Աղդամի ողբերգության հերթական տարելիցին
Արդեն ավանդույթ է դարձել, որ փետրվարի վերջին տասնօրյակին մոտ Բաքվից սկսում են տխրաձայն մուղամներ տարածել` նախազգուշացնելով «Խոջալուի ողբերգություն» անվամբ ճղճղան բրենդի ամենամյա տոնակատարության մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանում այդպես են կոչում անդրկովկասյան թուրքերի կողմից սեփական հայրենակիցներին Ակնա (նախկին Աղդամ,-Պանդուխտ) բնակավայրի մատույցներում իրականացված գնդակահարությունը, ինչը հանգեցրեց այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հրաժարականին և նպաստեց, որ իշխանությունը զավթի պանթուրքական Ադրբեջանի Ազգային ճակատը, ինչին հետևեց Ադրբեջանի ԽՍՀ նախկին ղեկավար, ԱԱԾ գեներալ Հեյդար Ալիևի հաղթական վերադարձը մեծ քաղաքականություն:
Իշխանության գալով` Ալիևն ինքնակամ դադարեցրեց Աղդամի ողբերգության հետաքննությունը, քանի որ քննիչները, որ դեռ խորհրդային կոփվածություն ունեին, չափազանց մոտեցել էին Իվանյանն (նախկին Խոջալու,-Պանդուխտ) Ադրբեջանից ուղարկված ահաբեկչական կազմավորումների կրետաբնից ազատագրելուց հետո հայկական ստորաբաժանումների կողմից հատկացված միջանցքով հեռացող մարդկանց գնդակահարության իսկական մեղավորներին:
Այս օրերին լրատվամիջոցներն ու ինտերնետը լցվում են լալագին նյութերով, որտեղ անհաջող փորձ է արվում սեփական հանցագործության մեղքը բարդել հայկական կողմի և ռուս զինծառայողների վրա: Այդ փորձերը հեշտությամբ բացահայտվում են` այդ թվում և սեփական ստի կույտի մեջ անընդհատ խճճվող անդրկովկասյան թուրքերի կողմից:
Այն մասին, թե ինչու են հայերը գրոհել Խոջալուն, և թե ում էր ձեռնտու Աղդամի մոտակայքում տրամադրված միջանցքով հեռացող մարդանց գնդակահարելը, արդեն հազար անգամ վերապատմվել է, ուստի և էլ չեմ կրկնի: Միայն ասենք, որ Խոջալուի հետ կապված ճղճղոցներն ու ճվճվոցները տարեցտարի ավելի են հանդարտվում, իսկ արցունքների ջրվեժներն ու խլնքի գետերը` ծանծաղում: Դրա գլխավոր պատճառը Կասպից ռեժիմի ֆինանսական խնդիրներով պայմանավորված` ֆինանսավորման կտրուկ կրճատումն է: Իսկ ադրբեջանական քարոզչության համընդհանուր ստի մեխանիզմի թափանիվներն առատորեն չյուղելու դեպքում ժանգոտում ու կանգ են առնում: Ճիշտ այնպես, ինչպես առանց նավթային հիմնադրամի պտուկների, կտրուկ նվազում է «Խոջալուի արդարության համար» պայքարողների հայրենասիրությունը:
Բայց կա ևս մեկ պատճառ: Մեկ տարի առաջ այս օրերին ադրբեջանցի լրագրող, ANS TV անկախ հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր Սեվինջ Օսմանգիզին (Միրզոևա), ով ապրում է ԱՄՆ-ում և հանդես գալիս Կասպյան ռեժիմի քննադատությամբ, Աղդամի ողբերգության վերաբերյալ երկու տեսաերիզ է եթեր տվել` մեկ այլ լրագրող` Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաևի (Ֆուադօղլու) մասնակցությամբ:
Նշեմ, որ Սեվինջ Օսմանգիզին, ով հանդիսանում է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի գլխավոր խորհրդական, լրագրող Օսման Միրզոևի աղջիկն է, ով 1991թ. նոյեմբերի 20-ին Մութալիբովի թիմի հետ զոհվել էր ուղղաթիռի վթարի ժամանակ, չվստահելով Ադրբեջանի այն ժամանակվա իշխանություններին, այդ ողբերգության թեմայով ևս սեփական հետաքննություն է անցկացրել: Այնպես որ, նրան բազմաթիվ գաղտնիքներ են հայտնի «Բաքվի պալատի» մասին, և տարօրինակ է, որ ԱՄՆ-ում ապրող և աշխատող հայ լրագրողներից ոչ ոք մինչև հիմա չի փորձել զրուցել նրա հետ:
Օսմանգիզի ներկայացրած առաջին տեսաերիզում Չինգիզ Մուստաֆաևը, ով զբաղվում 1ր Աղդամի ողբերգության սեփական հետաքննությամբ, խոսում է այն մասին, որ նրա հաղորդումն անպայման եթեր կգնա, իսկ ինֆորմացիան կհասցվի ժողովրդին` չնայած, որ այն վնասում է Ադրբեջանի Գերագույն խորհրդին և կեղտոտ զինվորականներին:
Լրագրողը միայնակ, սեփական նախաձեռնությամբ թռչել է ողբերգության վայր` այն ժամանակ, երբ նրան ոչ ոք չէր սպասում, և այնտեղ տեսել ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներին, որոնք նկատելովմոտեցող ուղղաթիռը, փորձել են փախչել: Այդուհանդերձ, կարևոր է նշել, որ սպանված խոջալվեցիների դիակները գտնվում էին` այդ ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից վերահսկվող Աղդամի մատույցների մոտ, այլ բնավ էլ ոչ Խոջալուում:
Հիմնավոր հարցեր են առաջանում. ողբերգության վայրում ի՞նչ էին անում ադրբեջանցի զինվորականները: Ինչո՞ւ էին գնդակահարված խոջալվեցիների դիակները տեղափոխել ուղղաթիռ, եթե հնարավոր էր Աղդամ հասցնել «ցամաքային» ճանապարհով: Ինչո՞ւ երկրորդ նկարահանման ժամանակ, որը կազմակերպված էր «միջազգային հանրության» համար, դիակները այլանդակված էին: Կադրից դուրս լսվում է Չինգիզի ձայնը. «Ո՞վ է դա արել: Ես երեկ չէ առաջին օրը նկարել էի, նման բան չկար»:
Երկրորդ տեսաերիզում, որը համացանցում հայտնվել էր ավելի վաղ, քան Օսմանգիզին կդներ, ներկայացվում է Խոջալուի իրադարձությունները քննող հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ Չինգիզ Մուստաֆաևի ելույթը: Այնտեղ ներկա էին նաև Ադրբեջանի Ազգային ճակատի ղեկավարներից մեկը` Թալերման Կարաևը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Գերագույն խորհրդի փոխնախագահի պաշտոնը, և Իսա Ղամբարովը (ներկայումս` Ղամբար), ով այդ ժամանակ ադրբեջանական միլի մեջլիսի խոսնակն էր:
Չինիգիզ Մուստաֆաևը պատմում է, որ երբ ինքը գնացել էր Աղդամ ու ցանկացել փաստագրել ողբերգությունը, բոլորը նրան համոզում էին, որ դիակները Խոջալուում են գտնվում, որը հայերի վերահսկողության տակ է և որ նրանց հետ բանակցություններ են ընթանում, որից հետո դիակները կբերվեն Աղդամ:
Այդ ժամանակ խոջալվեցիներից մեկը Մուստաֆաևին պատմում է, որ ֆերմայի հարևանության ողջ մարդիկ կան, որոնք օգնության են սպասում, և նա տեխնիկա խնդրեց, որ հասնի այնտեղ, ինչին ի պատասխան` ասացին. «Ոչ մի դեպքում չի կարելի այնտեղ գնալ, այնեղե են մարտեր են, հայերն այնտեղ բոլորին սպանում են»:
Բայց փետրվարի 29-ին, երբ Մուստաֆաևը ռազմական ուղղաթիռով Ումուդլուից ուևորվեց Աղդամ, տեսավ, որ Խոջալուից` 10 կմ, իսկ մոտակա ադրբեջանական դիրքից 700 մետր այն կողմ` գետնի վրա, ընկած են դիակները:
«Ինչն է ինձ ամենաշատը սարսափեցնում. երբ ես նկարում էի այդ դիակները, այնտեղ 10 մարդ կար մերոնցից, ովքեր զինվորական հագուստով հանգիստ զբոսնում էին: Ինձ ասել էին. «Այնտեղ դիակներ չկան, այնտեղ հասնելն անհնար է, այնտեղ հայեր են, այնտեղ փոխհրաձգություն է»: Իսկ երբ մենք, վերջապես, ուղղաթիռով վայրէջք կատարեցինք տեղում, չգիտես ինչու, երեք ուղղաթիռ անմիջապես ուղևովեցին Աղդամ, և այն 10 հոգին էլ գնացին,-պատմում է Չինգիզը:-Ուղղաթիռները թռչեցին Աղդամ: Վայրէջքից հետո 45 րոպե անցկացրինք դիակների մոտ, նկարահանումներ իրականացրինք, հայերով լիքը երկու ավտոմեքենա վեր կողքով և մեզ վրա ոչ մի փամփուշտ չարձակեցին: Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մեր դիրքից 700 մետր հեռավորության վրա, որտեղ մեր զինվորները ազատորեն զբոսնում էին, ընկած էին դիակները, և ոչ ոք նրանց ձեր հավաքում»:
Լինելով ազնիվ և խիզախ լրագրող` Չինգիզ Մուստաֆաևը մտավախություն ուներ, որ հիշյալ հանձնաժողովը նախկինների պես, որոնք քննում էին 1990թ. հունվարյան իրադարձություններն ու Մութալիբովի թիմի մասնակցությամբ ուղղաթիռի վթարը, կձգձգի քննության գործընթացը, իսկ այդ ընթացքում հանցագործության կազմակերպիչները կշարունակեն սպիտակեցնել իրենց սև գործը:
Ըստ էության, հենց այդպես էլ եղավ արդյունքում: Մուսաֆաևը, ականջ չդնելով Մութալիբովի նախազգուշացումներին և շարունակելով ճշմարտության որոնումները, 1992թ. հունիսին սպանվեց գործնականում նույն տեղում, որտեղ իր աղդամյան նակրահանումներն էր արել: Իսկ Ադրբեջանում մարդկանց գնդակահարության ողբերգությունից մեկ տարի անց արդեն սարքել էին ճղճղան կոմերցիոն բրենդը, որի վրա հիմա փիառ է անում բազմադեմ ադրբեջանական սատանան` բարձրաստիճան և ոչ այդքան:
Եվ ստացվում է այնպես, որ ազնիվ լրագրող, ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաևին հիմա հակաճառում են կա´մ բարձրաստիճան պաթոլոգիկ ստախոսները, ինչպես օրինակ` «Ճղճղան» Մեհտիևը, կա´մ մորթապաշտ շահամոլները` ի դեմս Օլեժիկ Կուզնեցովի, կա´մ ռեժիմի կողմից տղայից աղջիկ վերափոխված վախկոտ ոչնչություները, օրինակ` Ֆարիդ Թեյմուրխանլըն, Աքպեր Հասանով Միխայլենկոն կամ Էյնուլլա Ֆաթուլլաևը: Նրանցից վերջինը առանձնակի նողկալի է, քանի որ ճշմարտությունը բոլորից լավ գիտի:
Դժվար չէ նկատել, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանում չի հայտնվել ոչ մի նոր, ճշմարիտ հրապարակում ոչ միայն Խոջալուի, այլև արդեն բացահայտված ադրբեջանական միֆերի մասին, ինչպես օրինակ` ուղղաթիռի վթարի կամ կեղծ հերոսների շարանների մասին` սկսած «Շառլ դը Գոլի ընկերոջ» Ահմեդ Ջեբրաիլովից և վերջացրած տեղային մյունհաուզենով` Իբադ Հուսեյնովով:
Ադրբեջանի հասարակությունը պետք է գիտակցի, որ Խոջալուի մասին արդարությունը պետք է ոչ միայն հայերին: Մեզ այսպես թե այնպես, այն հայտնի է: Ճշմարտությունն անհրաժեշտ է, նախ և առաջ, հենց ադրբեջանցիներին: Ավաղ, այդ գիտակցումը տեսանելի չէ առայժմ, միամիտ կլինի տեսանելի ապագայում սպասել դրան:
Այսպես, ո՞ւմ պետք է հավատա շարքային անդրկովկասյան թուրքը` ազնիվ, անհարմար հարցեր տվող Չինգիզ Մուստաֆաևի՞ն, թե՞ կեղծ արցունքներով հեկեկացող ադրբեջանցի արվամոլ քաղաքագետներին ու լրագրողներին:
Հարցը հռետորական է…
ՊԱՆԴՈՒԽՏ