Ադրբեջանում մեծ տոն է. այսօր այնտեղ նշվում է ադրբեջանական այբուբենի և լեզվի օրը։
Երբևէ՝ անհիշելի ժամանակներում, երբ Երկիր մոլորակի վրա շրջում էին միայն դինոզավրերն ու ներկայիս ադրբեջանցիների այտոսկրոտ և գեղեցիկ նախնիները՝ փրչոտ «ազիխանտրոպները» (նախամարդիկ)՝ որպես աստվածներ, գեղատեսիլ նավթային լճակի մոտ նստած էր Հեյդար անունով «ազիխանտրոպը»։ Նա նստել և նայում էր գիշերային երկնքին՝ ջանալով գուշակել, թե որ աստղից են այցի գալու հայերը՝ «Գրբոյեդով» աստղագանցով, որոնց պետք է անհապաղ տարաբնակեցնել հնամենի ադրբեջանական Ղարաբաղում։
Մինչ հայերը կժամանեին, «ազիխանտրոպ» Հեյդարը որոշեց ևս մի բարի գործ անել։ Եվ վերցրեց ու ադրբեջանական այբուբեն ստեղծեց։ Հետո ևս մեկը ստեղծեց։ Ու էլի…
Անցան տարիներ։ Եվ Հեյդարի առատաձեռն սերունդները, զոռ տալով իրենց հրաշալի ուղեղներին, որը նրանց ժառանգություն է մնացել «ազիխանտրոպ» Հեյդարից, միտք հղացան. «Ինչների՞ս է պետք մեզ՝ ադրբեջանցիներիս, այբուբենը։ Մենք առանց այդ էլ ամեն ինչ գիտենք։ Եկեք ուրիշների՝ ավելի երիտասարդ և հետամնաց ժողովուրդների հետ կիսվենք մեր՝ բնիկ ադրբեջանական այբուբենով։ Թող զարգանան, որպեսզի մեզ նման խելացի ու կարդացած դառնան»:
Ասված և արվեց։ Եվ սև ու սպիտակ ոչխարներով սուրհանդակներն Ադրբեջանից ցատկոտելով հասան աշխարհի տարբեր ծայրեր։ Այբուբենը հասցրին արաբներին, որը հիմա ընդունված է անվանել արաբական։ Մեկ այլ այբուբեն նվիրեցին լատիշներին. «Վերցրեք դե, առողջ օգտագործեք»։ Եվս մեկ այբուբեն էլ տվեցին սլավոնացիների հայր Կիրիլին ու Մեֆոդիուսին:
…Անցան տարիներ։ Երախտամոռ, հետամնաց ժողովուրդները շարունակում են օգտագործել ադրբեջանական այբուբենը՝ համայն աշխարհից թաքցնելով դրանց իրական ստեղծողի անունը։
Բայց ադրբեջանական ժողովրդի հիշողությունը վառ է, և ամեն տարի օգոստոսի մեկին աշխարհի բոլոր ադրբեջանցիները հիշում և փառք են Հեյդարին, որն ասես, Աստված լինի և առանց որի Երկիր մոլորակի վրա չէր լինի Բառը…
Իսկ հայերն, ամեն դեպքում, ժամանեցին Ալֆա Ցենտավրա մոլորակից՝ «Գրիբոյեդով» աստղագնացով, և ուրախությամբ ընդունվեցին հյուրասեր ադրբեջանցիների կողմից ու բնակվում են վաղեմի ադրբեջանական Ղարաբաղում։ Իսկ հետո…
Բայց դա արդեն այլ՝ տխուր պատմություն է…
ՊԱՆԴՈՒԽՏ