Լրագրողական գործունեությանս ընթացքում կայուն իմունիտետ եմ ձեռք բերել ինչպես աֆշերոնյան ոչխարների կատաղի մայոցների, այնպես էլ հանուն ազատության պայքարող մեր դյուրագրգիռ տեղացիների հանդեպ։
Նրանց կողմից մեղադրանքներ ես պարբերաբար լսում եմ։ Դրանք, ըստ էության, ստանդարտ են, պարզունակ, կարծես թե՝ հարյուր տոկոս դեպքերում առանց ապացույցների. ԱԱԾ-ի «ռեժիմի», Ռուսաստանի համար աշխատելու, ծախված լինելու, վարձահրավիրվածության և այլնի մասին են։ Այդպես ընդունված է ամբողջ աշխարհի լիբերալների մոտ. նրանց համար այլակարծությունն ապրիորի չի կարող պատվիրված, ծախված չլինել։
Ինչպես ասել է իմ կողմից հարգված մի մարդ, «նման փաստարկը, սովորաբար, անմիջապես ցույց է տալիս սեփական արտասանական բազայի թուլությունը կամ էլ, առհասարակ, բացակայությունը։ Ծախված լինելու մեղադրանքները բավականին տարածված են և բնավ էլ՝ ոչ միայն սոցցանցերում։ Նշաձողն իջեցված է, ընդդիմադիրի դրույթների շուրջ վիճելը՝ դրանք պայմանավորող հանգամանքներին անդրադառնալով, ընդհանրապես պատշաճ չէ։
Բայց, բացի այդ, ինձ միշտ զվարճացրել է այդ ձևաչափում ձևական տրամաբանության հետ ակնհայտ հակասության առկայությունը։ Բայց, ենթադրենք, ինչ-որ մեկը փողի համար ինչ-որ բան է ասել, ինչո՞ւ դա ուշադրության չի արժանանում։ Բայց հանուն փողի, ասենք, հակաճառել կարելի՞ է։ Եթե այո, ապա մոտիվացիան կարևոր չէ։ Եթե ոչ, ապա առավելևս։ Ինձ համար, թերևս, կարևոր չեն այս կամ այն մարդու գրելու պատճառները։ Ես, ուղղակի, որոշ դրույթների հետ համաձայն եմ, իսկ մյուսների հետ՝ ոչ։ Դրույթների, կրկնում եմ, ոչ թե մարդկանց»։
Հասկանալի է, որ ամեն մարդ չէ, որ ստեղծված է նրա համար, որ ինքնուրույն մտածի, վերլուծի կատարվող գործընթացները, համադրի խոսքն ու գործը, առանձնացնի փաստերը երևակայականից և բացահայտ ստից։ Շատերը դա չեն կարողանում անել, մյուսները՝ ուղղակի չեն ուզում, որոշներին էլ մտածելն, ընդհանրապես, ակնհայտ անհարմարություն է պատճառում։
Նման մարդիկ լավ են զգում իրենց նախիրում։ Հարելով նրան՝ նրանք իրենց պաշտպանված և մասնակից են զգում ընդհանուր գաղափարին կամ էլ՝ գաղափարների առհասարակ բացակայությանը։ «Եթե Ժիրոն ասում է, մենք կլքենք գնդի տարածքը»,- 2016թ. հայտարարել են «Սասնա ծռերի» անդամները։ «Եթե Նիկոլն ասում է, մենք ազատում ենք երթևեկելի հատվածը»,-ասում են այսօրվա ցուցարարները։ Սեփական մտածողությունն, այդուհանդերձ, հավասարվում է մերկ բնազդների և կենդանական ռեֆլեքսների մակարդակին։ Առաջնորդնասի՝ կարշավեն, կհրամայի՝ կգնան ավերելու, կակնարկի՝ երեխաներին դպրոցներից կհանեն և նրանց հրապարակ քարշ կտան։
Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ի՞նչ կլինի «հեղափոխությունից» կամ, ավեի շուտ՝ «հեղափոխությունը» ցրելուց հետո։ Դրա մասին արժե մտածել։ Իսկ մտածել նրանք սովոր չեն կամ էլ չեն ցանկանում։
Բայց մտահոգվելու բան, ամեն դեպքում, կա։ Քանի որ այդ ամեն ինչը, մեծ հաշվով, արդեն տեղի է ունեցել։ Ոչ մի անգամ՝ տարբեր երկրներում և տարբեր մայրցամաքներում։ Որտեղի՞ց և ի՞նչ միջոցներով են ժողովրդա-ուսանողական ցույցերին գտնվում կոկիկ, նոր վրաններ և մեգաֆոն-բարձրախոսներ, ո՞ւմ և ի՞նչ միջոցներով են բաժանվում միանման գունավոր սրինգներ և սուլիչներ, անդադար մատակարարում տաք և սառը սնունդ, շշերով խմելու ջուր։ Ո՞վ է ցուցարարներին հրահանգում՝ ցանկացած հարմար առիթի գոռալ իրենց քաղաքացիական իրավունքների մասին՝ միևնույն ժամանակ լիովին թքած ունենալով քաղաքացու իրենց պարտականությունների վրա։ Որտեղի՞ց այդքան տեսախցիկ և լուսանկարչական ապարատներ։ Ինչպե՞ս է ստի և զրպարտանքի թափանցիկ շրջանակներով եզերված ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից իրադարձությունների շուրջօրյա լուսաբանումը զուգակցվում երկրում խոսքի ազատության բացակայության մասին հայտարարությունների հետ։ Ինչո՞ւ մարդիկ, ովքեր խոսում են ժողովրդավարական հասարակություն կառուցելու ցանկության մասին, փորձում են ագրեսիվ միջոցներով փակել իրենց հետ համաձայն չեղողների բերանը։ Ինչո՞ւ մարդիկ, ովքեր պայքարում են իրավական երկիր կառուցելու համար, զանգվածային վարչական իրավախախտումներ են իրականացնում։
Ո՞ր իրավունքով են մարդիկ, ովքեր չեն ցանկանում ներքաշվել ցուցարարների շարժման մեջ, վիրավորանքներ ստանում, մեղադրվում «ռեժիմը պաշտպանելու», «դավաճան» լինելու մեջ և այլն։ Ինչո՞ւ են ցուցարաների ակցիային ներգրավվում անչափահասներ՝ ընդհուպ մինչև կրծքի երեխաներ։ Ինչո՞ւ ցուցարարների համար անցանկալի պետչինովնիկների նստավայրը չի շրջափակվում, այլ քաղաքի կենտրոնը և բնակելի թաղամասերի գլխավոր ճանապարհները։ Ինչո՞ւ այն դեպքում, երբ բացի նորընտիր վարչապետից, երկրի ղեկավար կազմում կան բազմաթիվ անցանկալի մարդիկ (մենակ առողջապահության նախարարը հերիք է), հարձակում իրականացվում է կոնկրետ պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա: Ինչո՞ւ շարքային քաղաքացիները, ովքեր պետք է սովորեն և աշխատեն, որպեսզի պահեն իրենց ընտանիքները, ովքեր ժամանակ չունեն մասնակցելու ցույցերին, պետք է տուժեն երթևեկության կաթվածահար վիճակի համար, որը պարալիզացրել է մայրաքաղաքը։ Ինչո՞ւ են վերջ չունեցող աղմկոտ տեռորի պատճառով նրանք զրկված իրենց քնից ու անդորրից։ Ո՞վ է հոգալու նրանց սահամանդրական իրավունքների մասին։ Որտեղի՞ց, ընդհանրապես, նման ատելություն և արհամարհական վերաբերմունք այլ մարդկանց հանդեպ։
Երևում է՝ խիստ գաղափարական մաքառողներ փողոցներում այդքան էլ շատ չեն։ Մնացյալը խաբված երիտասարդությունն է, որը կարծում է, թե նստելով ճանապարհի երթևեկելի հատվածում, շրջելով աղբամաններն ու չենթարկվելով ոստիկանությանը. ինչ-որ օգտակար բան է անում երկրի համար, պարապ թափառող անբաններ են, շարքային քաղաքացիներ՝ ուղղակի ոգևորված կատարվող անսովոր դեպքերով։
Դա կարելի է անվանել «Օվերտոնի պատուհան»՝ թույլատրելիի դիապազոնով, կամ, եթե պետք է, ավելի, բայց փաստը մնում է փաստ. «Անպատժելիությունը բոլոր ժամանակներում մեծացրել է ամբոխի ագրեսիվությունը՝ նրան դրդելով ավելի ու ավելի հակաիրավական գործողությունների։ Ներկայիս տիկնիկավարներն հաստատակամորեն «հեղափոխությունը» տանում են դեպի այն եզրը, որից այն կողմ ենթադրվում է, որ սրբազան զոհի արյուն կթափվի։
Այս անգամ ո՞վ կդառնա զոհը։ Ոստիկաններից մե՞կը։ Ցուցարարների՞ց։ Պպատահական անցորդնե՞ր։
Դեռ հնարավոր չէ ասել։
Բայց մի բան հստակ կարող ենք ասել. արյամբ շահած դիվիդենտներն, ամենևին էլ, չեն ստանա այսօր քաղաքի փողոցներում և հրապարակներում պայքարողները։ Նրանք, ինչպես սահմանված է ժանրի շրջանակներով, հերթական անգամ առանց որևէ բանի կմնան…
ՊԱՆԴՈՒԽՏ