Հարգարժան ընկերներ, այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի և Voskanapat.info տեղեկատվա-վերլուծական կայքի հիմնադիր Լևոն Մելիք-Շահնազարյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան:
Անկեղծ ասած, ես միշտ դժվարանում եմ գրել նրա` իմ Հոր մասին: Չգիտեմ` ինչու: Գուցե պատճառը կորստի ցավն է, մեղքի զգացումը, համեստությունը… Չգիտեմ: Միակ բանը, որում համոզված եմ, դա այն է, որ նրա գործը պետք է ապրի: Եվ որ Voskanapat.info-ն մի գեղեցիկ օր հաղորդումներ կտա Ոսկանապատից:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ