Էրդողանի թաթերը դեպի Աֆրիկա են ձգտում

Թուրք ձեռնարկատերերի կողմից Գաբոնում բացված դպրոցների հինգ աշխատակիցներ, որոնք ոգեշնչված էին թուրք իսլամիստ գիտնական Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարներով, Գաբոնի ոստիկանության կողմից կալանավորվել և հայտնվել են Թուրքիա արտաքսելու սպառնալիքի տակ։

Գաբոնում գտնվող La Lumiere դպրոցների ցանցի ղեկավար Օսման Օզպընարը, մանկավարժական խորհրդի տնօրեն Իբրահիմ Ակբաշը և ուսուցիչ Ադնան Դեմիրյոնալը ձերբակավել են մարտի 15-ին՝ «Գաբոնի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար»։ Իսկ ապրիլի 3-ին բերման են ենթարկվել ևս երկու ուսուցչուհիներ, որոնց անունները դեռ չեն հրապարակվել։

Թուրքական կառավարությունը Գյուլենի շարժմանն ու նրա կողմնակիցներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ի չհաջողված պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Այդ փաստը շարժումը կտրկանապես հերքում է։

Հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռիշեր Սեդիյոն, ով ներկայացնում է La Lumiere դպրոցների ցանցի շահերը, հայտարարել է, որ ուսուցիչները կալանավորվել են Թուրքիայի կողմից քաղաքական ճնշման արդյունքում։ Սեդիյնոն պատմել է, որ Գաբոնի ոստիկանությունը մանկավարժներին սկզբում մեղադրում էր փաստաթղթերի կեղծման մեջ, բայց հետո ձևակերպումը փոխվել է «երկրի ազգային անվտանգության սպառնալիքով»։ Միևնույն ժամանակ, ուսուցիչներից խլել են նրանց անձնագրերը։

Բացի այդ, փաստաբանը նշել է, որ La Lumiere դպրոցների ցանցը դեռ անցած տարվա հունիսի 13-ին գնել էր ֆրանսիացի մի գործարար և որ կեղծարարության մեղադրանքները լիովին անհիմն են։

Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Գաբոնի գլխավոր դատախազությունը ոչ մի տեղեկություն չունի թուրք ուսուցիչների ձերբակալման մասին և ոչ մի քայլ չի ձեռնարկել նրանց` Թուրքիա արտաքսման հետ կապված։

Տեղեկությունների համաձայն՝ թուրքական դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով երեք հոգի են ժամանել այն ոստիկանական բաժանմունք, որտեղ գտնվում էին բերման ենթարկված ուսուցիչները, ինչը անհանգստության առիթ է տվել, քանի որ վերջինները, հնարավոր է, առևանգված և Թուրքիա լինեին բերված, ինչպես անցած շաբաթ տեղի ունեցավ նրանց հինգ գործընկերների և Կոսովոյից մի բժշկի հետ։

Միջադեպի ժամանակ, ինչն ամբողջ աշխարհում վրդովմունք էր առաջացրել, Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մանկավարժների և մեկ բուժակի, որոնք աշխատում էին Գյուլենի շարժման հետ կապ ունեցող դպրոցներում, իսկ թուրքական Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) նրանց հասցրել է Թուրքիա։

Միջադեպը լայն հնչեղություն է ստացել, իսկ Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խառադինայը հայտարարելով, թե ոչինչ չգիտեր Թուրքիայի քաղաքացիներին Թուրքիային հանձնելու մասին, աշխատանքից ազատել է երկրի ներքին գործերի նախարարին և հետախուզական ծառայության ղեկավարին՝ Թուրքիայի քաղաքացիների ձերբակալության մասին իրեն տեղյակ չպահելու համար։

Փաստաբան Սեդիյնոն պնդում է, որ Գաբոնի թուրք մանկավարժների հասցեին արված մեղադրանքներն անհիմն են, և որ նրանք պատրաստ են բողոքարկել այն դատարանում։ Նա նաև ընդգծել է, որ եթե մանկավարժներին տեղափոխեն Թուրքիա, ապա նրանք կզրկվեն արդար դատավարության իրավունքից և դաժան վերաբերմունքի կարժանանան։

Միևնույն ժամանակ, Օսման Օզպընարի կինը՝ Նեսիբեն, ում նույնպես բերման էր ենթարկել Գաբոնի ոստիկանությունը, ազատ է արձակվել կալանավորվելուց երկու օր անց։

Հաղորդվում է, որ «Մաարիֆ» հիմնադրամը, որը 2016թ. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով հիմնել է թուրքական կառավարությունը, փորձում է իր վերահսկողության տակ առնել La Lumiere դպրոցների ցանցը։ Փոխըմբռնման հուշագիր ստորագրելով Աֆրիկյան 26 երկրների հետ՝ հիմանդրամը փորձում է իր հսկողություն տակ վերցնել շարժման հետևորդներին պատկանող բոլոր դպրոցները։

Գյուլենի շարժման հետևորդների նկատմամբ հայտարարված հետապնդումների ընթացքում Էրդողանը շարժման հետ կապ ունեցող դպրոցներն ու հաստատությունները փակելու խնդրանքով դիմել է մի շարք երկրների իշխանությունների, ինչպես նաև խնդրել է կալանավորել ու Թուրքիային հանձնել նրանց բոլոր գործընկերներին ու նրանք ընտանիքի անդամներին՝ վերջիններին մեղադրելով շարժումը համակրելու մեջ։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր