Facebook-ի ադմինիստրացիայի կողմից ջնջված տեքստը

Կասկած չկա, որ Ցուկերբերգն այս անգամ էլ դուրս կպտրծնի։ Իր պրովայդերական գրասենյակներից մեկը «կզոհի» ու վերջ ի վերջո, դուրս կպրծնի՝ այնպես, ինչպես փողով ազատվեց օգտատերերի անձնական տվյալների մասին իսպանական օրենսդրության խախտման շուրջ բարձրացած սկանդալից հետո։

Նրա սոցկայքում, օրինակ, վեց հզոր կազմակերպություններ պատրաստ են առաջին իսկ կանչի դեպքում նետվել՝ պաշտպանելու բոլոր տեսակի սոդոմիտներին։ Ու այդ ամենով հանդերձ, արգելափակվում են այնպիսի ինտելեկտուալների ու իսկական ինտելիգենտների էջեր, ինչպիսիք են Մարինա Գրիգորյանը, Հայկ Խալաթյանը, Զեյնալ Իբրահիմովը, հեռացվում իսկապես մտածող, շովինիզմից և նացիզմից հեռու մարդկանց հաշիվները։ Փոխարենը բացահայտ անուղեղ-ագրեսիվ գազանը, որը հաճույք է ստանում կտրված գլուխներ և այլանդակված մարմիններ տեսնելիս, հանրույթի ոչ մի նորմ չի խախտում։ Բացի այդ, ոգեշնչված նրանից, որ ցանցի տերերը խրախուսում են նման բաները, այդ գազանը վազում է օրինապահ Ցուկերբերգի մոտ՝ գանգատվելու նրանից, որ իրեն… անունով են կոչել։

Եվ պետք է ասել, որ լրիվ բավարարվում է նրա պահանջը, քանի որ այդ ռեսուրսը ստեղծողներին պետք չեն մտածող մարդիկ։ Նրանց նպատակն անուղեղ նախիրն է, գազանների ոհմակը։

Բնավ էլ պարտադիր չէ, որ սատանան մութ կերպարանք ունենա, ինչը մեզ ծանոթ է միջնադարյան փորագրերից։ Լիովին հնարավոր է, որ նրա պեպենոտ դեմքի շեկ մազերի դեզի տակից փայլի շշմեցուցիչ ժպիտը…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր