Подпишитесь на наш канал в Telegram

«Ռազմական ներուժը չափվում է ռազմի դաշտում, ոչ թե տարատեսակ վարկանիշներում»

«Ոսկանապատ» հետազաոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

- Պարոն Մելիք–Շահնազարյան, Global Firepower-ն օրերս հրապարակել է «Ռազմական հզորության գլոբալ ինդեքս» վարկանիշը, որտեղ Հայաստանը 132 երկրների շարքում 95–րդ տեղն է զբաղեցնում։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը 59-րդ հորիզոնականում է։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են այս թվերը մոտ իրականությանը։

–Ամեն տարի տասնյակ տարբեր կազմակերպություններ, որոնք հաճախ ներկայանում են որպես վերլուծական կամ հետազոտական կենտրոններ, նման բազում զեկույցներ են հրապարակում։ Նախկին փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն, այդ կառույցների հրապարակած վարկանիշները երբեք չեն կրկնում միմյանց։ Մեկ հրապարակման մեջ, օրինակ` Հայաստանը, կարող է առաջատար դիրքերում լինել, մեկ այլ տեղ, ինչպես այս դեպքում, հանգրվանի վերջին շարքերում։ Ավելին ասեմ՝ հաճախ նման տատանումներ են նկատվում նաև միևնույն կազմակերպության կողմից տարբեր տարիներին հրապարակած ռեյտինգներում։ Դրա համար, նման զեկույցներին երբեք մեծ կարևորություն չեմ տվել։ Դրանցում մարդկային, հատկապես հոգեբանական ու պատրաստականության գործոնը հաշվի առնված չէ: Մինչդեռ ռազմական ներուժի համար դա չափազանց կարևոր է:

Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել մի գնահատականի, համաձայն որի՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև անգամ Վրաստանի զինված ուժերն են ավելի մարտունակ համարվում, քան հայկական զորքերը։ Եվ դա այն դեպքում, երբ նույն Վրաստանի բանակին վերաբերող խնդիրները հանրահայտ են ու շատ մտահոգիչ։

Ինչ վերաբերում է հիշատակված վարկանիշին՝ Global Firepower-ի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքսին», ապա ընդամենը պետք է տեղեկացնեմ, որ իրենց կայքում հենց նշված է, որ ժամանցային բնույթ ունեն:

- Այդ պարագայում ինչու՞ են հրապարակվում նման զեկույցներ և ինչպե՞ս դրանք կարող են ազդել այդ վարկանիշում ընդգրկված երկրների հեղինակության վրա։

- Կարծում եմ՝ այս պարագայում երկրների հեղինակությունն ընդհանրապես չի կարող քննարկվել։ Հասկանալի է, որ այս կամ այն պետության ազդեցությունն ու ռազմական կարողությունները դրսևորվելու շատ ավելի լավ և խոսուն ասպարեզներ ունեն։ Համաձայնեք՝ անկարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ, հենվելով տարատեսակ կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշների վրա, այս կամ այն երկիրը հակառակորդի դեմ մարտական գործողություններ պլանավորի։

Այլ հարց է, թե ինչու են հրապարակվում նաև զեկույցներ։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Օրինակ, նույն Global Firepower-ի պաշտոնական կայքում հստակ նշված է, որ իրենք ժամանցային բնույթի նյութեր են հրապարակում։ Ոչ թե հետազոտություններ կամ վերլուծություններ, այլ ժամանցային նյութեր։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ հիշատակված կենտրոնը չի մանրամասնում իր ուսումնասիրությունների մեթոդաբանությունը, չի ներկայացնում, թե վարկանիշ կազմելիս ինչ չափորոշիչների վրա է հենվում, ապա ամեն ինչ պարզ է դառնում։

- Այնուամենայնիվ տարբեր լրատվամիջոցներ, հատկապես ադրբեջանական կայքերը, հաճույքով հրապարակում և մեկնաբանում են այսպիսի զեկույցներում ներկայացված տվյալները։ Չե՞ք կարծում, որ դա կարող է որոշակի հասարակական տրամադրություններ ստեղծել այնպիսի երկրներում, որոնք գտնվում են բացահայտ հակամարտության մեջ։

- Լրատվամիջոցները նույնպես մեծ կարևորություն են տալիս իրենց վարկանիշին, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շատ ընթերցող ունենան։ Բնականաբար, համեմատություններ պարունակող ցանկացած նյութ միշտ հետաքրքիր է եղել ընթերցողների համար, և լրատվամիջոցները փորձում են բավարարել իրենց լսարանի հետաքրքրասիրությունը։ Սա հասարակական լայն զանգվածների համար նախատեսված լրատվություն է, բայց ոչ երբեք մասնագետների։ Նաև հասկանալի է, որ այն երկրի լրատվամիջոցները, որին առավելություն է տրված նմանատիպ զեկույցներում, ավելի մեծ հաճույքով կհրապարակեն իրենց ձեռնտու գնահատականները։ Իհարկե, դա լսարանին խաբելու որոշ տարրեր է պարունակում իր մեջ, բայց հատկապես տեղեկատվական պատերազմներում գտնվող երկրների համար սեփական բնակչությանը ոգևորելու մեթոդների մեջ սովորաբար ընտրություն չեն դնում։

- Այդ ամենով հանդերձ եկեք խոստովանենք, որ հասարակությանը իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ վիճակում են գտնվում զինված ուժերը և որքանո՞վ են դրանք ի վիճակի դիմակայել արտաքին մարտահրավերներին։

- Բնականաբար, մարդիկ ուզում են այդ ամենը իմանալ։ Եվ դա լավ է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դժվար է գտնել մեթոդաբանություն, որով հնարավոր կլինի լիովին համեմատել երկու երկրների ռազմա-քաղաքական կարողությունները: Ավելին՝ անշնորհակալ գործ է սպասվող կամ ակնկալվող պատերազմի արդյունքը հաշվելը՝ նկատի ունենալով կողմերի տնտեսական, մարդկային, ռազմական, տեխնոլոգիական կամ այլ ռեսուրսները:

Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ կարևորը ոչ այնքան զինվորների քանակն է, որքան զինվորի մոտիվացիան և անձնակազմի կառավարման հմտությունները:

Եթե խոսենք պարզ թվաբանական համեմատությունների լեզվով, ապա 90-ականների սկզբին Ադրբեջանը հաշված ժամերի ընթացքում պետք է ջախջախեր Արցախի ինքնապաշտպանական ուժերին: Բայց այդ պատերազմն ավարտվել է, և մենք գիտենք՝ ինչպես: Այսօր ևս կարող է տպավորություն լինել, որ Ադրբեջանը գերակայում է ռազմի դաշտում, բայց կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում չի գտնվի գեթ մեկ մարդ, ով չի տեսնում ուժերի իրական հարաբերակցությունը և չի հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղությունը մեր սահմաններում պահպանվում է բացառապես մեր զինված ուժերի մարտունակության շնորհիվ։ Դրանում մենք համոզվեցինք ընդամենը մեկ տարի առաջ. և ոչ թե տարատեսակ կառույցների զեկույցներով կամ զորավարժություններով, այլ լայնամասշտաբ ռազմական գործողություններով: Անցած տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի զինված ագրեսիան կանխելու համար բավական եղավ միայն Արցախի ռազմական պոտենցիալը։ Իմ կարծիքով, այս փաստը ցանկացած վարկանիշից ավելի խոսուն է։ Իսկ եթե իմ գնահատականն եք հարցնում, ապա պիտի ասեմ, որ հաշվի առնելով մարդկային գործոնն ու որոշ զինատեսակների առկայությունը՝ հայկական զինված ուժերը՝ Հայաստանն ու Արցախը միասին, իրենց ներուժով այսօր կրկնակի անգամ գերազանցում են հակառակորդին:

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան