Подпишитесь на наш канал в Telegram

Նախիջևանի իրավական կարգավիճակի մասին

Ադրբեջանի տարածքում ընթացող Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի համատեղ ռազմա-տակտիկական զորավարժությունների ֆոնին ինֆորմացիոն դաշտում կրկին ակտիվացել է հայաթափված Նախիջևանի տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման թեման: Մեծ հաշվով, այստեղ թուրքական ռազմաբազա ստեղծելու մասին խոսակցություններ շատ վաղուց են ընթանում: Դրանք թեժացել են հատկապես 2010թ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլահ Գյուլի այցից և այդ այցի ժամանակ երկու ցեղասպան պետական միավորումների միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Այդ ժամանակ, օրինակ, ադրբեջանական ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը` ոգևորված այդ նորությամբ, բացականչել է. «Նախչևանում (անդրթուրքերի կողմից հայկական այդ շրջանի աղավաղված անվանումը,-Պանդուխտ) թուրքական բազան արդեն անխուսափելի է, նրա բացմանը ոչինչ և ոչ ոք չի խանգարի, դա երկու պետությունների գործն է»:

Ճիշտ է, որոշ ժամանակ անց ինքը` Ջաֆարովը, հերքել է իր իսկ խոսքերը:

«Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Առաջին հերթին, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու համար պետք է փոփոխություններ անել երկրի ռազմական դոկտրինայում, որը բացառում է օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը: Երկրորդ, ռազմաբազան լրիվությամբ փակ տարածք է` օտար երկրի զինվորականների ինքնավարությամբ»:

Թուրքական բազայի մասին խոսակցությունների հաջորդ փուլը սկսվեց 2016 թվականին` այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր ստորագրեց` հաստատելով 2016թ. հունիսի 3-ից Բաքվի Գիզիլ Շյարգ զինվորական ավանի շենքերն ու շինություններն օգտագործման նպատակով Թուրքիայի ԶՈՒ անձնակազմին փոխանցելու մասին միջկառավարական արձանագրությունը:

Դրանից անմիջապես հետո մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, մասնավորապես կառավարամետ haqqin.az-ը, շտապել են «վերակենդանացնել» թուրքական բազայի ստեղծման գաղափարը: Իհարկե, այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կայծակնային արագությամբ հերքել է այդ տեղեկությունը:

Եվ հիմա նորից սկսել են խոսել այդ մասին:

Մեծ հաշվով, քանի դեռ խոսակցությունները մնում են զուտ խոսակցություններ, ոչինչ պարզ չէ: Բայց կապված ինֆորմացիոն աշխուժացման հետ` Նախիջևանի իրավական կարգավիճակի մասին հիշեցնելն ավելորդ չի լինի: Առավելևս, որ այս թեմայի առնչությամբ ադրբեջանական մամուլում առկա հրապարակումները հագեցած են իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններով:

Օրինակ` բաքվեցի քարոզիչ Տոֆիկ Ղասիմովը` հայտնի «Նուրանի» մականվամբ, ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունների ֆոնի հիշում է Կարսի պայմանագրի մասին, որը, նրա խոսքով, «ուրվագծում է» Նախիջևանի «կարգավիճակն ու սահմաններն Ադրբեջանի կազմում և Թուրքիային իրավունք է տալիս միջամտելու` այդ թվում և զինված, եթե այդ կարգավիճակը կամ սահմանները փորձեն ուժային ճանապարհով վերաձևել: Այդ ամենին գումարած` հենց Կարսի պայմանագիրն է ուրվագծում նաև Թուրքիայի և Հայաստանի ներկայիս սահմանները»:

Բացի դրանից, ինչպես և սազական է աֆշերոնյան քարոզչին, Նուրանին նաև փորձում է «վախեցնել» Հայաստանին.

«Թուրքական բանակը, հիշեցնեմ, հզորությամբ երկրորդն է ՆԱՏՕ-ում` ԱՄՆ-ից հետո, և երկրորդը` Եվրոպայում` ռուսականից հետո, և այդ ցուցանիշով Թուրքիան հետևում է թողնում և´ գերմանական բունդեսվերին, և´ ֆրանսիական զինված ուժերին: Եվ եթե հիմա Ադրբեջանը, բացի բանակում հաջողությամբ բարեփոխումներ իրականացնելուց, զարգացնում է նաև եղբայրական Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը, ապա Հայաստանը, որը շարունակում է օկուպացնել ադրբեջանական հողերը, իսկապես անհանգստանալու պատճառ ունի»:

Ինչ արած, երկրի քրդաբնակ շրջաններից թուրք ասկյարների մնացորդներով գերեզմանները պերճախոս կերպով վկայում են «ՆԱՏՕ-ում և Եվրոպայում երկրորդը համարվող բանակի» իրական հզորության մասին: Թուրքական «ուժը թղթի վրա» ավելի պերճախոս ձևով փառազրկել է ԻԳԻԼ-ի գրոհայիններից սիրիական Էլ-Բաբը «ազատագրելու» գործողությունը` իրականացված, այսպես կոչված, «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Ջիհադիստների պաշտպանությունը ճեղքելու համար թուրքերին պետք եկավ մի քանի ամիս, որի ընթացքում ունեցան կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ կորուստներ, ինչպես նաև` ռուսական զինված ուժերի աջակցությունը: Բացի դրանից, լավ կլինի թուրք-ադրբեջանական «թեթևամիտները» մի րոպե անգամ չմոռանան այն մասին, որ հայկական օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը նշանառության տակ են պահում և կարող են հարվածել ոչ միայն Ադրբեջանի հանրապետության տարածքում գտնվող, այլև թուրքերի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի ցանկացած թիրախ, ինչի մասին համապատասխան խուճապային հրապարակումներ կան հենց թուրքական մամուլում: Իսկ հայկական «Իսկանդերների» մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում առաջացած խուճապը մինչև հիմա չի անցել:

Բայց վերադառնանք Նախիջևանին և Կարսի պայմանագրին: Նախիջևանի ներկայիս իրավական «կարգավիճակին» վերաբերող այդ պայմանագիրը համարվում է «ընկերության և եղբայրության» մասին ռուս բոլշևիկների ու քեմալականների միջև 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի ածանցյալը: Մոսկվայի պայմանագրի արդյունքում Թուրքիային անցան 1920թ. թուրքական զինված ագրեսիայի ընթացքում զավթված ընդարձակ հայկական տարածքներ: Հիշյալ պայմանագրի տակ` կոչված օրինականացնելու այդ ագերսիայի արդյունքներն ու ամրապնդելու օկուպացված հայկական տարածքների վրա Թուրքիայի իրավունքը, չկա ու չի կարող լինել Հայաստանի ստորագրությունը: Ի տարբերության դրա, Կարսի պայմանագրի տակ առկա է հայկական ստորագրություն, բայց` ոչ ՀՀ-ի, որն այդ պահին կորցրել էր անկախ պետականությունը, այլ` ՀԽՍՀ-ի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդային հանրապետությունների ստորագրությունները:

Ըստ էության, երկու պայմանագրերն էլ` և Մոսկվայինը, և´ Կարսինը, անօրինական և անիրական են, քանի որ հիշյալ պայմանագրերը վավերացրած կողմերից ոչ մեկը ոչ մի դեպքում չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Երկու պայմանագրերի ստորագրման պահին էլ Ռուսաստանի խորհրդային դաշնային սոցիալիստական հանրապետությունը և առավելևս «Թուրքիայի բարձրագույն ազգային ժողովը» (որի կողմից ստորագրված են երկու պայմանագրերն էլ) ուղղակի գոյություն չեն ունեցել: ՌԽԴՍՀ-ն հռչակվել է միայն 1924թ. փետրվարի մեկին (մեծ Բրիտանիայի կողմից): Իսկ Թուրքիայի բարձրագույն ազգային ժողովն իր կարգավիճակով համարվում էր հասարակական կազմակերպություն, որը միավորում էր նախկին պատգամավորներին, պաշտոնաթող զինվորականներին և չինովնիկներին: Հենց դրա համար էլ պայմանագիրը կնքվել է ո´չ Թուրքիայի, ո´չ էլ նրա կառավարության անունից: Մինչև 1922թ. նոյեմբերը, համաձայն այդ ժամանակ գործող Օսմանյան կայսրության սահմանադրության, Թուրքիայի անունից գործելու իրավունք ուներ միայն սուլթանի կողմից լիազորված մարմինը: Բացի դրանից, այդ անօրինական պայմանագրերի կնքման պահին Մուստաֆա Քեմալը որակված էր պետական հանցագործ և ռազմական տրիբունալի ու շեյխ-ուլ-իսլամի կողմից դատապարտված էր մահապատժի` սուլթան-խալիֆի դեմ ապստամբություն կազմակերպելու համար, և փախուստի մեջ էր գտնվում:

Բացի դրանից, պայմանագրերը կարող են վերաբերել միայն կողմերին, որոնք այն ստորագրել են, և պայմանագրի մաս չհադիսացող երրորդ կողմի համար որևէ պարտավորություն կամ իրավունք, չեն առաջացնում:

Բայց անգամ եթե լրիվությամբ աչք փակենք Մոսկվայի և Կարսի պայմանագրերի իրավական անսահմանության վրա, ամեն դեպքում, դժվար չէ նկատել, որ Նախիջևանի պարագայում խոսքը, ամենևին, ոչ թե Ադրբեջանին պատկանելու ու այդ հայկական տարածքի վրա Ադրբեջանի իրավական տիտղոսի մասին էր, ինչպես դա փորձում է ներկայացնել Նուրին, այլ բացառապես ինքնավար տարածքի ստեղծման մասին` Ադրբեջանի խնամակալության (Մոսկվայի պայմանագիր, հոդված 3, որի տակ չկա Հայաստանի ստորագրությունը), իսկ հետո` Ադրբեջանի հովանավորության ներքո (Կարսի պայմանագիր, հոդված 5):

Ըստ էության, հայկական Նախիջևանի առնչությամբ աղաղակող իրավական կամայականության մասին հարցը` ինչպես և Հայաստանից բռնազավթված բնիկ այլ հայկական տարածքներինը, մեր դիվանագիտության կողմից պարբերաբար պետք է բարձրացվի: Դժբախտաբար, այս դեպքում հայկական իշխանությունները գործում են ոչ թե հայկական շահերի պաշտպանության դիրքերից, այլ «ռազմավարական դաշնակցին չվիրավորելու» ցանկությամբ, որը 96 տարի առաջ դարձել էր իրավական կամայականության մասնակից: Ըստ էության և քարտեզի վրա, Նախիջևանը, ինչպես նաև բռնազավթված մյուս հայկական տարածքները պետք է ներառվեն Հայաստանի տարածքի մեջ: Եվ այն, որ դա չի արվում, նույնպես բացառապես մեր մեղքն է: Ավելին` ի տարբերություն Վրաստանի, որը պատրաստվում էր չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, բայց և այդպես էլ չհամարեց, Հայաստանի անկախ հանրապետությունը «Կարսը» չի ճանաչում:

Եվ ևս մեկ նրբերանգ: Ժամանակակից Ղարաբաղյան շարժման սկզբնական էտապում Բաքվում ընդունված տեսություն կար, որ, իբր, Ղարաբաղը տարածքային առումով, տնտեսապես և այնտեղ որևէ մեկը հակված է դեպի Բաքու: Արարատյան դաշտի տրամաբանական շարունակություն համարվող Նախիջևանի մասին, այդ համատեքստում, Բաքվում միշտ նախընտրել են պահպանել պերճախոս լռություն:

ՊԱՆԴՈՒԽՏ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան