Կարդում եմ Մինսկի խմբի ամերիկացի միջնորդ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունն արցախա-ադրբեջանական հակամարտության մասին և ցանկություն է առաջանում ասել` իսկ միգուցե Ձեզ բնակարանի բանալիներ է՞լ հանձնենք, պարոն Հոգլանդ:
Ամերիկացի միջնորդի հայտարարության էությունը հետևյալն է. ամերիկյան կողմը ադրբեջանական կողմին հանձնում է որոշ տարածքներ, որոնք նախկին ԼՂԻՄ վարչական միավորի մեջ չէին մտնում և փոխարենը ստանում. ուշադրություն, դա իմ «սիրելի» հատվածն է.
1. Թուղթ, որը «պարտավորեցնում է» Ադրբեջանին հարցը «կարգավորել» համաձայն պայմանավորվածությունների (ո՞ւմ հետ, ե՞րբ և ինչպե՞ս)
2. Հայկական կողմին «մեծահոգաբար» տրամադրվում է Հայաստանի հանրապետությունը Արցախին միացնող «միջանցք» :
3. Մտցվում են խաղաղապահներ` որպես կողմերի` ձեռք բերած փոխադարձ համաձայնությունների կատարման երաշխիք:
4. Փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակության վայրերը:
Նախքան այդ բարբաձանքն առանց հայհոյանքի վերլուծելը, համեստորեն նշեմ, որ ամերիկացի միջնորդի այդ «համահունչ» հայտարարությունն ամսաթվով համընկել է նախագահներ Սարգսյանի և Պուտինի` Սոչիում ունեցած բանակցություներին, որտեղ, միանշանակ,քննարկվել է արցախա-ադրբեջանական հակամարտությունը:
Բայց մի պահ հաշվենք, թե նման բան չկա, ուղղակի սենյոր Հոգլանդի մոտ հանկարծ ցանկություն է առաջացել նման ինչ-որ մի բան գրել:
Եվ, ի դեպ, քաղաքացի Հոգլանդ, արցախյան կողմը չի հասկանում օկուպացված տարածքներ արտահայտությունը: Եթե խոսքը նախկին ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի մասին է (որը լրիվությամբ հայաթափվել էր), ապա այդ դեպքում այո, մենք պատրաստ ենք լսել ձեզ, բոտանո Հոգլանդ: Այնպես որ, արցախցիների կողմից սահմանադրորեն ամրագրված տարածքների հետ կապված բոլոր հարցերը քննարկեք Ստեփանակերտի հետ, Երևանը չի կարող և չի ազդի անկախ Արցախի հանրապետության որոշումների կայացման վրա:
Իսկ հիմա` ըստ կետերի.
1. Ներեցեք, մեծահոգի քեռի, դուք մեզ առաջարկում եք վստահել ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ: Այդ դեպքում ձեզ հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմի ստորագրությունը կլավիատուրայի ձայնի չափ էլ չկա, որով այդ փաստաթուղթը պետք է հավաքել: Քանի որ ադրբեջանական կողմը երբեք չի հետևում «թղթային» պայմանավորվածություններին, ԵՐԲԵՔ: Ադրբեջանական կողմը պատրաստ է կատարել համաձայնությունները միայն այն դեպքում, եթե իմանա, որ պայմանավորվածությունների չկատարման դեպքում դնչին հարված կստանա մեզնից, միայն պատժի սպառնալիքը կարող է ստիպել ադրբեջանական կողմին ինչ-որ բանի դրդել, ոչ թե ստորագրությունը…Նրանք թքած ունեն իրենց ստորագրության վրա էլ, քո ակնոցների վրա էլ, բոլոր միջազգային պարտավորությունների վրա էլ: Եվ դուք, մսյո Հոգլանդ, դա գիտեք: Ուրեմն ինչո՞ւ եք բացարձակ հիմարություններ դուրս տալիս դեմքի այնպիս արտահայտությամբ, կարծես սկանդինավյան անմեղ կույս լինեք:
2. Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը, քեռի: Գո՞ւցե այն միջանցքի, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ֆիզիկական անվտանգությունը: Եվ դուք մեզ առաջարկում եք փաստացի նեղացնել աշխարհագրական միջա՞նցքը, այսինքն` հոժարակամ տարածաշրջանին կրկին անկլավի կարգավիճա՞կ տալ: Թարմ գլխում նման մտքեր չեն ծագի:
3. Ի՞նչ խաղաղապահներ են մտցվելու, քեռի: ՄԱԿ-ի հովանու ներքո՞: Որտե՞ղ են մտցվելու, Արցախի և Ադրբեջանի միջև սահմանո՞ւմ, թե՞ սահմանագծին: Պարոն Հոգլանդ, ասացեք մեզ միջազգային ուժերի արդյունավետ խաղաղապահ գործունեության գեթ մեկ ոչ խելամիտ օրինակ… Գո՞ւցե Աֆղանստանը, որտեղ պատերազմն այդպես էլ չավարտվեց: Իսկ միգուցե նախկին Հարավսլավիայում տեղակայված խաղաղապահների մասին ասեք: Կամ էլ մոռացե՞լ եք, թե ինչպես են խաղաղապահների աչքերի առաջ և նրանց թողտվությամբ հիմնահատակ ոչնչացվել սերբիական վաղեմի տարածքները, իսկ իրենք` սերբերը, քշվել Բոսնիայից և Հերցեգովինիայից, Խորվաթիայից, Կոսովոյից: Իսկ գուցե պատմեք Սոմալիի, Իրաքի, Լիբանանի խաղաղապահների մասին: Նույնն ուզում եք մեզ հե՞տ լինի: Եթե այդպես է, ապա մենք ինքներս ձեզ ամեն ինչ կպատմենք խաղաղապահության մասին: Մենք ձեզ և ձեր գործընկերներին պատմելու բան ունենք, հավատացեք:
4. Մուալլիմ Հոգլանդ, իսկ ո՞վ է ձեզ ասել, թե մենք դեմ ենք փոխստականների վերադարձին: Կամ էլ, ասացեք, խնդրեմ, այդ որտե՞ղ է հայկական կողմը տորպեդահարել հումանիտար հարցերը: Ձեզ նեղություն մի տվեք, մենք երբեք արհեստական խոչընդոտներ չենք դրել նման հարցերի լուծելման առաջ, բայց… եթե խոսքը բոլոր փախստականների մասին է, ԲՈԼՈՐ, ընդգծում եմ, ապա եկեք ազնիվ լինենք: Ամեն ինչ սուտ է, էֆենդի Հոգլանդ, և դուք դա գիտեք: Առանց վստահության փոխադարձ միջոցառուների, առնվազն դիպուկահարների ետ քաշելն առաջնագծից և մեր հայրենիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին վերջ տալը, փախստականների մասին խոսելը, առնվազն ծիծաղելի է: Ձեր աշխատանքն, ինչ է, մեզ ծիծաղեցնե՞լն է: Եվ, ի դեպ, ևս մեկ անգամ Շահումյանի շրջանի մասին. Միստր Հոգլանդ, ձեզնից, ինչ որ, չլսեցինք հստակ պահանջներ և հատկապես այդ փախստականների վերադարձի մասին:
Մի խոսքով, կրկին «լեռը մուկ ծնեց», չնայած մյուս կողմից, նման պոռոտախոսությունը չէր կարող լրիվ հիմնավորված հարցեր առաջ չբերել, իսկ ո՞ւմ շահերն են ներկայացնում պարոնայք միջնորդները:
Արման ԱԲՈՎՅԱՆ