Подпишитесь на наш канал в Telegram

Ինքնահաստատման մոլուցքով տառապող անդրկովկասյան թուրքերը հիվանդություն են փնտրում… հայերի մոտ

Ես (և ոչ միայն ես,-հեղ.)բազմիցս գրել եմ, որ անդկովկասյան թուրքերը, կպչուն միջատների պես, վխտում են տարբեր աղբյուրներում՝ փնտրելով իրենց համար ցանկալի արտահայտությունները, մտքերը կամ նախադասությունները և, տեքստից հանելով իրենց «փնտրածը», հրապարակում են այդ ենթատեքստից դուրս նյութը՝ գրքերում, հոդվածներում, դնում ինտերնետում՝ փորձելով կեղծել Հայաստանի և տարածաշրջանի պատմությունը, «նկարագրել» հայերին՝ նրանց ներկայացնելով բացասական լույսի ներքո կամ էլ ուղղակի հիշեցնելով սեփական գոյության մասին։

Միևնույն ժամանակ անդրթուրք «հետազոտողներին» «հետաքրքրում է» ոչ միայն Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքը, անգամ հայերի հիվանդությունները։ Այո-այո, անդրթուրքերն իրենց կատաղի հակահայկական մկկոցներում անդրադառնում են անգամ բժշկությանը՝ փորձելով նրա օգնությամբ «վարկաբեկել» հայերին։ Այսպես, «Mea culpa» ժողովածուում, որի մասին բազմիցս եմ ասել, 85-րդ էջում հետևյալ զառանցական տեքստն է. «Հայ ազգը բնածին ժառանգական հիվանդություն ունի։ Բժշկական մեծ հանրագիտարանում՝ հրատարակված Մոսկվայում, 1982թ., պատմվում է ինքնատիպ հայկական հիվանդության մասին։ Այդ հիվանդությունը՝ հատկապես հայերի մոտ, առաջանում է անկախ սեռային պատկանելությունից, մանուկ կամ պատանի հասակում»։
Ոչ մի կասկած չունենալով, որ այդ մեջբերումն անդրթուրքերի օդից վերցրած հերթական անհեթեթությունն է, նայել եմ այդ հանրագիտարանի էլեկտրոնային տարբերակը, և, ենթադրվում է, բնավ չեմ սխալվել իմ նախադասություններում։

Դե ինչ, մանրամասն քննարկենք վերն արված մեջբերումը՝ նախադասություն առ նախադասություն։

Առաջին նախադասությունը. «Հայ ազգը բնածին ժառանգական հիվանդություն ունի»,- դա անդրթուրք քարոզիչների ցանկություն-երևակայությունն է, որը նպատակ է հետապնդում «դիպչել» հայերին և, միաժամանակ, ուրախացնել իր համերկրացիներին՝ նրանով, որ միայն խելագար Մըրըգ Մուզաֆֆարայի ժառանգները չեն հիվանդ ծնվում։ Հասկանալի է, որ հանրագիտարանում նման նախադասություններ չկան ու չեն էլ կարող լինել։

Երկրորդ նախադասությունը. «Բժշկական մեծ հանրագիտարանում՝ հրատարակված Մոսկվայում, 1982թ., պատմվում է ինքնատիպ հայկական հիվանդության մասին»,- նույնպես սուտ է, քանի որ այդ ինքնատիպ հիվանդությունը, որին կանդրադառնամ ստորև, բնորոշ է ոչ միայն հայերին։

Երրորդ նախադասությունը.«Այնտեղ նշվում է, որ հայկական հիվանդությունը, հազվադեպ հանդիպող և գենետիկորեն պայմանավորված հիվանդություն է»,- դարձյալ սուտ է, քանի որ այդ բավականին հազվադեպ, գենետիկորեն պայմանավորված հիվանդությամբ տառապում են, դարձյալ, ոչ միայն հայերը։

Եվ, վերջապես, վերջին նախադասությունը. «Այդ հիվանդությունը՝ հատկապես հայերի մոտ, առաջանում է անկախ սեռային պատկանելությունից՝ մանուկ կամ պատանի հասակում»,-հակադրվում է դրանից առաջ ասված ամբողջ նյութին. «հատկապես հայերի մոտ» արտահայտությունն արդեն ցույց է տալիս, որ այդ հիվանդությամբ տառապում են այլ ազգեր ևս։

Իսկ հիմա մի քանի խոսք այն հիվանդության մասին, որն այդքան «դուր է եկել» անդրթուրք քարոզիչներին։ Ես կարճ կնկարագրեմ այդ հիվանդությունը և դրա մասին տարբեր աղբյուրներում ու հանրագիտարաններում առկա ինֆորմացիան, որը կարելի է գտնել ինտերնետում։

Այդ հիվանդությունը մի քանի անվանումներ ունի։ Ռուսական բժշկական գրականության մեջ այն հայտնի է որպես պարբերաբար կրկնվող հիվանդություն, հայկական հիվանդություն, Ջեյնուե-Մոզենտալի պարոքսիզմային սինդրոմ, միջերկրածովյան ընտանեկան տենդ, հայերենում՝ պարբերական հիվանդություն, հայկական հիվանդություն, նոպայական բարորակ, որովայնամզաբորբ, ընտանեկան միջերկրածովյան տենդ…

Եթե համառոտ նկարագրենք, ապա «պարբերական հիվանդությունը, որը նկատելի է գերազանցապես Միջերկրական ծովի շրջանում, մարդու խրոնիկ հիվանդություն է՝ տարբեր դրսևորումներով և ժամանակ առ ժամանակ դիտվող սրացումներով (ունի ժառանգական բնույթ)»(Սովետական հանրագիտարանային բառարան…)։Տարբեր հանրագիտարաններում և բժշկական գրականության մեջ հիշատակվում է, որ այդ հիվանդությամբ տառապում են հրեաները, հայերը, արաբները, հույները։ ԲՄՀ-ում, որն այդքան «հավանել» են անդրթուրքերը, կարդում ենք. «Հիվանդությունը հանդիպում է գերազանցապես այն ազգերի ներկայացուցիչների մոտ, ում հետնորդներնա պրել են Միջերկրական ծովի ավազանում՝ հատկապես հայերի, հրեաների, արաբների մոտ, և միայն 6 տոկոս դեպքերում է հանդիպում այլ ազգերի մոտ»։

Բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, միջազգային 13 ակադեմիաների անդամ, ավելի քան 700 գիտական աշխատության, 34 գրքի հեղինակ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Վիլեն Հարությունյանն այդ հիվանդության մասին մի հարցազրույցում նշել է, որ դա հին հիվանդություն է, որով հիվանդանում են հին ժողովուրդները։ Երբեմն այդ հիվանդությամբ հիվանդանում են սլավոնացիները, ասորիները, ֆինները, ճապոնացիները, անգլոսաքսոնների հետնորդները, իսկ չեն հիվանդանում՝ այ թուրքերը, ադրբեջանցիները(անդրթուրքերը) և վրացիները։ Գիտնականի խոսքով՝ Ցեղասպանության ժամանակ մոտ 350 հազար հայ իսլամացվել է, ներկայումս նրանց թիվը շուրջ 8.5-9 մլն է, բայց, չնայած նրան, որ թուրք են հաշվվում, պարբերաբար հիվանադանում են այդ հիվանդությամբ։ նույնը կատարվում է նաև Կախեթիի՝ մոտ 150 հազ. հայերի դեպքում, որոնք ունեն ազգանվան «շվիլի» բնորոշ վերջավորությունը։

Վերևում ասվածից հետևում է, որ պարբերական հիվանդությամբ տառապում են ոչ միայն հայերը, այլև հրեաները, արաբները, հույները, երբեմն էլ՝ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Ստացվում է, որ կովկասի թուրքերը, մոլեռանդորեն ձգտելով հայերին ներկայացնել որպես ժառանգական հիվանդության կրողներ, հիվանդ են համարում նաև հրեաներին՝ իրենց բարեկամ Իսրայելի բնակիչներին (Է՜հ, ինչպիսի անհանդուրժողականություն,- հեղ.), նույն հավատի հետևորդ արաբներին, հույներին և այլ ազգերի։ Հարց է առաջանում՝ ո՞վ է, ամեն դեպքում, հիվանդ՝ անբուժելի հիվանդ, հիշյալ ազգե՞րը, թե՞ հենց անդրթուրքերը… Ինքնահաստատման մոլո՞ւցք։

«Mea culpa»-ից վերևում արված մեջբերումն, ընդամենը, անդթուրքերի քարոզչության հերթական փնթի խզբզոցն է՝ նույնքան անհիմն, որքան Մովսես Խորենացու, Տացիտի, Ադոնցի, Սյուրմելյանի և ուրիշների աշխատություններից մեջբերումների դեպքում, որոնց մասին գրել է Voskanapat.info-ն։

Սեդրակ ՍԱՅԱՍ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան