Voskanapat.info-ի հարցերին պատասխանում է ռուսաստանյան հայտնի ռազմա-փորձագիտական պարբերականերից մեկի` «Независимое военное обозрение»-ի պատասխանատու քարտուղար, պահեստազորի գնդապետ Օլեգ Վլադիկինը:
-Օլեգ Յուրևիչ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեզ անգործ չի թողնում: Վերջերս նա հայտարարեց, որ Ադրբեջանն ունի «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգի հրթիռների «հակաթույնը»: Ի՞նչ եք կարծում, կա՞ նման բան:
-Կապված նրա հետ, որ «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռների համար հակաթույն այդպես էլ չի գտնվել, լուծում փնտրելիս մասնագետները սկսել են ուսումնասիրել դեռևս խորհրդային շրջանի նմանօրինակ համակարգերի կառուցվածքն ու բնութագիրը: Բայց նախորդ սերնդի օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի ստեղծումն ու կիրառումը ցույց տվեց, որ մինչև հիմա արտասահմանցի մասնագետները չեն կարողացել հակազդել անգամ խորհրդային հրթիռներին: Ասել, որ 100 տոկոսով անխոցելի են այդ հրթիռները, բնականաբար, չեմ պատրաստվում: «Երբեք»-ը զինվորականների և ռազմական տեխնիկա ստեղծողների սիրելի բառն է: Բայց ծրագրային ու կառուցվածքային մասերի արդիականացման ներկա տեմպերը պահելու դեպքում «Իսկանդեր»-ին հավասարը իսկապես չի լինի:
«Իսկանդերն» իր որակական հատկանիշներով ոչ թե երկու, այլ չորս սերունդ բարձր է իր նախորդներից: Թռիչքի մեծ բարձրությունը, որին ռազմամթերքը որսալ, ուղղակի, անկարող է, թռիչք բարձր արագությունը, որը երկու անգամ (որոշ տվյալներով` անգամ երեք) գերազանցում է նախորդ սերնդի թռիչքի արագությանը, դուրս է գտնվում հրթիռ բռնողների և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավորության սահմաններից: Ռազմամթերքը այդ դեպքում միայն դժվարացնում է հակահրթիռները դրա վրա ուղղելն ու գործի դնելը: Տարբեր երկրների պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ «Իսկանդեր»-ի դեմ կարող են կիրառվել, ասենք, ամերիկյան հակահրթիռները և «Պետրիոտ» համակարգը, կամ օրինակ` իսրայելական «երկաթե գմբեթը», նշեմ, որ ես սա որպես օրինակ են բերում, կարելի է արդեն հայտնի ամերիկյան և իսրայելական ռազմական տեխնիկայի տեսանկյունից դիտարկել: Չմոռանանք, որ «Պետրիոտ»-ը մինչև հիմա ի զորու չէ գոնե 70-80 տոկոսով շարքից հանել անգամ խորհրդային Ռ-17 հրթիռները, իսկ «Երկաթե գմբեթ»-ը` պաղեստինյան և լիբանանյան տնայնագործ «Կասամ» հրթիռներին:
-Ի՞նչ եք կարծում, 200 մլն ԱՄՆ դոլար վարկի շրջանակում Հայաստանին ռուսական կողմի վերջին մատակարարումից հետո հավասարակշռվե՞լ է, արդյոք, հայկական ու ադրբեջանական բանակների հզորությունը:
-Ես գտնում եմ, որ հավասաարկշռությունը միշտ էլ պահպանվել է և կպահպանվի ցանկացած դեպքում` թեկուզ մի շատ պարզ պատճառով. արտաքին խաղացողներից ոչ մեկը շահագրգռված չէ, որ այդ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Ռուսաստանը, չնայած տարբեր մեկնաբանություններին, առաջին հերթին:
-Օլեգ Յուրևիչ, ես հաճախ եմ մասնագետներից փորձում պարզել, թե որքանով է հնարավոր, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորումը ներքաշվի հակամարտության մեջ:
-Դուք արդեն հասկացաք, որ ես զգուշությամբ եմ վերաբերվում «երբեք» բառին: Այս դեպքում էլ, մեծ հավանականությամբ հակված եմ կարծելու, որ ղարաբաղյան հակամարտությունն այնքան չի ծավալվի, որ «Իսկանդեր»-ի պես հզոր զենք կիրառելու կամ զորքերի միավորված խմբավորումը ներգրավելու անհրաժեշտություն լինի:
Եփրեմ ՍԱՐԳՍՅԱՆ