Այն, որ Էրդողանը սովոր է սպառնալ, շատերի համար գաղտնիք չէ: Իսկ վերջին ժամանակներս սպառնալիքների համար նա ավելի շատ առիթներ ունի:
Աֆրին ներխուժումից հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների համար ավելի շատ պատճառներ են առաջանում: Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են ՆԱՏՕ-ի ոգուն և սպառնում ռազմական միության նորմալ աշխատանքին. «Նրանք, ովքեր կռվել են ԻԳԻԼ-ի դեմ, հիմա կռվում են Թուրքիայի դեմ: Դիմակները հանելու և այս թատրոնի վերջը տալու ժամանակն է»,-ասել է նա` ընդգծելով ԱՄՆ-ի կողմից քրդական ինքնապաշտպանական ջոկատներին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը:
Բանը հասավ նրան, որ Անկարայի քաղաքապետարանը քննարկեց դիմումը` ըստ որի առաջարկվում էր փողոցը, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, վերանվանել «Ձիթենու ճյուղ»:
Այդ ամենն ընդամենը գարշանք է, ուրիշ ոչինչ: Կարո՞ղ են, արդյոք, այդ տարաձայնությունները լուրջ ազդեցություն ունենալ ԱՄՆ- Թուրքիա երկկողմ հարաբերությունների վրա, դեռ հարցական է: ԱՄՆ-ն իր բարձրաստիճան զինվորականների այդ դիմումի օգնությամբ հասկացրեց Էրդողանին, որ երկու պետությունների զինված ուժերի բախման դեպքում նրանք պատասխանելու են: Էրդողանը դրան պաատսխանելէ օսմանյան իմպերալիզմի ոգով. «Նա, ով դա ասում է, երբեք իր վրա չի զգացել օսմանյան բռունցք»: Էրդողանը քննադատում ու միևնույն ժամանակ ստուգում է ԱՄՆ-ի արձագանքնն իր խոսքերին:
Իմիջիայլոց, ԱՄՆ լրացուցիչ 300 մլն դոլար և սարքավորումներ է հատկացրել Սիրիական ժողովրդավարական ուժերի մարտիկներին:
Քրդերը, ինչպես երևում է, մենակ են մնացել Թուրքիայի դեմ պայքարում: Էրդողանը դեռ փորձում է զբաղվել «Օսմանյան կայսրության վերականգնմամբ», բայց բացառված չէ, որ քրդերի հետ հակամարտությունը կարող է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի հանգեցնել Թուրքիայի (Արևմտյան Հայաստանի) արևելյան նահանգներում` հաշվի առնելով, որ զոհերի մասին քրդական ու թուրքական կողմերի տեղեկությունները շատ հակասական են:
Էրդողանի շուրթերից հնչած ևս մեկ սուր արտահայտություն, համաձայն Associated Press-ի, կապված էր Հունաստանի և Կիպրոսի` Էգեյան ծովի, այսպես կոչված, վիճելի շրջաններում բնական գազի գտնվելու վայրի հետազոտությունների հետ: Էրդողանը Հունաստանի և Կիպրոսի իշխանություններին խորհուրդ է տվել հեռու մնալ «վտանգավոր էսկալացիայից» և ոտնձգություն չանել Թուրքիայի՝ Միջերկրածովյան ափում ունեցած իրավունքների նկատմամբ: Նույն աղբյուրը, վկայակոչելով Հունաստանի ներկայացուցչին, տեղեկացնում է հունական առափնյա պահակախմբի և Թուրքիայի ВМС ռազմանավակների միջև Էգեյան ծովի անմարդաբնակ կղզիների շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին։
Շարունակելով ելույթը` Էրդողանը հայտարարեց, որ Կիպրոսում և Էգեյան ծովում Թուրքիան ունի նույն իրավունքները, ինչ Աֆրինում:
Էրդողանի հայտարարությունից հետևություններ անելով՝ պարզ է դառնում, որ նա ամեն կերպ փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին ազդեեցությունը` հավակնություններ ունենալով հարևանների բոլոր տարածքների վրա՝ մեկ խոսքով, մեկ՝ զենքով: Պաշտոնապես թաքնվելով Աֆրինում, այսպես կոչված, «ահաբեկիչների» դեմ պայքարի անվան տակ, բայց ամեն դեպքում աջակցելով իրական ահաբեկիչներին, նա փորձում է վերջնականապես և անդարձ լուծել քրդական հարցը և թույլ չտալ, որ քրդական պետություն ստեղծվի:
Ահա այստեղ ԱՄՆ-ի հետ ագրեսիվ երկխոսությունն ու անընդհատ սեփական դիրքորոշումը պնդելը շերտավորվում է՝ այն դեպքում, երբ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի հետ հարաբերություններն են սրանում՝ Էգեյան ծովի կղզիների և գազի նոր օջախների ուսումնասիրության հետ կապված։
Էրդողանի միջոցները կբավականացնե՞ն, արդյոք, մի քանի ճակատով պատերազմ վարելու համար, հարցական է: Քանի դեռ Թուրքիայի բնակչությանը կենտրոնացած է արտաքին խնդիրների վրա, ներքին խնդիրները կմնան չլուծված, իսկ արտաքին խնդիրներից որոշներն էլ, օրինակ՝ քրդերի հոտ կապվածը, կարող են վերածվել ներքին խնդրի։ Էրդողանն իր ելույթներով, ավելի շուտ, փորձում է երկրի ներսում առկա անվտանգության խնդիրներն ու հակասությունները։
Սարգիս ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ