Երբ ահաբեկչությունը պետական քաղաքականություն է

Փետրվարի վերջին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Новости-Армения» գործակալությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով հերթական ադրբեջանական դվերսիայի հետևանքները, նշեց, որ առանց որևէ /укрытий/ ծածկող հանդերձանքի/ բաց դաշտում դեպի Արցախի սահմանը սողացող մահապարտ-ասկյարներին, ուլունքի պես, նշանառության տակ պահելը մեր մարտիկներին զվարճալի է թվում:Ասկյարները, ինչպես և սպասելի էր, այս անգամ էլ ջախջախվեցին: Այդչափ հանճարեղ դիվերսիոն գրոհի միտքը ծագել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի դատարկ գլխում: Լրիվ հավանական է, որ այդ դիվերսիայով Հասանովը փորձում էր նվեր անել աննման նախագահ Իլհամ Ալիևին` Մեհրիբան խանումնին փոխնախագահի պաշտոնում նշանակելու առիթով:

Բաբայանի խոսքով` առանձնահատուկ և արտակարգ ոչինչ չի եղել: «Անգամ այդ արտաքին գրոհենրը, դիվերսոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը նույնպես սպասելի և սովորական երևույթներ են, քանի որ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկչական, ֆաշիստական պետությունները պետք է հենց այդպես իրենց դրսևորեն: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ, առավելևս, որ մենք պատրաստ ենք ցանկացած պահի կանխել այդ փորձերը»:

Այո, պարոնայք, մենք գործ ունենք ֆաշիստական և ահաբեկչական պետության հետ: Եվ դրանում ոչ ոք չպետք է կասկածի:

Վարձկան ահաբեկիչներն ու Բաքվում նրանց գրասենյակը

Բերեմ մի քանի անհերքելի փաստեր.

Դեռևս Արցախյան պատերազմի ժամանակ մեր զինվորականները հաճախ էին ականատես լինում, թե ինչպես, ունենալով թվային և զենքի առումով գերակայություն, «խիզախ» ասկյարներն, այդուհանդերձ, փախչում էին դաշտից` վազելով մինչև Բաքու, ավելի կոնկրետ` մինչև մոսկովյան շուկա: Ավելացնենք, որ վազող ասկյարներն առաջ էին անցնում իրենց «խաղաղ» բնակիչներից:

Բաքվի ղեկավարության համար ակնհայտ է դարձել, որ հույս դնել սեփական քոչվորների զինված սերունդների վրա, չի լինի: Համազգային «հայրը»` Հեյդար Ալիևը, սուրհանդակներին ուղարկել է ահաբեկիչների մոտ` նրանց խոստանալով փող և դրախտային բարիքներ` խնդրելով` միայն եկեք, փրկեք մեզ հայերից:

Այդ ժամանակ Բաքվում հայտնվել է ապագա Ալ-Քայիդայի առաջին գրասենյակը, որը գործում էր լրիվ օրինական և բացահայտ: Դրանից քիչ անց Ադրբեջանում հայտնվեցին նաև չեչեն ահաբեկիչներ, մասնավորապես` Շամիլ Բասաևն ու Սալման Ռադուևը` իրենց գրոհայիններով: Արցախի հանրապետության դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի մասնակիցներից մեկը` գնդապետ Ազեր Ռուստամովը, դրա հետ կապված հիշում է. «1992թ. ամռանը մարտերին մեզ անգնահատելի օգնություն են ցույց տվել շուրջ 100 չեչեն կամավորները` Բասաևի և Ռադուևի գլխավորությամբ: Բայց նրանք էլ մեծ կորուստների պատճառով ստիպված էին թողնել մարտի դաշտը և հեռանալ»: Վերևում հիշատակված ահաբեկիչներին հետագայում միացել է նաև ոչ անհայտ Խատաբը:

1992թ. դեկտեմբերին Ադրբեջանի փոխարտգործնախարար Ռովշան Ջավադովը թռչել է Աֆղանստան` Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ, նորանշանակ վարչապետ Գյուլբեդդին Խեկմատիարի և գեներալ Ռաշիդ Դուստումովի հետ հանդիպման համար:

Այդ հանդիպումների ադյունքը եղավ 1993թ. Արցախում շուրջ1000 աֆղան մոջահեդների հայտնվելը: Իսլամիստ գրոհայինների թիվն ադրբեջանական զինված ուժերի շարքերում հետագայում հասավ մինչև մի քանի հազարի: Բայց նրանց էլ հայերը ջախջախեցին:

Չմոռանանք նաև «հավատակից եղբայրներին»` գայթակղված ադրբեջանական փողերով և հուրի-փերիներով: Ես ուկրաինական ահաբեկչական կազմակերպության` ՈՒԱԱ-ՈՒԱԻ-ի (Ուկրաինական ազգային բանակ-Ուկրաինական ազգային ինքնապաշտպանություն) մասին եմ ասում:

Դրա հետ մեկտեղ արժե նշել, որ բոլոր վարձկաններն ու դրսից եկած ահաբեկիչները միաձայն դժգոհում էին անդրկովկասյան թուրքերի «սպորտային տաղանդից»: Նրանց մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ադրբեջանական բանակը սպրինտերների հավաքական է, որը պատրաստ է նետվելու առաջ /пребывающих в низком старте/: Առաջին իսկ կրակոցից հետո ադրբեջանցի կռվողների մոտ բնազդ է առաջացել` կամ քոչվոր ժառանգների, կամ էլ` ժամանակակից սպրինտերների: Մի խոսքով` ասկյարներն արագ փախչեցին: Այն էլ` ոչ շարքայինները: Ի՞նչ է արժեցել Սաֆար Աբիևի փախուստը Լաչինից: Աբիևը փախչել է կիսավարտիքով` հայ մարտիկների խլացնող սուլոցի ներքո` բախտի քմահաճույքին թողնելով իր ենթականերին: Ի դեպ, հնարավոր է, հենց այդ ռեկորդային վազքի համար էլ նա հետագայում պաշտոն է ստացել… Ադրբեջանի պաշտպանության նախարարի:

Բայց արժե նշել, որ բոլոր վարձկաններն ու ահաբեկիչները, ովքեր չէին միացել Արցախից Բաքու ուղղությամբ ադրբեջանական մարաթոնյան վազքին, անփառունակ նեխել են Արցախի լեռներում:

Ահաբեկչությունն այսօր

Ադրբեջանի ներկայիս ժառանգական նախագահ Իլհամ Ալիևը նույնպես աջակցում է պետական ահաբեկչությանը` հայկական պետությունների խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար: Իրավիճակի ներկայիս սրացումը սկսվեց սահմանամերձ գյուղերի գնդակոծությամբ և դիվերսիոն ներթափանցմամբ: Մասնավորապես` գնդակոծվում են անգամ դպրոցներն ու մանկապարտեզները` ինչպես հրաձգային զենքերից, այնպես էլ` հրետանուց:

Ստեփանակերտի հիվանդանոցն ապրիլյան պատերազմի ժամանակ, 2016թ.

Բայց Արցախի բնակչությանը վախեցնելու Բաքվի քաղաքականությունն արդյունք չի տալիս: Իրենց հողի վրա ապրող մարդիկ չեն ցանկանում լքել այն: Ճիշտ է նաև այն, որ ապրել ֆաշիստական և ահաբեկչական երկրում` ինչպիսին է Ադրբեջանը, հայերն այլևս չեն պատրաստվում: Եվ հպարտ ու անկախ արցախցիներին ուժով ստիպելն անհնար է:
Արցախի դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից անցած տարվա ապրիլին իրականացված մասշտաբային ագրեսիայի ընթացքում նպատակաուղղված և պաբերաբար իրականացվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ` ընդդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ինչպես նաև` նրա պաշտպանների:

Թալիշում մսագործները սպանել են երեք հայ ծերերի և այլանդակել նրանց մարմինները

Գերիներին պատժել են ԻՊ-ի ահաբեկիչների ոճով: Զոհված հայ զինվորների մարմինները այլանդակել են: Սպանվածների կտրած գլուխները ցուցադրել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում` մարտական ոգին բարձրացնելու համար: Նշենք, որ «խաղաղասեր» անդրկովկասյան թուրքերն իրենց մսագործներին ընդունել են հերոսների պես: Ի՞նչ կարող ես անել. թուրքերը հերոսության մասին առանձնահատուկ ընկալում ունեն` արմատապես տարբերվող մոլորակի մյուս ժողովուրդներից:

Հետո` ավելին: Նախագահ Ալիևը, որ հայերին սպանողներին հերոսացնելու ֆաշիստական ավանդույթ է ձևավորել, իր իսկ ձեռքով պարգևներ է հանձնում ռազմական հանցագործներին:

 

Դժվար է 21-րդ դարում նման բան պատկերացնելը, բայց նախագահին` էթնիկ ատելության հողի վրա սպանություն կատարածներին պարգևատրողին, Եվրոպայում, որը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության հենասյունը, ուրախությամբ հանդիպում և ընդունում են:

«Ընտանեկան» ահաբեկչություն

Մարդկանց ահաբեկելու և սարսափեցնելու ահաբեկչական սկզբունքը արդյունավետ կերպով կատարվում է Ադրբեջանում: Ալիևների քաղաքականության «գլխավոր գծի» հետ չհամաձայնվողները վտանգի մեջ են գտնվում: Բլոգերներն ու լրագրողները, մարդու իրավունքների պաշտպանները և, ուղղակի, այլախոհներն ահաբեկված կամ էլ փակված են բանտերում:

Բնիկ ժողովուրդները զրկված են մայրենի լեզվով կրթություն և գրականություն ունենալու իրավունքից: Արմատական ժողովուրդների առաջնորդները կամ փակի տակ են, կամ էլ` վտարված:

«Толыши Садо» թերթի աշխատակից, Թալիշական մշակույթի խորհրդի անդամ Շահին Միրզոևը հասցրել է լքել Ադրբեջանը և այնտեղից հանել իր ընտանիքը։ Հայաստանում ստանալով քաղաքական ապաստան՝ Միրզոևը լրագրողներին հայտարարել է. «Ես ստիպված էի փախչել, որպեսզի հնարավոր մահից փրկեմ ինձ ու ընտանիքս»։
Այսօր նաև իրենք՝ անդրկովկասյան թուրքերը, որ դեռևս երեկ բղավում էին՝ «ուռա» Ալիև,մշտապես գտնվում են լուրջ ճնշման տակ՝ հլու-հպատակ ստրուկների պես։ Եվ միայն համաժողովներին կամ իրենց պետական համակարգից դուրս գտնվելով են համարձակվում զգուշորեն բողոքել ալիևյան կլանին ենթակա իրենց դժբախտ ճակատագրից։

Մեհման Հուսեյնով

Օրերս երկու տարվա ազատազրկման է ենթարկվել իր սուր հրապարակումներով հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը։ Բլոգերի մոտ են եկել և 30 ժամվա ընթացքում նրան բանտարկել։ Ինչի՞ համար, ոստիկանությանն ընդդիմանալու։ Իսկ ինչպես են նրան երկու տարի՞ տվել։Շատ հանգիստ։ Հուսեյնովը անզգուշորեն իր փաստաբանին պատմել է էլեկտրաշոկով կտտանքների և ծեծելու մասին։ Ոստիկանության պետ Մուսա Մուսաևը հայց է հարուցել զրպարտանքի համար և բլոգերին անմիջապես երկու տարի են տվել։ Արժե նշել, որ Հուսեյնովին ուղարկել են թիվ 3 քննչական մեկուսարան, որը կառուցվել է խորրդային տարիներին՝ հայտնի իր անտանելի պայմաններով։
Բայց ինչքան էլ որ Ալիևը ձգի սեփական քաղաքացիների շղթաների մանեկները, դրա վերջն անպայման կգա։ Եվ այդ ժամանակ, հավանաբար, անձամբ Ալիևը ստիպված կլինի հիշել հին թուրքական քոչվորական բնազդի՝ «սպրինտերի» մասին։

Տիգրան ԵՍԱՅԱՆ

 

Կապված նյութեր