Բաքվի հրեական էմիգրացիային

Գիտե՞ք` ինչն է ինձ ամենաշատը կատաղեցնում, և ինչն է, որ ոչ թե արհամարհանք, այլ գարշանք է առաջացնում: Բաքվի հրեական էմիգրացիայի դիրքորոշումը, ովքեր անհոգ ապրելով Իսրայելում, գռեհիկ գրառումներ են դնում այն մասին, թե որքան գեղեցիկ ու կոկիկ է դարձել Բաքուն, և հուզում Ալիևների ընտանիքին:

Որը ԱզԻզ (Ադրբեջան-Իսրայել) անվամբ ստորացուցիչ և ստորաքարշ կազմակերպություն է ստեղծել, որը բացահայտ ու ցինիկ կերպով ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից:

Այսինքն` ընտանիքի ավազակային դրամարկղից

Որը ձևացնում է, թե չի հիշում ու չի տեսել…

Դուք մոռացե՞լ եք, թե Վարշավյան գետտոյում ինչպես են հրեաներին պատուհաններից դուրս շպրտել: Մոռացե՞լ եք` ինչպես են հրեաներին վառել Մայդանեկի և Օսվենցիմի վառարաններում: Թե՞ մոռացել եք, թե ինչ եք տեսել Բաքվում:
Իսկ դուք տեսել եք:

Դուք այդ ժամանակ դեռ այնտեղ եք եղել, և ես դա հիանալի գիտեմ, քանի որ տեսել եմ ձեզ:
Ձեզնից որոշները արագորեն անհետացան ընկերներիս շարքերից…

Որոշները դեռ մնում են, բայց փորձում են լուռ դիտորդ լինել, և ես դա տեսնում եմ:

Մարդը, ում երբևէ հարգում էի, ստորացուցիչ գրառում է անում այն մասին, որ Իսրայելը չի ճանաչել հայերի Ցեղասպանությունը` ակնհայտորեն հույսեր կապելով ադրբեջանական իշխանությունների բարեհաճության հետ և քծնող հայրենասիրություն ցույց տալով մի պետության հանդեպ, որտեղից, չգիտես ինչու, Իսրայել է փախել:

Այո…

Ես գիտեմ, որ դուք սա կկարդաք:

Եվ ես ամաչում եմ ձեր փոխարեն:

Այնպես, ինչպես ամաչում եմ Գուսմանով եղբայրների համար:

Յուլյայի համար, ով ստորաբար և վախկոտի պես հայտարարեց, որ ոչինչ չգիտի և ոչինչ չի տեսել:

Նրա եղբայրների համար, ովքեր քծնող քայլ արեցին` հարցազրույց վերցնելով Հեյդար Ալիևից:

Ձեզ բոլորի համար, ովքեր դավաճանեցին իրենց քաղաքը և ստորացրին իրենց մոռացության անազնվությամբ:

Այդ ամենը կրկնակի ստորացուցիչ է ձեզ համար:

Քանի որ դուք դավաճանում եք ձեր իսկ ժողովրդի ողբերգության հիշողությանը:

Պատմությունը կրկնվելու և մոռացկոտության, վախկոտության ու ստորության համար վրեժխնդիր լինելու հատկություն ունի:

Գիտե՞ք, թե դուք ինչով եք տարբերվում հայերից:

Նրանք մարտիկներ են դարձել:

Իսկ դուք` վախկոտներ և հարմարվողականներ:

Նրանք հիշում եք:

Իսկ դուք փորձում եք հիշողությունը Հոլոքոստի օրը վերածել լռության կեղծ րոպեի:

Նրանց համար դա ողբերգություն է:

Ձեզ համար դա վերածվել է բիզնեսի:

Ես գիտեմ, որ հաճախ եմ սուր ու անքաղաքավարի լինում, բայց քաղաքավարությունը մտածված է հենց ձեզ նմանների համար: Որպեսզի ստորությունը նրբանկատորեն «չեզոքություն» անվանվի : Բայց ստորությունն ու վախկոտությւոնը մնում են ստորություն և վախկոտություն:

Իսկ ամոթը` ամոթ…

Զեյնալ ԻԲՐԱՀԻՄՈՎ

Կապված նյութեր