Ազատության… սև հայելին

«Էխո Կավկազա» թերթին ենթակա «Ռադիո սվոբոդա» կայքը, որը հարցազրույց էր հրապարակել 1990թ. հունվարին Բաքվում հայերի Ցեղասպանությանը նվիրված «35 նամակ որդուս» գրքի հեղինակ Զեյնալ Իբրահիմովի հետ և այն վերնագրել «Ադրբեջանի սև հայելին», անդրկովկասյան թուրքերի ճնշումների տակ նախօրեին կայքից հեռացրել է հարցազրույցի տեքստային տարբերակը, իսկ այսօր նույն ճակատագրին արժանացավ նաև աուդիոտարբերակը:

Դրանց փոխարեն, որպես «այդ իրադարձությունների ականատեսի վկայություն», տեղադրվել է ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ` Ադրբեջանի ազգային բանակի նախկին ղեկավարներից (կարդա` ջարդարար) մեկի` Խիկմեթ Գաջիևի դատարկաբանությունը:

Փաստորեն, «Էխո Կավկազա»-ն գերադասել է ներկայացնել այդ իրադարձությունների դահիճների, այլ ոչ թե զոհերի մեկնաբանությունները, ինչը կաշառակերության, մարդկանց կաշառելու պատճառով չդադարող խայտառակությունների շարքում արևմտյան դեմոկրատներին արդեն չի զարմացնում: Հավանաբար, նրանց շարունակում է զարմացնել այն լկտիությունը, որով դա անում են և, իհարկե, ամոթի իսպառ բացակայությունը:

Առանձնապես, արևմտյան ջատագովների գիտակցության մեջ «ազատությունը» վաղուց դարձել է անիմաստ բառ, զանգվածների մանիպուլյացիայի ենթարկելու գործիք և եկամտաբեր բիզնես: Նման «ազատություն» վերահեռարձակողներին հեշտությամբ գնում են յուղոտ նավթի և ածխաջրերի զանազան` փոքր ինչ պակաս ժողովրդավար իշխանները` մանրածախ կամ մեծածախ:

Բայց, հիրավի, փսխելու ցանկություն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ տեսնում ես, թե այդ ստորացուցիչ փաստի առնչությամբ ինչ աղաղակող լռություն են պահպանում մեր «ոտնահարված իրավունքների և ազատությունների խզմալյանակերպ պաշտպանները»: Գրանտակերությամբ իրենց ադրբեջանցի գործընկերների հետ նույն հարթության վրա են: Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն…

Եվ այդ համատեքստում Զեյնալ Իբրահիմովի արտահայտությունն այն մասին, որ իրավապաշտպանները գնում են անիմաստ կոնֆերանսների, կարկանդակ ուտում, գարեջուր խմում և գնում տուն, ընդդիմադիրներն անիմաստ մարդիկ են»,-խփում է ոչ թե ունքին, այլ` ուղիղ աչքին…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր