Խոսք Չինգիզի մասին

Երբ Պերեսվետը հանդիպման եկավ Չելուբեյի հետ, երբ զորքերը դուրս եկան դեմ հանդիման, երբ պատերազմները տղամարդկանց միջև էին, Չինգիզ Մուստաֆաևը դեռ չկար։ Նա ծնվել է բավականին ուշ՝ այն ժամանակ, երբ դարձավ մարմնավորող` ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմի, տղամարդկության ու խիզախության, այլև կեղծարարությունների, ռազմական նեկրոֆիլիայի, «Խոջալուի գործի» բացահայտման, անվերջանալի պղտոր, կեղտոտ հեղեղի՝ կապված Աղդամի ողբերգության հետ։

Դա նա է՝ խզված, խռպոտ ձայնով «Օզան» խմբի նախկին երգիչը, որ կռվի մեջ ներքաշեց իր եղբայրակիցներին, ովքեր փորձում էին նահանջել։ Երգչի տաղանդն, ավաղ, նրան պետք չեկավ՝ անգամ նիստերի դահլիճում հարցաքննությունների ժամանակ, երբ նրա՝ բարձրակարգ լրագրողի, բայց միջակ ռազմական խաղացողի բարձրախոսն անջատեցին։

Չինգիզի ձայնն առայսօր լսում է նրա մայրը. վեց թոռները փորձում են մեղմել դառը կորուստը։ Չինգիզի ձայնը լսում ենք նաև մենք՝ խոսելով այն մասին, թե ինչպես է փետրվարի 29-ին Խոջալուից 10 կմ հեռավորության վրա տեսել ադրբեջանական զինվորական համազգեստով իրենց համար հանգիստ, դիակների մեջ զբոսնողներին, երբ նրան թույլ չէին տալիս գնալ այդ տեղը՝ պատճառաբանելով, թե այնտեղ հայերը ամեն ինչ ոչնչացնում են։ Եվ այն մասին, թե ինչպես իր մոտով անցել են հայերին տեղափոխող երկու մեքենաներ, բայց ոչ մի փամփուշտ չեն արձակել իր վրա։

Հայերի համար Մուստաֆաևը կեղծ թշնամի էր, հոգով՝ ոչ։ Նա ունեցե՞լ է, արդյոք, հայ ընկերներ, երբ երիտասարդ էր, հիմա դժվար է ասել։ Բայց հայերի և ադրբեջանցիների շարքերում հանդիպող հենց այդպիսի ուժեղ և կարգապահ մարդկանց մասին է գրել Թոմաս դե Վաալը իր «Սև այգի» վեպում, որը հետագայում սկսեց փող աշխատել ղարաբաղյան կոնֆլիկտի ֆոնին՝ փնտրելով գոյություն չունեցող փախստականների։ Հիրավի, անցած ապրիլն արդեն կարեկցել է հայկական կողմին։
Նրանց նկարագրած ընկերներն առաջնագծի տարբեր կողմերում նշան են բռնել՝ ինչպես թշնամին թշնամու վրա՝ վախենալով նշանակետում տեսնել մանկության լավագույն ընկերոջը…

Մուստաֆաևի մոր պատմածներով՝ Չինգիզի պապը մասնակցել է Մեծ հայրենական պատերազմին։ Վերադարձել է առաջին կարգի հաշմանդամ՝ կորցնելով երեք մատը։ Այդ վիճակում նա հինգ երեխա է մեծացրել։ Նրա մի ձեռքն ընդհանրապես չէր շարժվում։ Բացի դրանից, Չինգիզի պապը՝ Չինգիզ Մուստաֆաևը, դարձել է 30-ականների ճնշումների զոհ, կալանավորել էին 17 հոգու, այդ թվում և՝ Չինգիզի պապին։ Բոլորին ստիպել են մեղքն իրենց վրա վերցնել, միայն նրան չեն կարողացել ստիպել։ Նրան կտտանքների են ենթարկել, հետո բաց թողել, բայց նա արդեն հիվանդ էր։ Այն վիճակում էր, որ վերադարձել է և ասել, որ չի կարող գնալ։ Նա այդ ժամանակ 20 տարեկան էր։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ Չինգիզի աշխարհայացքի վրա։

Աղդամի ողբերգությունից արդեն քառորդ դար է անցել, բայց Չինգիզին մինչև հիմա «վկայակոչում» են որպես ականտես։ Ինչ տարբերակներ էլ լինեն, մի բան պարզ է. Մուստաֆաևը, հողին հանձնվելով Շեհիդների ծառուղում, չի համարվում հայերի թշնամին։ «Խոջալուի գործը» մերկացված է և, հնարավոր է, ևս տասնյակ տարիներ անցնեն, բայց չիմանանք այդ պատմության մանրամասները։

Աղդամի ողբերգությունը հաճախ հիշում են Սրեբրենիցայի համատեքստում։ Գորան Լոզավիչի վկայությամբ՝ Սրեբրենիցան նույնպես իր մեջ շատ հանցավոր ստեր է պահում։ Հնարավոր է՝ դրա համար է գունավոր լուսանկարներով բալկանյան վավերագիրը հետո «նկարազարդել» է «Խոջալուի գործը»։

Գորանի խոսքով՝ մուսուլմանները սերբերին մինչև Սրեբրենիցան էլ են շատ չարիք պատճառել. սպանված երեխաներ, ծերեր… Գորանն իրավունք ունի այդպես խոսելու. նրա նախապապին մուսուլմանները ողջ-ողջ եփել են կաթի տակառի մեջ՝ աղով և մեղրով։ Մինչև հիմա իրենց ընտանիքում կաթ չեն խմում։Որքան մարդ է սպանվել սերբական գյուղում, ոչ ոք չգիտի։Մինչև հիմա Բոսնիայի փողոցներով քայլում են մարդիկ, որոնց անունները փորագրված է 1995թ. հուլիսի 11-ի իրադարձությունների հիշատակին կանգնեցված հուշարձանին։

Այդ մարտերը տարբերվում են նրանից, ինչ կատարվել է, ասենք, Կուլիկովյան դաշտում։ Այն ժամանակ սուրբ Սերգեյ Ռադոնեժսկին, լինելով պայծառատես, ավարտում էր յուրաքանչյուր ռուս զինվորի հուղարկավորության ծեսը՝ մարտադաշտից մի քիչ հեռու գտնվելով։

Ընդհանուր առմամբ, այդ էդիզոդներն այլ պատերազմներից պատահական չեն վերցված։ Յուրաքանչյուր պատերազմ չարացնում է։ Անգամ եթե ընդունենք ադրբեջանական տարբերակի իրավաչափությունը և ադրբեջանամետ լրագրող Վիկտորիա Իվլեվայի վկայությունները, ով բողոքարկում է փաստերը՝ շարադրված չեխ լրագրող Դանա Մազալովայի կողմից, ով աշխատում էր Չինգիզի հետ միասին, կարելի է ասել. «Խոջալուի գործը» պահանջում է, հնարավոր է, արդեն ոչ միզագային քննություն, այլ ճշմարտության որոնում ադրբեջանական հասարակության կողմից, եթե նման առողջ ուժեր կգտնվեն այնտեղ։

«Խոջալուի գործը» խորացնելն անիմաստ է, եթե Բաքվում պարգևատրում են Արցախում հայ երեխաներին սպանողներին և գլուխները կտրողներին, հատկապես՝ որ դրանում է այդ դիմակայության ամենամեծ պարադոքսը։ Այսինքն՝ դուք այնքան եք ցավում մահից հետո այլանդակված մեսխեթցի երեխաների համար, որ փոխարենը սպանում եք հայ երեխաների՞ն։

Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովը ցուցմունք էր տվել։ Փառք Աստծո, անասունը, որի ղեկավարության տակ ուղղաթիռներն ավելի շուտ են բեռնել, քան սպանված թուրք-մեսխեթցի երեխաներին, հիմա պատասխան չես կարող պահանջել։
Շեհիդների ծառուղում՝ ում հարևանությամբ էլ լինես, Չինգի´զ Մուստաֆաև, հանգչիր խաղաղությամբ։ Դու արել ես՝ ինչ կարող էիր։

 Վալերիա ՕԼՅՈՒՆԻՆԱ

Կապված նյութեր