Ինչ վերաբերում է մեր Թոմաս Վաալին, երկար ենք հակամարտության վերաբերյալ կշռադատված վերլուծություն սպասել նրանից: Բայց, կարծես, «Газета.ру»-ին նրա տված հարցազրույցը կրկին խոսում է այն մասին, որ ԼՂ թեմայով փող աշխատող Վաալն այս տարիների ընթացքում չի հասկացել ամենակարևրոը. հայերի ու ադրբեջանցիների միջև այսօրվա անդունդի պատճառն այն է, որ նրանք չեն կարող կողք կողքի ապրել: Հայերը կարող են ամբողջ մահմեդական աշխարհի հետ ապրել, ինչն ապացուցել են Ցեղասպանության ողբերգական դասերը, բայց ոչ երբեք` թուրքերի ու ադրբեջանցիների:
Ազգային կոմպլեմենտարիզմի և աշխարհայացքների տարբերության մասին գրելուց արդեն հոգնել ենք, իսկ Վաալը դեռ «Սև այգում» հորինելով այն մասին, թե որքան ամուր են եղբայրության, խառնամուսնությունների, առևտրի և մշակութային կապերը, դեռևս գտնվում է ղարաբաղյան հարցի ըմբռնման մակերևութային մակարդակում:
Խոստովանել է պետք. այո, ամուսնություններն ու եղբայրությունը բացառություն են եղել, ինչպես նաև փորձարկում, բայց այն չի հաջողվել: Բայց Վաալը, հմայվածի պես, դեռ Կապանի փախստականներին է փնտրում:
Բացի այդ, նա նաև սեփական առասպելներից և ճշմարտության որոնումներից գլուխ չի հանում: Գիտակցելով, որ հավասարակշռությունը, որն ինքը, որպես հիմք մտցրել է «Սև այգում», ձախողվել է, անցել է ստին: Հայերի արգելված եկեղեցիները, 8-ամյա Նելսոնի վայրագ սպանությունը. այդ ամենն ինչ է, «ամուր կապե՞ր» են: Երբ Ղարաբաղի հայերն իրենց գորգերը դրոշմադրել են S տառով, որպեսզի դրանք տարբերակվեն ադրբեջանականներից:
Թուրք-մեսխեթցիների համար տրամադրված երեք հումանիտար միջանցքները հաշիվ չեն, հա՞, Վաալ: Դուք իրո՞ք չգիտեք, թե ովքեր էին խաղաղ մեսխեթցիներին սպանած և նրանց դիակները ծաղր ու ծանակի ենթարկած այդ արմատական ջոկատները:
Ինչ շրջահոսելի ձևակերպումներ են. «Նրանք ղարաբաղցիներ չէի՞ն, ավելի արմատակա՞ն մարդիկ էին»:, Վաալը մի՞թե չգիտի, թե ինչպես են հայերն իրենց ունեցած մթերքներով կերակրել հեռանալ չհասցրած մեսխեթցիներին: Ինչպես են օգնել որդիների կողմից լքված ադրբեջանցի մայրերին, որոնք չեն հասցրել հեռանալ: Ինչո՞ւ «Газета.ру-ն հարցազրույց չի վերցնում, օրինակ, Դանա Մազալովայից:
«Ուժեղ կենտրոնացված իշխանություն. հակասությունները չե՞ն երևում: Այսինքն` Վաալն ակնարկում է, որ հավասարակշռությունը մի կերպ պահող ու ծայրը ծայրին հասցնող Ռուսաստանը պետք է ձգի մանեկները, և այդ ժամանակ հայերն ու ադրբեջանցիները կրկին կմերձենան ու կներեն միմյանց:
Տասնամյակներով է անցել ճմլարանը, այդ 25 տարիների ընթացքում հրապարակվել են արխիվներն ու Չինգիզ Մուստաֆաևի ցուցմունքները, բայց մեզ, ապուշների տեղ դրած, կրկին Վաալի առասպելաբանությամբ են պատում:
Որտեղ է «Օղակ» գործողության, Նախիջևանի և փոշու մեջ մաշված ու հրաձգարանի մեջ կորած միջնադարյան խաչքարերի,Ագուլիսի և Բանանցի մասին իրականությունը, որտե՞ղ է հիշատակված Սաֆարովի մասին: «Ադրբեջանական կողմը չափից ավելի թշնամական է: Մի՞թե»:
Գիտեք, հայեր, ես հոգնել եմ: Այնպիսի զգացողություն է, կարծես, հենց որ հիդրայի մի գլուխը կտրվում է, անմիջապես ի հայտ է գալիս ուրիշ տաս գլուխ…
Վալերիա ՕԼՅՈՒՆԻՆԱ