Նվիրվում է բոլոր «մատնված» քրդերի համար անհանգստացողներին

Երբ Աֆրինի քրդերի դեմ սկսվեց թուրքական ագրեսիան, դրա դեմ ձայն բարձրացրեց միայն սիրիական կառավարությունը, որը վճռականորեն քննադատեց ագրեսիան ու միջազգային հանրությանը կոչ արեց արձագանքել: Իմիջիայլոց, նման քայլեր Սիրիան ձեռնարկել է նաև այն ժամանակ, երբ թուրքերը օկուպացրել էին Ջերաբլուսն ու հյուսիսային Սիրիայի մյուս տարածքները, որոնց նկատմամբ, ի դեպ, հավակնություն ունեն կամ ունեին քրդերը:

Հասկանալի է, որ ներկա պահին սիրիական բանակը չի կարող մի քանի մասի բաժանվել: Այն նույն թուրքամետ սատանայի դեմ գործողություններով է զբաղված, որն, ի դեպ, Աֆրինում թուրքերի համար շագանակ է հանում կրակից: Թեկուզ Աֆրինին օգնելու համար սիրիական կառավարությունը, որպես բարի կամքի դրսևորում, քրդերին Ռոժավայում միջանցք է տրամադրել և անգամ առաջարկել սիրիական կառավարության օգնությունը, որը, սակայն, մերժվել է:

Իսկ հիմա տեսեք: Դեր Զորին հասցված ամերիկյան հարվածը ուղղված էր սիրիական զորքերին` այդ թվում և` ISIS Hunters-ի բարձրակարգ ստորաբաժանումներին, որոնք պայքարում են ԻԳԻԼ-ի ահաբեկիչների դեմ: «Որսորդների» Թելեգրամի սոցկաքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է.

«Փետրվարի 7-ի առավոտյան ISIS Hunters-ը Սուվար գյուղի մոտակաքում` քրդերի կողմից օկուպացված տարածքների վրա տեղակայված ISIS-ի ջիհադիստների խմբի մասին հետախուզական լուրեր է ստացել:

Ավելի ուշ մեր թիմը, ստանալով լրացուցիչ ինֆորմացիա այն մասին, որ խումբը շարժվում է դեպի Խուշամ գյուղ, անմիջապես որոշեց Եփրատից շարժվել և կտրել ջիհադիստների հարձակման բոլոր հնարավոր ուղղությունները:

Խուշամից դեպի արևելք ընկած` քրդերի կողմից օկուպացված տարածքում ականանետերով և տեխնիկայով զինված մի խումբ է հայտնաբերվել: Սիրիական արաբական բանակի դիրքերը թշնամին գրոհել է «կամուֆլյաժե» համազգեստով, և «Որսորդները» շարժվել են SAA-ին օգնելու: Թշնամու շարժումներից և գործողություններից դատելով` նրանք նման ուժեղ դիմակայության չէին սպասում: «Որսորդներին» գրեթե անմիջապես հաջողվեց ճնշել ISIS-ի գրոհայիններին և ստիպել նրանց նահանջել (ավելի ուշ որսացված ռադիոհաղորդագրությամբ հայտնի է դարձել, որ խումբը բաղկացած էր մասամբ ISIS-ի գրոհայիններից, մասամբ էլ` քրդերից, և նրանք նահանջել են դեպի CONOCO-ի գաղութային առևտրավան):

Այդ պահին ընկան առաջին ռումբերը, հայտնվեցին ռեակտիվ կործանիչները, որոնք սկսեցին ռմբակոծել մեր դիրքերը: Նրանք եկավ այն կողմից, դեպի ուր նահանջում էր թշնամին: Կործանիչները ծածկեցին թշնամուն»:

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են, առավելևս, որ դա բնավ էլ քրդերի ու ԻԳԻԼ-ի առաջին փոխգործողությունն ու ամերիկյան օդուժից նրանց «հրաշալի» փրկությունը չէ:

ISIS Hunters-ի թվիթերյան էջում կարճ տեքստ է հրապարակվել.

«7/02 Որոշ ISIS Hunters-ականներ զոհվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նրանց քուրդ խաղատիկնիկների սարքած սպանդանոցի արդյունքում: Զավթիչները տեղ չունեն Սիրիայի հողի վրա, և դուք պատասխան կտաք ձեր արածների համար: Մենք վրեժխնդիր կլինենք մեր եղբայրների համար»:

Ասում են, որ այդ մսաղացի բաժին են դարձել նաև Վագների զինվորական մասնավոր խմբի ռուս երեխաները:

Քրդերն, ի դեպ, տեղի-անտեղի սիրում են հիշատակել ԻԳԻԼ-ի կազմակերպած ջարդերում իրենց գրեթե բացառիկ ներդրման մասին: Ահա, օրինակ, ամերիկացիների այդ վայրագությունների առնչությամբ քրդերի կողմից ոչ մի քննադատություն կամ վրդովմունք չի հնչել: Բացի այդ, SDF-ականները, որպես ամերիկյան վայրագության արդարացում, համացանցում դնում են, իբր, սիրիական կառավարական բանակի կողմից արձակված արկերի պարկուճներ: Իբր թե, արյունարբու դահիճ Ասադն ու պարսիկները ստացան այն, ինչին արժանի էին:

Կարճ ասած, քրդերը հատկանշական լռություն են պահպանում, հնարավոր է` հույս փայփայելով, որ ամերիկացիներն Աֆրինում իրենց պաշտպանության տակ կառնեն: Լռում են նաև ցանցային քրդապաշտների ամբոխները, որոնք, ամանորյա բտած խոճկորների պես, բոլորովին վերջերս ճղճղում էին` «Մատնեեել են»:

Դուք դեռ անհանգստանո՞ւմ են քրդերի համար և գտնո՞ւմ եք, որ նրանց որևէ մեկը ինչ-որ բան պարտական է:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր