Արցախյան վերջին պատերազմում Իսրայելի ռազմաքաղաքական գործոնն այն կարևորագույն հանգամանքներից է, որը թույլ տվեց Արդբեջանին հաղթել 44-օրյա պատերազմում: Խոսքը ոչ միայն օդային, այլև ցամաքային զինատեսակների, պատերազմի ընթացքում սպառազինության համալրման, ռազմամթերքի մատակարարումների և հետախուզական գործոնների մասին է: Ադրբեջանին մատակարարված իսրայելական սպառազինության լայն տեսականին գերժամանակակից ռազմական տեխնոլոգիաների շարքից է, որոնց մի մասը առաջին մարտական կիրառումն անցել է Արցախում 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների ընթացքում:
Ադրբեջանի և Իսրայելի ռազմաքաղաքական հարաբերությունների ակունքները 1990-ականների սկզբներում են: ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Ադրբեջանը դեռևս 1990-ականների սկզբներից է փորձել ակտիվ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ։
Արդեն բաժանորդագրվա՞ծ եք` խնդրում ենք մուտք գործել։