Արցախ. թշնամու հերթական դիվերսիան և նրա հերթական դիակը

Ադրբեջանական կողմը միջնորդների առաջ խոսում է հակամարտության խաղաղ կարգավորման տրամադրվածության մասին, բայց շարունակում դիպուկահարային պատերազմն ու սադրանքները սահմանին:

Նախօրեի լուսադեմին Արցախի հանրապետության` Ադրբեջանի հետ ունեցած պետական սահմանի Մռավի ուղղությամբ թշնամին իրականացրեց հերթական դիվերսիան: Թշնամու անօդաչու սարքը, ներխուժելով հանրապետության օդային տարածք, հայ դիրքապահների ուղղությամբ ականանետային ական է նետել:

Բարեբախտաբար, մերոնցից ոչ ոք չի տուժել: Հնարավոր է` այդ կերպ թշնամին փորձել է նշել Բաքու խորհրդային զորքերի մուտքի հերթական տարելիցը, որից տեղի օֆիցիոզը վաղուց լալկան-ճղճղան բրենդ է կերտել` ադրբեջանական քարոզչամեքենայի հեքիաթների անվերջանալի շարքից մեկը:

Մեկնաբանելով հիշյալ միջադեպը` Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հարևան երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությանը կոչ է արել հետևել ստանձնած պարտավորությանը և խուսափել իրավիճակի հետագա սրման արկածախնդիր գործելաոճից:

Միևնույն ժամանակ, սոցկայքերի ադրբեջանցի օգտատերերն ու ընդդիմադիր մամուլը հայտնել է հերթական կեղտոտ ասկյարի կորստի մասին: Այս անգամ դիակ էր դարձել ոչ շարքային ասկյար, այլ գնդապետ Ալիև Ռախիմ Ահմադ օղլուն` ծնված 1967թ.` ծնունդով թալիշական Լանկոնից (ինչն արդեն չի զարմացնում մեզ): Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ին` Ֆիզուլու շրջանի այն փոքր հատվածում, որը 1991-94թթ. ագրեսիայի ձախողված փորձից հետո մնացել է նրանց: Համաձայն զոհվածի հարազատների և ընկերների վարկածի `վերջինը պայթել է ականի վրա: Մեկ այլ վարկածի համաձայն` զոհվել է ինժեներական աշխատանք կատարելու ընթացքում: Եվս մեկ ասկյար վիրավորում է ստացել:

Գնդապետի դիակը հասցվել է Բաքու, որտեղ այսօր հրաժեշտի արարողություն է տեղի ունենում: Նշվում է, ո ր գնդապետ Ալիևը մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչպես նաև` նախանցած տարի ապրիլին Ադրբեջանի ձախողված բլիցկրիգին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել հետևյալ լուրը:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր