Հայկական տեղեկատվադաշտի վրա գրոհի նոր տեսակի մասին, կամ Ինչու է ինչ-որ մեկին ձեռնտու ոչխար լինելը

Արդեն Facebook սոցիալական կայքի գրեթե բոլոր հայ օգտատերերի համար ակնհայտ է դարձել, որ ակտիվ հայ բլոգերների էջերի վրա բավական լուրջ գրոհ է ընթանում։ Դատելով ցանցում առկա հաղորդագրություններից՝ թիրախում հիմնականում քաղաքական ուղղվածության ռուսալեզու կամ անգլալեզու բլոգներ վարող ակտիվ օգտատերերն են։ Այսինքն՝ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, բացահայտելով թշնամու ապատեղեկատվական հոսքերը, ճիշտ ինֆորմացիա տալու Հայաստանի սահմաններից և հայկական տեղեկատվական դաշտից դուրս։

Իմ ֆեյսբուքյան գրեթե բոլոր ընկերներն արգելափակվման միջով անցել են։ Իսկ ձեր խոնարհ ծառան զրկվել է ոչ միայն իր հիմնական, այլև պահուստային էջերից մեկից։ Եվս մեկ պահուստային էջ այս պահին հերթական անգամ արգելափակվեց։ Հիմնական պրոֆիլիս արգելափակման համար, իրոք, ափսոսում եմ, քանի որ այն շատերին էր հայտնի. այնտեղ մեծ թվով հետևորդներ և բավականին հետաքրքիր ֆոտոալբոմներ ունեի, որոշ լուսանկարներ հազվագյուտ էին և, հնարավոր է, հիմա անվերադարձ կորել են, քանի որ Facebook –ի անգլախոս ադմինիստրացիային գրածս մինչև հիմա ոչ մի արդյունք չի տվել։ Հայ օգտատերերի մեծ մասն արգելափակվում է «азербайджанец» ազգանվանումը կրճատ՝ առաջին չորս տառով գրելու համար, ինչը և´ արտասանելիս, և´ գրելիս հարմար է։ Ավելին, հատուկ մեթոդով փորփրում և խռովության առարկա են դարձնում երկու, երեք և անգամ հինգ տարվա վաղեմության կարգախոսները։ Բայց, չնայած այս «բացահայտումից» հետո ցանցի հայ օգտատերերի շրջանում որոշակի հանգստություն է տիրում (իբր, մի գրի այդ բառը չորս տառով և ամեն ինչ նորմալ կլինի), իմ անձնական փորձն ասում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ ու հասարակ չէ։

Իմ էջն առաջին անգամ ու բավականին անսպասելի արգելափակեցին 2016թ. Ապրիլյան պատերազմի ամենաթեժ պահին, երբ ադրբեջանական ագրեսիան, բացի անմիջապես մարտի դաշտից, ակտիվ կերպով տարվում էր նաև տեղեկատվական դաշտում, և հայկական տեղեկատվական դաշտի հատուկ ջոկատայինները ստիպված էին օր ու գիշեր աշխատել՝ նրան դիմակայելու համար։ Բարեբախտաբար, այն ժամանակ ինձ օգնության հասավ պահուստային էջս։ Հետո, բացի չորս տառից բաղկացած վերոհիշյալ ազգանվանումից (որն, ի դեպ, այդ իսկ պատճառով վաղուց չեմ օգտագործում) պրոֆիլս քանի անգամ արգելափակեցին ավելի աննշան պատճառներով։ Օրինակ՝ ոչնչացված թուրք և ադրբեջանցի ահաբեկիչների լուսանկարները տեղադրելու, ան-Նուսրի առաջնորդի հետ հարցազրույցը թարգմանելու համար, որը համացանցում բոլորին հասանելի կերպով դրել էր Al-Jazeera գործակալությունը (որն, ի դեպ, Facebook-ում մի քանի էջեր ունի՝ տարբեր լեզուներով), և անգամ Սիրիայի հյուսիսի վրա թուրքական հարձակման քարտեզը հրապարակելու համար…

Անարդար կլիներ չշեշտել նաև այն, որ արգելափակումների որոշ մասը պայմանավորված էր ազատական ուղղվածության մեր իսկ՝ հայ օգտատերերի բողոքներով։ Ավելի ճիշտ, կեղծ ազատական, քանի որ քաղաքական ընդդիմադիրների բերանները փակելն, ամեն դեպքում, որոշ չափով հակասում է հիշյալ կոնտինգենտի կողմից հռչակված արժեքներին։

Սկզբնական շրջանում ես դեռ միամտորեն փորձում էի կայքի պատասխանատուներից արգելափակումների պատճառն իմանալ, բայց քանիցս համոզվելով, որ ոչ մի օգուտ չեն տալիս ջանքերս, ուղղակի համակերպվեցի դրանց հետ՝ որպես անխուսափելի չարիք։

Ինչ վերաբերում է ՖԲ-ճնշումների ներկայիս ալիքին, ապա, կարծես թե, ադրբեջանական վիրտուալ «մտքին» հաջողվել է իրականացնել հերթական կեղտոտ, հավասարը չունեցող գործողությունը՝ սեփական ազգի անվանումը ներկայացնել որպես վիրավորանք։ Իսկապես, դա աշխարհում եզակի երևույթ է։ Դա կրկնակի զվարճալի, անգամ՝ ինչ-որ տեղ ստորացուցիչ է, քանի որ Азер անունը, ամեն դեպքում, բավականին տարածված է հարևան պետությունում։ Այդ անունն են կրում միլի մեջլիսի պատգամավորները, քաղաքագետները, ժողովրդական արտիստները, հաղորդավարները և այլն, և այլն։

Արդյունքում ներկայումս այնպիսի պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, որ, ասենք, եթե Ազեր Մամեդով անունով Facebook-ի որևէ ադրբեջանցի օգտատիրոջ ցանցում ինչ-որ մեկն արդարացիորեն ասի. «Ազեր, դու ոչխար ես», ապա այդ նույն Ազերը վայրկենական կգանգատվի…ոչ, ոչ թե նրա համար, որ իրեն «ոչխար» են անվանել, այլ, որ…անունով են կոչել։ Ադրբեջանցիներն ահա այդպես ամեն կերպ փորձում են վնասել հայերին։

Ամեն դեպքում, անդրկովկասյան թուրքերի և նրանց զանգվածային բողոքների դեպքում ակնհայտ են կազմակերպվածությունը, ֆինանսավորումը, գործողությունների կոորդինացումը և նրանց կոլեկտիվ բնույթը։ Վերջինը շատ պարզ է. ի տարբերություն հայերի, որոնք մեծ մասամբ հանդիսանում են մտածող անհատներ և դրա համար էլ անհատականություններ են, ավելի քիչ կրթված ազգերին ու ազգություններին, ինչպիսին օրինակ, մեր հարևաններն են, բնորոշ է նախրավիճակը, ինչը կոլեկտիվ գանգատների դեպքում ձեռնտու է նրանց։

Բայց, ինչպես արդարացիորեն իմ հարգարժան գործընկեր, հրապարակախոս Վալերիա Օլյունինան է նկատում, «Ֆեյսբուքի պրոֆիլը ավելին է, քան մասնավոր սեփականությունը։ Այն ոչնչացնելով՝ չես կարող հաստատվել նրա տիրոջ բնակարանում, ինչպես եղավ Մուշում, Կարսում կամ Բաքվի Արմենիքենդում։ Պրոֆիլի ոչնչացումը կամ նրա բովանդակությանը ծանոթանալը հանգեցնում է միայն նրան, որ ադրբեջանցի օգտատերերի մի զգալի մաս՝ խոշորացույցով զինված, գնում են բարձրացնելու հայկական ԶԼՄ-ների վարկանիշը»։

Այդուհանդերձ, հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական պատերազմների ողջ լրջությունն ու նրանց հնարավոր հետևանքները հայկական պետականության համար, արժե շեշտել որոշակի քայլեր ձեռնարկելու վաղուց հասունացած անհրաժեշտությունը։ Եթե ոչ պետական, ապա գոնե անհատ բլոգերների և էնտուզիաստների գործողություններից որոշ չափով բարձր մակարդակով քայլ պետք է արվի։

Կրկնում եմ այն, ինչի մասին ավելի վաղ գրել էի։ Մենք պետք է հասկանանք, որ աշխատում ենք ոչ բարեկամական, և ոչ էլ անգամ չեզոք, այլ՝ ակնհայտ թշնամական միջավայրում, որն ի դեմս զանազան վիրտուալ ռամիլսաֆարովների, խրախուսում է թշնամուն կամ էլ ուղղակի խաղում է նրա կողմից՝ փակելով յուրաքանչյուր ընդդիմացողի, սեփական կարծիքն արտահայտել փորձողի բերանը։ Այդ միջավայրում թքած ունեն առողջ դատողության, մարդկային արժեքների, արդարության և համընդհանուր ազատությունների վրա։ Պատվիրատուներն ի սկզբանե բոլորովին այլ նպատակներ են ներդրել դրանում։ Դրա համար էլ այն իսկական դրախտ է ամեն տեսակ վիժվածքների, այլասերվածների և ուղղակի երկերեսանիների համար։

Բայց պետք է նաև խոստովանել՝ Facebook սոցիալական ցանցը վաղուց արդեն դարձել է միլիոնավոր մարդկանց կյանքի անբաժանելի մասը։ Այստեղ աշխարհի տարբեր երկրներից և տարբեր կոնտինգենտի մարդիկ ինֆորմացիա են փոխանակում, կիսվում տարբեր նյութերով, շփվում իրենց համար հետաքրքիր թեմաներով, բանավեճեր անցկացնում, գովազդում, վաճառում, գնում.. Մի խոսքով, հազար ու մի բան են անում։ Դա, ամեն դեպքում, հաղորդակցական համընդհանուր հզորագույն հարթակ է, որն ազդում է մտքերի և մտածողության վրա, և դա հաշվի չառնելը խելամիտ չէր լինի։

Ըստ էության, այս հանգամանքն արդեն վաղուց հաշվի են առնում և´ բազմաթիվ ռեժիմներ ու կառավարություններ, և´ տարբեր երկրների հատուկ ծառայություններ, և´ նրանց լոբբիստները, և´ ամեն տեսակի կազմակերպությունների և շարժումների առաջնորդներ։

Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակակից իրականության մեջ տեղեկատվական դաշտում թշնամուն զիջելը կարող է պարտության հասցնել մարտի դաշտում։ Եվ, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այլ սոցիալական ցանցերի համեմատ, Facebook-ն այսօր մեր տարածաշրջանում համարվում է ամենազանգվածային սոցիալական ցանցը և ամենահաղորդակցական հարթակը, կամ էլ, եթե կուզեք այլ կերպ ասենք՝ հանդիսանում է տարածաշրջանի գլխավոր վիրտուալ մարտադաշտը, այնտեղ թշնամուն կազմակերպված դիմակայություն ցույց տալու կարևորությունը թերագնահատել ոչ մի դեպքում չի կարելի։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր