Ռուս քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը, վերջապես, բաց խոսեց իր կյանքի՝ խնամքով ծածուկ պահված կողմի մասին, որը բնության ժլատության և ալկոհոլի նկատմամբ թուլության հետ միասին կարևոր դեր է խաղացել իր ադրբեջանամետ կողմնորոշման հարցում։
The Daily Best –ի լրագրող Աննա Նեմցովին տված հարցազրույցում Մարկովը պատմել է այն մասին, թե ինչպես է երիտասարդ տարիներին, երբ սովորում էր Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, սեռական բռնության ենթարկվել ոչ ավանդական կողմնորոշման բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։
Նշելով, որ Ռուսաստանում իշխանությունը չարաշահող չինովնիկների խնդիրը շատ ավելի լուրջ է և խորը քողարկված, քան Արևմուտքում, ադրբեջանա-թուրքական լոբբիստը պատմել է, որ դա իր հետ տեղի է ունեցել ժամկետային ծառայությունից զորացրվելուց անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ ոմն բարձրաստիճան կուսակցական գործիչ, նրան գայթակղելով, իր ամառանոց էր տարել՝ խոստանալով ցույց տալ այն ժամանակվա լեհական «Համերաշխություն» արհմիութենական շարժման մասին մի շարք գաղտնի փաստաթղթեր։
«Դա մի ամառային օր էր՝ դեռևս խորհրդային Մոսկվայում։ Ես շատ էի հետաքրքրվում քաղաքականությամբ և համաձայնվեցի գնալ»,-պատմում է Մարկովը։
Բայց ամառանացում նրան բնավ էլ փաստաթղթերը չէ, որ սպասում էին։
«Ես հասկանում եմ սեռական ոտնձգության զոհ դարձածներին, ովքեր շոկային վիճակում են գտնվում և իրենց չափազանց զզվելի են զգում, որպեսզի բարձրաձայնեն իրենց հետ տեղի ունեցածի մասին, քանի որ այն ժամանակ ես էլ, կաթվածահար լինելով վախից ու շոկից, նույնն էի զգում»,- պատանեկան տարիներին ստացած հոգեկան տրավմայի մասին կիսվում է Մարկովը։
Ամենայն հավանականությամբ, բացի բնության ժլատությունից և չհասկացված լինելուց, ինչպես նաև ալկոհոլի նկատմամբ թուլությունից, հատկապես ռուս քաղաքագետի ոչ ավանդական սեռական կողմնորոշումն է կարևոր դեր խաղացել ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատակիցներին միանալու հարցում։ Քանի որ ով-ով, բայց գոնե հավաքագրման բաքվեցի մասնագետներն արտասահմանցի քաղաքական գործիչների և լրագրողների միջից անսխալ հաշվում են ինչպես կաշառք տենչացողներին, այնպես էլ «հետևի շարժաբերի» սիրահարներին։
ՊԱՆԴՈՒԽՏ