Ադրբեջանական сriminal.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված Տավուշ (թուրք.՝ Թովուզ) քաղաքում ինքնասպան է եղել 2016թ. ապրիլին Արցախի հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ևս մեկ մասնակից՝ 26-ամյա Ֆազիլ Աբդիևը։ Միջադեպի հետաքննությունը վարում է շրջանի դատախազությունը։
Ըստ կայքի՝ ասկյար Աբդիևը (լուսանկարում՝ աջից), ով «Ապրիլյան պատերազմի ընթացքում մեծ խիզախություն էր ցուցաբերել», կախվել է սեփական տան ցախանոցում։
Գործադիր իշխանության ղեկավար Թովուզ Յաշար Իբրահիմովը պատմել է, որ հանգուցյալը Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել։ Նրա խոսքով՝ ինքնասպանությունից մի քանի օր առաջ Աբդիևը հարևաններին գանգատվել է, որ պատեազմի ընթացքում հայերը սպանել են իր ծառայակիցների մեծ մասին։ «Ինչո՞ւ են նրանք բոլորը մահացած, իսկ ես՝ ոչ»,-հարցրել է նա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այս միջադեպի հետ կապված որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն, ինչպես միշտ, չի տրվել։
ՊԱՆԴՈՒԽՏ