Աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ երգիծական պարբերականներից մեկը՝ ֆրանսիական հնագույն «Le Canard Enchaîné» թերթն իր մայիսի 23-ի համարում կրկին անդրադարձել է արաբական ծագմամբ ֆրանսիացի եվրապատգամավոր Ռաշիդա Դատիի՝ Կասպյան մարդատյաց ռեժիմի և նրա խավիարային դիվանագիտության հետո ունեցած սերտ կապերին։ Ադրբեջանցիներն ինձ այնքան գեղեցիկ են տեսնում» վերնագրով փոքրիկ հոդվածին պարբերականն ավելացրել է «Սկանդալ և զրպարտանք» ենթավերնագիրը։
Մոտ երկու շաբաթ առաջ Եվրախորհրդարանի 751 պատգամավորներին ուղղված նամակում հենց այդ բառերով է Ռաշիդա Դատին բնորոշել «Le Canard Enchaîné»-ի նախորդ նյութը՝ նվիրված Ադրբեջանի հետ իր սերտ հարաբերություններին։
«Սկանդա՞լ, -հարցադրում է անում պարբերականը. -Զրպարտա՞նք։ Բայց Եվրախորհրդարանի պատգամավորը չի ժխտել մեր ներկայացրած փաստերից և ոչ մեկը՝ կապված 2013թ. ընտրությունների ժամանակ իր ունեցած առաքելության հետ, որոնք ինքը համարել է «ազատ և արդար»։
Դատին չի ժխտել նաև այն փաստը, որ խորհրդարանում քվեարկել է այնպես, որ չհիասթափեցնի Բաքվի ինքնակալ ռեժիմին։ Բացի այդ, նա ոչ մի անգամ չի ժխտել բռնապետ Ալիևի տիկնոջ կազմակերպած շքեղ ընդունելություններին իր բազմակի մասնակցությունը, գրում է պարբերականը։
ՊԱՆԴՈՒԽՏ