Զուգարանում թրջոց դրած Էնվերը

Ուղիղ 95 տարի առաջ՝ 1922թ. օգոստոսի 4-ին Բուխարայի խանության Չագրա ղշլաղում սպանվեց հայ ժողովրդի արյունարբու դահիճ, հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից ու մեղավորներից մեկը՝ զինվորական նախարար Իսմայիլ Էնվերը՝ նույն ինքը Էնվեր փաշան։

Մարդկային կերպարանքով այդ հրեշի մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Այս պարագայում, հավանաբար, կարևորը շահագրգիռ կողմերի՝ հայերի ու թուրքերի կարծիքն է։ Այս հարցում հայերն ու թուրքերը տարակարծիք չեն։ Էնվերին սպանել է ազգությամբ հայ Հակոբ Մելքումյանը։

Հակոբ Մելքումյան

Քչերը, սակայն, գիտեն, որ Էնվերի աճյունը 1996թ հուլիսի 30-ին տաջիկական իշխանությունները հանձնել են Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին։ Դագաղն՝ այն ամենով հանդերձ, ինչ մնացել էր Էնվերից (կամ էլ՝ իբր մնացել էր), հասցվել է Կոնստանդնուպոլիս, որտեղ օգոստոսի 4-ին՝ հրեշի մահվան տարելիցին Շիշլի մզկիթում տեղի է ունեցել սգո հանդիսավոր արարողություն, որը կազմակերպել էր Կոնստանդնուպոլսի մշակույթի նախարարությունը։ Այնուհետև Էնվերը երկրորդ անգամ հուղարկավորվել է իր պես հրեշ Թալեաթի գերեզմանի հարևանությամբ։ Թաղման արարողությանը մասնակցել են նախագահ Դեմիրելը, պաշտպանության նախարար Թուրխան Թայանը, պետական նախարար Աբդուլլահ Գյուլը, առողջապահության նախարար Իլդիրիմ Ակտունը, մշակույթի նախարար Իսմայիլ Քարամանը, Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Իլհամ Քեսիջին, Կոնստանդնուպոլսի քաղաքապետ Ռիդգան Յենիշենը, Էնվերի թոռը, թուրք դիվանագետ Օսման Մայաթեփեքը և ուրիշներ։ Հետագայում գերեզմանի վրա կամարաձև հուշարձան է կանգնեցվել։

Կոնստանդնուպոլսի Շիշլիի գերեզմանատանը կանգեցված Էնվերի հուշարձանը

Այսօր Էնվերի պատժի հանգամանքների հետ կապված պատմական վարկածները հեռացել են իրարից։ Անձամբ ինձ ավելի շատ դուր է գալիս հրեա հետազոտող Մարկ Պերելմանի առաջ քաշած վարկածը։ Այն բավականին խորհրդանշական անվանում ունի՝ «Ահաբեկիչներին պետք է թրջել զուգարանում»։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր