Սաֆարովներ, ձեր հերթն էլ կգա…

Ասացվածքը` «Տեխնիկան վայրենու ձեռքում վերածվում է մետաղի», ճիշտ է մասամբ: Բայց ահա թե ինչն է անվիճելի. այսօր տեխնիկան վայրենու ձեռքում դարձել է նրա հանցագործությունների սառնասիրտ ականատեսն ու արձանագրողը:

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` բացի նորմալ մարդկանցից, հարմարանքներ են ձեռք բերել նաև ամենատարբեր մարդանման գազանները, որոնք դա օգտագործում են ֆիքսելու համար այն, ինչը մարդկային հասարակության մեջ կոչվում է ռազմական հանցագործություն, իսկ ահա նրանց` վայրենիների մոտ, հերոսություն և զինվորական խիզախություն: Եվ թուրքերը, ձգտելով բավարարել ավազակի, կողոպտչի, մարդասպանի և բռնացողի իրենց նախնական բնազդները, զուգահեռաբար մոլեռանդորեն նետվում են՝ տեսախցիկով արձանագրելու սեփական հանցագործություններն ու դրանք տեղադրում համացանցում:

Այդպես եղել է ու կա ամենուր. Սիրայում, Իրաքում, Լիբանանում, Արցախում. գերիների գնդակահարություն, զանգվածային մահապատիժներ, գլխատումներ (այդ թվում և երեխաների), անդամատումներ, ստրկավաճառություն, մոլագար կտտանքներ, եկեղեցիների, գերեզմանների, պատմական հուշարձանների ավերումներ, զոհվածների մարմինների ծաղրում…

Թուրք վայրենին դրանով չի սահմանափակվում: Նա պետք է պարտադիր իր այդ «հերոսություններով» կիսվի նման գործողությունների վիրտուալ երկրպագուների ամբոխի հետ, ովքեր իր համերկրացիներն են:

Աշխարհը նրանց այդպես էլ ճանաչում է: Օրինակ` «Ջեբխաթ ան-Նուսրի» ահաբեկիչ Խալեդ Աբու Սաքքարիին, ով տեսախցիկի առաջ կերել է սիրիացի զինվորի սիրտը, «Նուր ադ-Դին ալ-Զանգի» շարժման գրոհային Ամար Շահաբիին, ում գլխահատները, կատակելով ու ծիծաղելով, գլխատել են Խանդարատի փախստականների ճամբարում գտնվող պաղեստինցի տղային:

Նույն կերպ իր ժամանակին «փառավորեցին» «Գուրտուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թագիևին, ում կեղտոտ ասկյարը 1992թ. ապրիլին մասնատել ու ողջ-ողջ վառել էր տասնյակ ծերունիների` Արցախի Մարաղա գյուղից ( խորհրդանշական է, որ հենց արյունարբու Թագիևը դարձավ Ադրբեջանի առաջին ազգային հերոսը), գլխահատ, այլասերված և պաթոլոգիական ստախոս Իբադ Հուսեյնովը, իգական սեռի ներկայացուցիչ Նուրջախան Հուսեյնովան, ով գերի ընկած հայ զինվորի սիրտը հանել և մուրաբայի տարայի մեջ պահել է որդու գերեզմանում, հունգարական բանտից դուրս բերված և ալիևյան ռեժիմի կողմից փառաբանված ստոր գիշերային մարդասպան Ռամիլ Սաֆարովը, Ապրիլյան պատերազմի մսագործ, դիվերսանտ Էլնուր Ֆարզալիևը, ով լուսանկարվել էր հայ զինվորի կտրած գլխով  և իր այդ գարշելի հանցագործության համար մեդալ ստացել անձամբ Իլհամ Ալիևի կողմից և այլ սատանաներ, որոնց տեղը ռազմական տրիբունալի նստարանն է, դատարանը և մահապատիժը կամ էլ, լավագույն դեպքում, ցմահ բանտարկությունը:

Ադրբեջանցի զինծառայող Ֆարզալիև Էլնուր Քյազանֆար օղլուն` ծնված 1976թ, Աղդամի շրջանում, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ կտրել է հայ զինվորի գլուխն ու, ձեռքին բռնած, շրջել ադրբեջանական գյուղերով, 2016թ. հունիսի 19-ին այլ մարդասպանների հետ պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի կողմից:

Հիմա նույնը քրդական Բարին Կոբանի YPJ (Yekîneyên Parastina Jin` կանանց ինքնապաշտպանության ջոկատների) հետ է կատարվում, ովքեր իրենց ընկերների հետ ընկան Աֆրինի գավառի Բյուլբյուլի շրջանում գտնվող քրդական Կուրնե գյուղը թուրքական բանակից ու «Անկախ սիրիական բանակի» մարդասպաներից պաշտպանելու ժամանակ:

Փետրվարի 2-ին YPJ-ն իր հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել թուրքական ուժերի կողմից իրականացվող «նման գազանությունների նկատմամբ միջազգային հանրության լռության առնչությամբ», թե ինչպես են նրանք ծաղրուծանակի ենթարկում Աֆրինի զոհերի մարմինները:

Սիրական Քրդստանի իշխող TEV-DEM կոալիցիայի անդամ Ալդար Խալիլը նույն օրը հայտարարեց այն մասին, որ «ահաբեկիչների անմարդկային գործողությունները ` Բարին Կոբանիի տանջամահ արվածների մարմինները ծաղրուծանակի ենթարկելը, նորություն չէ, ինչպես որ նորություն չէ և այն, որ նրանք վարձկաններ են և համարվում են Սիրայի և տարածաշրջանի իսկական ժանտախտն ու հատուկ բարոյական հետադիմություն են ներկայացնում իրենցից»:

Փետրվարի 3-ին Sky News-ի արաբական խմբագրությանը տված հացազրույցում Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) մամուլի քարտուղար Մուստաֆա Բալին նշել է, որ խնդիրն այն չէ՝ համարվո՞ւմ է արդյոք սպանվածը քրդուհի, թե ոչ, այլ ավելի գլոբալ երևույթի` ծաղրուծանակի ենթարկելու փաստի մեջ է:

Միևնույն ժամանակ, թուրքական լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, հրապարակում են կատարած վայրագությունները արդարացնող վարկածներ: Այդ վարկածներից մեկի համաձայն` կնոջ մարմնի վրա վնասվածքներ են առաջացել, քանի որ քրդուհին ահաբեկիչ-սալաֆիտի ոճով պայթեցրել է իրեն: Համաձայն մեկ այլ վարկածի` Կոբանիի մարմինները ծաղրելու գործողությունը ոչ Աֆրինում է տեսագրվել և ոչ էլ հիմա, այլ Ալ-Խասակ գավառի հյուսիս-արևելյան մասում` ամիսներ առաջ: Իբր, տեսանյութում ամենևին էլ թուրքերը կամ նրանց անլվա ու անթրաշ վարձկանները` սիրիացի «հեղափոխական-դեմոկրատները» չեն, այլ ԻԳԻԼ-ի գրոհայինները: Քրդերն, իբր, տեսանյութը դիտմամբ ավելի վաղ չեն ցուցադրել, պահել են, որպեսզի արատավորեն ազնիվ թուրք ասկյարների անունն ու գրեթե նույնչափ վեհանձն «սիրիական հեղափոխությունը»:

Բայց ես իզուր չեմ հոդվածի սկզբում արձանագրել, որ թուրք վայրենուն համերկրացիների առաջ «հպարտանալու» համար պարտադիր առիթ է պետք: Դրա համար էլ այդ օրը տեսանյութը համացանցում տեղադրել են ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի ահաբեկիչներ: Եվ հերթական տեսագրությունը, որն ուրիշ ռակուրսից էր արված և համացանցում հայտնվել է երեկ, ակնհայտորեն ցույց է տալիս, որ թուրքերը ստում են. կնոջ մարմինը սկզբում այլանդակված չէր:

Ուշագրավ ևս մեկ դետալ. երկու տեսանյութերի մեջ էլ մարմինը գտնվում է նույն տեղում` գյուղի մեջտեղում, իսկ դա նշանակում է, որ մարմինները ծաղրուծանակի են ենթարկել ոչ թե անտառում կամ այլ թաքուն տեղ, այլ բոլորի աչքի առաջ: Եվ պնդումները, թե դա, իբր, թուրքերը չեն արել, այլ սիրիացի «ընդդիմադիրները», այդ դեպքում, ինչպես ասում են, «չեն անցնում»:

Ձեր աչքի առաջ է «սիրական նոր վարչակարգի» ոմն չինովնիկի լուսանկար` թուրքերի կողմից օկուպացված Աազազ քաղաքում. Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության գերբն ու, այսպես կոչված, «թյուրքական 16 ազգերի» դրոշը` թուրքական իրավունքի խորհրդանիշը: Ինչպես ասում են, լրացուցիչ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:

Ծաղրուծանակի այս ամբողջ պատմության մեջ մի դրական բան կա (եթե նման դեպքում կարելի է այդպես ասել). վայրենիները մանիպուլյացիա են արել արդեն սպանված, այլ ոչ թե ողջ մարդու մարմնի վրա, ինչպես դա տեղի է ունենում դժբախտաբար ողջ թուրքերի ճանկն ընկածների հետ:

Մեզ մնում է արձանագրել. ավաղ, բոլոր այդ Հաագայի տրիբունալներն ու ՄԱԿ-ի դատարանները ստեղծված են բնավ էլ ոչ ցեղասպան վայրենիների համար, ովքեր հարյուրամյակներ շարունակ մնալով անպատիժ և դրանից ավելի լկտիանալով` դեռ մի բան էլ իրենց հանցագործությունների զոհերին մեղադրում են «անհիմն հավակնությունների» և իրավիճակի հեշտ չհաշտվելու ու ամեն ինչ մոռացության չտալու համար:

Ահա թե ինչու ադու սաքքարովների և շաաբանովների, թալեաթների և էնվերների պես գազանների ու մարդակերների վերացմամբ նրանց հանցագործությունների զոհերի հայրենակիցները ստիպված են անձամբ զբաղվել:

Թագիևներ ու հուսեյնովներ, սաֆարովներ ու ֆարզալիևներ, ձեր հերթն էլ կգա…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր