Վաղատին. անդրթուրք «հանդուրժողականներին» ի պատասխան

Անդկովկասյան թուրքերը՝ «ադրբեջանցիները», սիրում են բարձր աղաղակել իրենց հանդուժողականության մասին։ Միևնույն ժամանակ վերացնում են հայերի և տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների շուրջ հազար տարվա բնակության հետքերը՝ ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքում։

Բանը հասնում է աբսուրդի։ Պատմելով, ասենք, Մեծ Հայրենական պատերազմում իրենց ունեցած մասնակցության մասին, անդրկովկասյան թուրքերը վիճակագրության համար նախկին ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր ոչ թուրք ժողովուրդներին ներկայացնում են որպես «ադրբեջանցի»։ Այդուհանդերձ, կասպիական «հանդուրժողականների» կողմից անխտիր ոչնչացվել են հայ հերոսների կիսանդրիներն ու հուշարձանները, իսկ տարածաշրջանի այլ
ազգերի հերոսների անուններն՝ անամոթաբար յուրացրել։

Իրենց մեղքը ուրիշի վրա բարդելով՝ անդրկովկասյան թուրքերը սիրում են ողբալ, թե իբր, հայերը ջնջում են Հայաստանում ադբեջանցիների ունեցած հետքերը։ Իբր, ինչ-որ ադրբեջանական հուշարձաններ են ոչնչացվել և գերեզմանոց է քանդվել, և Մեծ Հայրենականի հուշակոթողից քերվել են ադրբեջանցի մասնակիցների անունները։ Դա, իհարկե, անպատկառ սուտ է։

Հետևյալ տեսանյութը ձեր խոնարհ ծառան նկարահանել է Սյունիքի մարզի Վաղատին գյուղում (նախկին՝ Վաղուդի)։ Ինչպես տեսնում եք, Մեծ Հայրենականի ադրբեջանցի բոլոր մասնակիցների անուններն իրենց տեղում են, և ոչ ոքի մտքով չի անցնում դրանք քերել, ջնջել կամ նման մի բան, ինչով սովորաբար զբաղված են անդրկովկասյան թուրքերը։
Այսօր Ադրբեջանում նման հուշարձան հնարավո՞ր է հանդիպել։ Հարցը հռետորական է…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր