Подпишитесь на наш канал в Telegram

Ադրբեջանական բազմաքայլ խաբեության մասին, կամ ինչպես «հայտնի» դարձավ Լլոյդ Գրինը

Ապրիլի 12-ին ժամը 12:48 ոչնչով աչքի չընկնող ադրբեջանական AzVision.az-ի կայքի անգլերեն տարբերակում հայտնվել էր անանուն հեղինակի` «Հայաստանի նախագահը սպառնում է կիրառել հրթիռներ, որոնք ի զորու են ատոմային հարված հասցնել» վերնագրով լալագին-փսլնքոտ խուճապային մի հոդված:

Նյութում բերվում է ադրբեջանական քարոզչությանը բնորոշ բազմազան որակումների ու դրոշմերի հավաքածու, օրինակ. «Արևմտյան Ադրբեջանի տարածքների հանդեպ Հայաստանը վաղուց և անօրինական պահանջներ է ներկայացրել», «Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունները` այդ թվում և 1992թ. 600 քաղաքացիական անձանց կոտորածը», «այն ժամանակ, երբ հայերը տեսնում էին, թե ինչպես են իրենց առաջնորդները թուլացնում իրենց իսկ տնտեսությունը, Ադրբեջանը ծաղկում էր» և այլն:

Բայց այդ ամենն ընդամենը վախերի, խուճապային սարսափի ու Հայաստանում «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի առկայության փաստի դեմ լիովին անկարողության հերթական հնչյունավորման համար թեթև խայծ է: «Իսկանդերը» կարող է ծածկել Ադրբեջանի ամբողջ տարածքը, ինչին հենց նվիրված է հոդվածի առյուծի բաժինը:

«Հայաստանը միակ երկիրն է, որը Ռուսաստանից ստանում է «Իսկանդեր» համակարգ: Ինչո՞ւ Հայաստանը»,- հարցնում է անանուն հեղինակն ու ինքն էլ պատասխանում. «Հնարավոր է նրա համար, որ Ադրբեջանում «կարևորագույն ենթակառուցվածքը», որի վրա կարող են ուղղվել հրթիռները` ներառելով նաև արևմտյան կազմակերպություններին պատկանող ու նրանց կողմից ղեկավարվող ընկերությունները` այդ թվում և ամերիկյան, որոնք ապահովում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»: Հայաստանին նման համալիր մատակարարելը հեղինակը համարում է «սադրիչ»` հավելելով, որ «դա համաձայնեցվում է Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում արևմտյան շահերին սպառնալու համար հրթիռային համակարգերի կիրառման ուղղությամբ Մոսկվայի քաղաքականության հետ»:

Այսինքն, ինչպես հասկացաք, ըստ անհայտ ադրբեջանցի հեղինակի, «Իսկանդեր» մատակարարումը բոլորովին էլ պաշտոնական Բաքվի տարիներ շարունակ հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության պատասխանը չէ, որին վերջին տարիներին ավելացել է սահմանին պարբերական սադրանքներն ու անցած տարվա բլից-կրիգի անհաջող փորձը, այլ Մոսկվայից ուղղված սպառնալիքն արևտմյան շահերին:

Հաջորդիվ հեղինակը զարգացնում է թեման` արցունք թափելով նրա համար, որ հայկական «Իսկանդերները» կարող են թիրախավորել ամբողջ Ադրբեջանի տարածքը` ներառյալ նրա մազութային մայրաքաղաքը: Հեղինակն ավելի հեռու է գնում: «Բացի դրանից, անհանգստացնող է այն հանգամանքը, որ «Իսկանդեր» հրթիռները կարող են լրացվել ատոմային մարտագլխիկներով»,- վախեցնում է հեղինակը: Նրա խոսքով` Հայաստանի նախագահի հայտարարությունն առ այն, որ անհրաժեշտության դեպքում ԶՈՒ գլխավոր հրամանատարը, առանց աչքը թարթելու, հրաման կտա գործի դնել «Իսկանդերը», անհանգստություն են առաջացրել Վաշինգտոնում: «Հայաստանը կարող է տարածաշրջանը հասցնել ատոմային պատերազմի եզրին»,- վայնասուն է բարձրացնում ադրբեջանցի հեղինակը` այդ հայտարարությունը որակելով «վախեցնող», և դժգոհում. «Սարգսյանը մերժում է ավելի սթափ հայ առաջնորդների առաջարկությունները` այդ թվում և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի»: Ի հավելումն այդ ամբողջ «սարսափի»` հեղինակը հիշում է նաև հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին:

«Սադրիչ հռետորաբանության և հարձակողական սպառազինության հանդեպ Հայաստանի անխոհեմ նկրտումների պատճառով վտանգավոր ժամանակաշրջան է Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանցիներն իրենց տանն են և ԱՄՆ-ում հենվել են Ամերիկայի վրա` որպես լավ ընկերոջ և ուժեղ դաշնակցի: Աշխարհը կարող է միայն հուսալ, որ դա կշարունակվի նաև Թրամփի վարչակարգի ժամանակ»,- եզրափակում է հեղինակը:

Ընդհանուր առմամբ, սա հերթական խուճապային հոդվածն է, ինչպիսիք քիչ չեն այն բանից հետո, ինչ Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր»: Տարբերությունն ընդամենը դեպի ԱՄՆ դրսևորված յուրահատուկ ուղղվածությունն է: Հենց այս նրբերանգի մեջ է այն, ինչ տեղի ունեցավ այս նյութի հետ դրանից հետո:

Հիշատակված կայքում հայտնվելուց 20 րոպե անց այդ հոդվածը բառացի վերահրապարակվել է News.az-ում: Բայց, դատելով հոդվածի տակ դրված ստորագրությունից, արդեն` որպես այդ կայքի սեփական հակահայկական ստեղծագործություն:

Իսկ հիմա` ուշադրություն. սկսվում է ամենահետաքրքիրը: Ապրիլի 17-ին այս նույն հոդվածը` միայն թե ուրիշ վերնագրով («Միջուկային տագնապ Ադրբեջանում: Հայաստանում ռուսական հրթիռները սպառնում են արևմտյան էնեգետիկ շահերին») հայտնվում է… ամերիկյան The Washington Times պարբերականում: Բայց անանուն ադրբեջանական քարոզչանյութի տակ «հանկարծ, չգիտես` որտեղից» հայտվում է… հեղինակ` ոմն Լլոյդ Գրին: Ինչպես նշված է հոդվածի տակ` 1988թ. մերձավորարևելյան քաղաքականության խմբում եղել է Ջորջ Բուշ-ավագի շտաբի նախկին քարտուղարը, ինչպես նաև 1990-1992թթ. արդարադատության նախարարության աշխատակից: Ներկայումս Գրինի նամակագրական ստեղծագործությունները հանգրվանում են The Daily Beast պարբերականում: Ընդհանուր առմամբ, ոչնչով աչքի չընկնող, միջակ, աննշան անձնավորություն լրագրության մեջ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ հանգամանքն է էական դեր խաղացել, որ ադրբեջանցի «հանդուրժողականներն» իրենց «հայկական միջուկային սպառնալիք»-ի մասին զրպարտիչ հոդվածի հեղինակ են ընտրել հենց նրան:


Լլոյդ Գրին

Գնացինք առաջ: Հաջորդ օրը` ապրիլի 18-ին, նույն այդ կայքը` News.az-ը, կարծես ամեն ինչից անտեղյակ, դնում է «իր» այդ նույն հոդվածը, բայց հիմա արդեն` Washington Times-ի վրա հղումով` լրացնելով «մտահոգիչ-տագնապալի» վերնագիր. «WT. Սարգսյանի սադրիչ հռետորաբանությունը Վաշինգտոնում անհանգստություն է առաջացրել»: Ինչպես տեսնում եք, տեքստը նույնն է, միայն կրկներգի պես կրկնվում է միտքը` նպատակ ունենալով համոզել ընթերցողներին, որ նյութի հեղինակը ոչ թե սեփական քարոզչությունն է, այլ ամերիկյան Washington Times պարբերականը:

Նույն օրը ադրբեջանցի քարոզիչների այս նույն հոդվածը, բայց գրված արդեն որպես բաքվեցի ինֆորմացիոն խաբեբաների նոր հաճախորդ Լլոյդ Ջորջի անձնական ստեղծագործություն, արդբեջանական 1news.az կայքն օպերատիվ կերպով թարգմանում է ռուսերեն: Այդուհանդերձ, նյութի հեղինակները` ադրբեջանցի լրագրող Ելենա Օստապենկոն և ինչ-որ Ի.Ա ստորագրությամբ մեկը, շատ սիրալիր ձևով առաջարկում են ծանոթանալ Washington Times-ում տպագրված «օրիգինալ» հոդվածին` համեստորեն լռելով այդ զրպարտիչ նյութի իսկական ծագման մասին: Միաժամանակ, հոդվածի ռուսալեզու տարբերակը արագորեն հայտնվում է ռուսական Inopressa «թարգմանական» պարբերականի էջերում:

Ահա այսպիսի ադրբեջանական բազմաքայլ խաբեություն, որին կցել են նաև ամերիկյան այնպիսի խաբեբա լրագրողներից մեկին, ովքեր հանուն թուրք-ադրբեջանցիներից ստացվող կաշառքի, պատրաստ են կամ իրենք անձամբ հնարել ցանկացած սուտ և ստորության, կամ, ինչպես այս դեպքում է՝ դրա տակ դնեն իրենց խղճուկ ստորագրությունը: Այդ ամենով հանդերձ նշենք, որ ստոր Լլոյդ Գրինը վախեցել է ադրբեջանական բուրավետ քարոզչաաապրանքով կեղտոտել իր կայքը` Daily Best-ը, և դրա համար նախընտրել է այլ պարբերական` Washington Times-ը, որտեղ երբեք մինչ այդ տպագրված չի եղել: Ինչպես ասում են, փորձել է վերացնել հետքերը:

Նման դեպքերում ինֆորմացիոն գողերի ու կաշառակերների ձեռքին խփելու միակ եղանակը` դա այնպես անելն է, որ ադրբեջանա-թուրքական քարոզչության պոտենցիալ խոսափողը նախքան կաշառք վերցնելը հստակ գիտակցի իր արարքի հետևանքները:

Չգիտեմ` կմիանա՞ն մեզ մեր հայ գործընկերները, բայց այսուհետ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը և Voskanapat.info տեղեկատվական հարթակն արևմտյան ծախված հեղինակների մասին բոլոր բացահայտող հրապարակումները կկապվեն Լլոյդ Գրինի անվան հետ` որպես կեղտոտ լրագրության դասական օրինակ: Թող այդպես «հռչակվել» ցանկացողները այս ձևով հիշեն այդ մասին:

ՊԱՆԴՈՒԽՏ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան