Տականքից կուռք չսարքել կամ ևս մեկ անգամ ագրեսորին խաղաղություն պարտադրելու մասին

Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվորների կողմից ոչնչացված դիվերսանտ Գուրբանովին, ում դիակը՝ որպես բարի կամքի դրսևորում, փետրվարի 5-ին փոխանցվել էր թշնամուն, ցմահ շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոս»-ի կոչում։

Ադրբեջանական մամուլի համաձայն՝ ոչնչացված դիվերսանտին այդ կոչումը տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «ռազմական առաջադրանք կատարելիս ցուցաբերած հերոսության և Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում հատուկ ավանդի համար»։

Եթե հիշում եք, Գուրբանովի ոչնչացման մասին ինֆորմացիան տարածվելուց հետո, երկարաքիթ աֆշերոնյան սուլթանը և նրա պալատական մարդուկներն իրար հերթ չտալով հավատացնում էին, որ սատկած ասկյարը, իբր, առևանգվել է «հայ դիվերսանտների» կողմից և տարվել Ադրբեջանի տարածքից՝ որպես ինչ-որ թանկ նվեր։ Իսկ հիմա ժառանգական փչանը, աչքը չթարթելով, ինքն է ընկել սեփական ստի ոստայնը։ Եվ ամեն դեպքում, այդ երբվանի՞ց է դիակը (առավելևս՝ առևանգված) որակավորվում «ռազմական առաջադրանք կատարած և պաշտպանության ժամանակ առանձնակի ավանդ ունեցած» և շնորհվում ազգային հերոսի կոչում:

Բայց խոսքն, այս դեպքում, բնավ էլ ալիևյան հերթական ստի և Ադրբեջանի ազգային հերոսների շարքում տարբեր տականքների հայտնվելու առանձնահատկության մասին չէ, այլ՝ իմ վերջին հոդվածներից մեկում բարձրացված թեմայի ուղիղ շարունակությունը (http://voskanapat.info/?p=19623&l=ru)։ Մենք ազնիվ ենք, մարդկային ենք, լավն ենք, իրավացի ենք։ Մենք, վտանգելով մեր հատուկջոկատայինների կյանքը, կռվով հետ ենք բերում մեր ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները, և, այդուհանդերձ, մեր ձեռքով թուրքական լեշերից ծնունդ ենք տալիս հերթական պաշտամունքային անհատներին՝ հակահայկական խոնարհման համար։ Հերիք չէր դիվերսանտ Մուբարիս Իբրահիմովի նեխած դիակի վերադարձը, որը մազութագործները վայրկենական դարձրել են հակահայկական շամանության հերթական կուռքը, հիմա նրանց շարքում ավելացել է Չինգիզ Գուրբանովը։

Եթե մեր իշխանությունները «շնորհակալություն էին» ակնկալում թուրքերից և նրանց դիվերսիաները ծածկող եվրոպացի նավթակուլներից, ապա նրանց սպասելիքները հերթական անգամ չարդարացան։ Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 6-ին, անդրթուրքական «երախտագիտության» զոհը դարձավ մեր զինվորը՝ Գոռ Գարեգինյանը։ Փետրվարի 7-ին ադրբեջանական կողմը պլանային մոնիթորինգ կատարելու համար ԵԱՀԿ առաքելությանը չթույլատրեց մտնել իր առաջապահ զորամասեր, և դրան հաջորդեց սահմանին թշնամու դիպուկահարների ակտիվության կտրուկ աճ։ Փետրվարի 8-ին դիպուկահարի գնդակից զոհվեց ինժեներական ծառայության պայմանագրային փոխգնդապետ Գեղամ Մանուկյանը։ Նույն ժամանակ ծանր վիրավորում ստացավ զինծառայող Կորյուն Կիրակոսյանը։

Իմ դիրքորոշման քննադատները՝ ոչնչացված դիվերսանտների մարմինները չվերադարձնելու հետ կապված, հիշեցնում են մեր ավանդույթների մասին՝չկռվել մեռելների հետ։ Բայց ես կոչ չեմ անում՝ թուրքերին նմանվելով՝ այլանդակել դիակները։ Ավելին, ես չեմ ասում առհասարակ հրաժարվենք դիակների փոխանակումից։ Ենթադրվում է՝ դա անհրաժեշտ է. ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձինք գերի ընկնելու դեպքում և այլն։ Իմ ասածը վերաբերում է բացառապես դիվերսիանտներին, որոնք նպատակաուղղված գալիս են մեզ մոտ սպանելու համար, կարևոր չէ՝ ում՝ մեր զինվորներին, քաղաքացիներին, ծերերին, կանանց, երեխաներին։ Նրանց համար կարևորը հային սպանելն է։ Կենդանության օրոք, թե ցմահ, Ադրբեջանում դա հաստատ կհայտարարվի հերոսական գործ։

Իմ խորին համոզմամբ՝ ադրբեջանական ասկյարների ծնողները՝ կլինեն էթնիկ անդրթուրքեր, լեզգիներ, թալիշներ և այլն, մեզ մոտ ուղարկելով իրենց մարդասպան որդիներին, պետք է հստակ գիտակցեն, որ ռազմական պատիվների, ցմահ էկզալտացիայի, հայրենասիրական մուհամակերպ «մուբարիս-չինգիզ» տիպի ոռնոցների փոխարեն, իրենց թմրամոլների դիերը կնեխեն բոլորին անհայտ մի փոսում։

Եթե մեր իշխանություններն և վերադարձնելու կողմնակիցներն այդքան շատ են ուզում մարդկային երևալ՝ թուրքական անմարդկայինի ֆոնին, կարելի է, վերջ ի վերջո, Թուրքիայից իմամ հրավիրել, որ ոչնչացված դիվերսանտներին մուսուլմանական կարգով հուղարկավորի։
Այնպես չէ, որ ահաբեկիչների դիերը չվերադարձնելը, ինչն առաջարկում է Պանդուխտը, չտեսած-չլսված բան է։ Բազմաթիվ երկրներում կան նրանց մարմինները չվերադարձնելու և անանուն թաղելու պրակտիկա:

2012թ. նոյեմբերին Մոսկվայում՝ «Նորդ-Օստ» ներկայացման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո ՌԴ Պետդուման «Ահաբերկչության դեմ պայքարի մասին» ու «Թաղման և հուղարկավորության գործի մասին» օրենքներում փոփոխություն արեց։ Մեջբերում եմ.

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Դաշնային օրենք.

16-1 հոդված. «Ահաբեկիչների թաղումը, որոնք սպանվել են ահաբեկչական ակտի կանխման արդյունքում, իրականացվում է՝ համաձայն ՌԴ Կառավարության հաստատած կարգի։ Միևնույն ժամանակ, նրանց մարմինը թաղման համար չի հանձնվում և նրանց թաղման վայրի մասին չի հաղորդվում»։

Հոդված 14-1.«Թաղման և հուղարկավորության գործի մասին» Դաշնային օրենք

«Մարդկանց թաղումը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը՝ կապված ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու հետ, ընդհատվել է նրանց մահվան պատճառով՝ այդ ահաբեկչական ակտի կանխման արդյունքում, իրականացվում է ՌԴ Կառավարության հաստատած կարգի համաձայն։ Նշված մարդկանց մարմինները թաղման նպատակով չի հանձնվում, և թաղման վայրի մասին չի հաղորդվում»։
ԱՄՆ-ում ևս ահաբեկիչների մարմինները չեն հանձնում, այլ նրանց թաղում են խիստ գաղտնիության պայմաններում։ Մասնավորապես, ոչնչացված թիվ 1 ահաբեկիչ Բեն Լադենի մարմինը 2011թ. նետվել է Արաբական ծով։ Ավելին՝ կոնֆլիկտի ընթացքում սահմանադրական նորմերը՝ կապված боевых единиц врага/թիվ 1 թշնամու?/ հետ, դադարում են գործել։ Դա վերաբերում է առանձին դեպքերի՝ կատարվող տեղային հատուկ օպերացիաների ընթացքում։

Նիդեռլանդներում, եթե ահաբեկչության քարոզման վտանգ է լինում, այդ դեպքում ևս ահաբեկիչների մարմինները չեն հանձնում։

Գերմանիայում իշխանությունները կարող են անորոշ ժամանակով ուշացնել/հետաձգել/ ահաբեկիչների մարմինները հարազատներին հանձնելը։ Իսպանիայում այդ ժամանակահատվածն առավելագույնը երկու տարի է։

Իսրայելում կա երկու հատուկ ռազմական գերեզմանոց, որտեղ, սկսած 1970-ականներից, թաղում են ինչպես ահաբեկիչներին, այնպես էլ թշնամու զինվորներին։ Այդ գերեզմանոցներում կանաչ չի աճում, իսկ գեերզմանաքարերի փոխարեն առանձնանում են տախտակներով, որոնք ունեն հերթական համարներ։

Հնդկաստանում, օրինակ, 9 ահաբեկիչների մարմիններ՝ ոչնչացված Մումբայի վրա հարձակման արդյունքում, տարուց ավել մնացել են դիահերձարանում և միայն 2010թ. հունվարին գաղտնի թաղվել են անհայտ վայրում։ Երկրի իշխանությունները ձեռք են առել միջոցառումների մի ամբողջ շարք, որ թաղման մասին ոչ մի ինֆորմացիա չլինի։

Ղազախստանում՝ «Ահաբեկչության դեմ պայքարելու ամսին» օրենքի 21-1 հոդվածի համաձայն՝ կառավարության կողմից 2013թ. հաստատվել են «Մարդկանց թաղման կարգը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը՝ կապված ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու հետ, ընդհատվել է նրանց մահվան պատճառով՝ նրանց կողմից իրականացված ահաբեկչության, ինչպես նաև՝ ահաբեկչական ակտի կանխման արդյունքում»։

Համաձայն փաստաթղթի բովանդակության՝ ահաբեկիչների մարմինները չի հանձնվում թաղման համար, և դրանց թաղման վայրի մասին չի հաղորդվում։ Ահաբեկիչների թաղումը կազմակերպվում է հատուկ գերեզմանոցներում՝ հատուկ անհայրենիքների համար։ Միևնույն ժամանակ, սպանվածի անուն-ազգանունը չի գրանցվում հաշվառման գրքում։

Նախնական քննություն իրականացնող մարմնի որոշման համաձայն՝ ահաբեկչի հարազատներին տրվում է մահվան մասին բժշկական վկայական՝ տրված դատաբժշկական փորձաքննության մարմնի կողմից։ Նրանց են փոխանցվում նաև քրեական գործի ընթացքում պետք չեկող անձնական իրերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի խումբը տևական ժամանակ է՝ հրաժարվում է անընդհատ պատերազմով սպառնացող և սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանին ճանաչել ագրեսոր, ոչ մի կերպ չի արձագանքում նրա կողմից իրականացվող դիվերսիաներին, հետ է կանգնել Ադրբեջանի դիպուկահարներին առաջնագծից հեռու տանելու հարցից, և ոչ մի կերպ չի խթանում սահմանին զինված միջադեպերի և կրակի դադարեցման ռեժիմը խախտելու դեպքում հետաքննական մեխանիզմներ ներդնելուն, հետևաբար պետք է արձանագրենք, որ բարդացող իրավիճակում հակադիվեսիոն գործողություններով պետք է զբաղվի հայկական կողմը։ Միևնույն ժամանակ, անգամ Ադբեջանի իրականացրած ապրիլյան լայնամասշտաբ ագրեսիայից հետո Մինսկի խմբի լռության պարագայում նման գործողությունների ընտրությունն ու դրանց կոշտության աստիճանը լրիվությամբ դառնում է հայկական կողմի прерогативой /իրավազորությունը/:

Ամեն դեպքում ընտրության լայն հնարավորություն չկա, փոխարենը կա հուսալի և բազմիցս ստուգված մեթոդ։ Եվ գլխավոր գործողությունը, իմ կարծիքով, պետք է լինի ուժի միջոցով ագրեսորին խաղաղություն պարտադրելը։։ Այդ մեթոդը թուրքը շատ լավ է հասկանում և դրա համար էլ այն թուրքի նկատմամբ կիրառելով՝ միշտ ավելի գործող է լինում։ Հակառակորդի կրակային կետերի պարտադիր ճնշումը պետք է ուղեկցվի այդ կետերի տեղակայման վայրերում վերահսկողություն հաստատելով՝ ընդհուպ մինչև Քուռի ափերը։ Հավատացեք, տարածքային կորուստները երկարաքթին կստիպեն ավելի լավ պահպանել զինադադարի ռեժիմը, քան մարդկային կորուստները, որոնց վրա ինքն էլ, իր կուռք-հայրն էլ միշտ թքած են ունեցել։

Հակադիվերսիոն գործողությունները դիտարկելիս պետք է նկատի ունենալ նաև դիվերսանտների և ահաբեկիչների դիակները չվերադարձնելու, նրանց անհայտ վայրում թաղելու տարբերակը։ Բայց և´ այդ, և´ այլ նման մեթոդները կարող են միայն լրացնել հիմնականին՝ ուժային եղանակով ագրեսորին խաղաղություն պարտադրելուն։

ՊԱՆԴՈՒԽՏ 

 

Կապված նյութեր