրինակ որոշումը:

Մենք դժգոհ ենք, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, բայց նա տարածաշրջանում հաճոյանալու քաղաքականություն է վարում: Դեպի մեր կողմն արված ցանկացած քայլ հավասարակշռվում է Ադրբեջանի կողմն արված համարժեք քայլով, բայց Ռուաստանը, ի տարբերություն մեզ, կարող է իրեն թույլ տալ նման շքեղություն: Ռուսական վերնախավի նեոխորհրդային ռևանշիզմը հիացմունք չի առաջացնում, բայց առավել շատ ջղայնացնում է ռուսական արջին և իրանական առյուծին բարկացնելու միջոցով մեր անկախությունը ցուցադրելու ճիգերը: Այդ հիմարության դրսևորումն ի՞նչ կապ ունի Ադրբեջանի վերացման խնդրի հետ:

Ոչ մի: Փոխարենը այն Կրեմլի մոտ մեզ պատժելու գայթակղություն է առաջացնում` ինքնագլուխ գործունեության համար: Հիշենք 2016թ. ապրիլյան պատերազմը: Ալիևն այդ արկածախնդրությանը չէր գնա, եթե իմանար, որ իրեն խաղաղություն կհարկադրեն: Կրեմլը սանկցիա չի կիրառել ագրեսիայի հանդեպ, բայց և միևնույն ժամանակ չի խանգարել դրա իրագործմանը: Հիմար հաճոյախոսական ցուցադրությունը մեզ վրա հարյուրից ավել կյանքեր նստեց: Անկախության լավագույն դրսևորումը կրակը դադարեցնելու Մոսկվայի խնդրանքը մերժելը կարող էր լինել` այն ժամանակ, երբ մենք սկսել էինք ջարդել թշնամուն, բայց զիջեցինք: Այդ վարկածի իրավացիությունն ապացուցում է պատերազմական գործողություններ սկսելու մասին ռուսական լրատվամիջոցների արձագանքը, երբ նրանք սկսեցին միաձայն պնդել, թե «անհնար է պարզել», թե ով է սկսել ագրեսիան` փոքր Արցախը, թե Ադրբեջանը:

Հայաստանի մտադրության լրջությունը և նրա իրական, ոչ թե անլուրջ անկախությունը հաստատող առաջին քայլը կարող է հանդիսանալ Երևանում Թալիշստանի արտաքսյալ կառավարության և մշտական ներկայացուցչության հիմնումը: Այդ քայլը պետք է անել` հաշվի չառնելով Մոսկվայի և Թեհրանի կարծիքը (որոնց դա կարող է դուր չգալ), քանի որ այն բավականին կուլտուրա և ներքին տակտ պարունակող քայլ կարող է լինել: Թալիշ ժողովուրդն անմահ է, և մենք վաղուց պետք է դրան բավարար ուշադրություն դարձնեինք:

Թալիշստանը կազատագրվի, եթե չհետևենք օտարների նավարկման ուղուն: Թալիշական աքսորյալ կառավարություն ստեղծելու և Երևանում նրա մշտական ներկայացուցչության բացելու գաղափարը նոր չէ, բայց կարևոր սկզբունքային նորույթն այն Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու լույսի տակ դիտարկելն է: Hye_phenated-ի կողմից առաջ քաշված այդ գաղափարն ուշադրության է արժանի: Նա ճիշտ է, երբ պնդում է, որ Թալիշստանի ճանաչումը ՌԴ-ին ու Իրանին ավելի լավ ցույց կտա մեր շահերը պաշտպանելու վճռականությունը, քան, ի դեմս վրացիների, նոր զավթիչներ գտնելու սպառնալիքները:

Hye_phenated ճիշտ է, երբ ՌԴ-ի կողմից մեր թշնամիներին զենք մատակակարելու մասին Երևանի դժգոհություններն անվանում է անօգնական «հառաչանքներ»: Կրեմլի հաճոյախոսությանը պետք է հակադրել Ադրբեջանի վերացման հարցում Հայաստանի անկոտրում կամքը:

Դեսպանատների բացման հետ կապված «ռակիրովկան» լավ գաղափար է: Անգամ Վաշինգտոնում կա Արցախի Ներկայացուցչություն: Ինչո՞ւ Հայաստանում չի կարող լինել Թալիշստանի և նախկին Ադրբեջանի տարածքում կազմավորվող այլ հանրապետությունների ներկայացուցչություններ: …հենց որ դա տեղի ունենա, Արցախը կարող է առաջ տանել հակամարտության կարգավորման հարցի շուրջ իր դիրքորոշումները: …Մենք դեմ ենք ադրբեջանաթուրքական կառավարմանը, նրանց կողմից բնիկ ժողովուրդների հալածվելուն և նրանց կողմից մեր … հարստության և մշակութային արժեքների կողոպտմանը: …կարևոր է բանակցություններին այլ ընթացք տալը: Արցախը կարողացել է դուրս գալ արյունալի ադրբեջանաթուրքական տանջարանից, բայց այդտեղ բազմաթիվ այլ բնիկ ժողովուրդներ են մնացել: Ալիևյան ռեժիմը, հասկանալով, որ այլևս երբեք չի վերադարձնի Արցախը, սադրանքներ է առաջարկում, որպեսզի պահի մնացյալ ժողովուրդների նկատմամբ իշխանությունը: Դա ուշադրություն շեղող հնարք է:

Իհարկե, թալիշները սուլթանության միակ բնիկ ժողովուրդը չեն, բայց նրանք, դժբախտաբար, մյուս ընկերներից ավելի լավ են պահպանել իրենց ժառանգության մասին հիշողությունը: Թալիշստանի աքսորյալ կառավարության ստեղծումը կդառնա դեպի տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքի լուծարումը տանող առաջին (և ամենակարևոր) քայլը: Լավ գաղափար է առաջարկել նաև իմ եղբայր Գեորգին` ասելով, որ Հայաստանը դիրքորշումների մոտեցման հարթակ պետք է դառնա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ազատագրական շարժման առաջնորդների համար: Մեզ պետք է Ադրբեջանի բնիկ ժողովուրդների միասնականությունը: Մեզ պետք է նրանց միասնականությունն ընդհանուր թշնամու դեմ պայքարում:

Անկախությունը սկսվում է ինքն իրեն հավատարիմ մնալու ցանկությունից, այլ ոչ թե օտարների գծած պլաններին անդամագրվելուց: Թալիշստանի անկախությունը մեծ գաղափար է` հարիր բարեհոգի հայ ժողովրդին, և մեր անկախ լինելն ապացուցող լավագույն միջոցը դա է:

Ալեքսանդր ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կապված նյութեր